Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

27.02.2021
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Ավազի արդյունահանումը չպետք է փոխի գետի հունը

Կանխվում են Արաքսով անցնող պետական սահմանի փոփոխության հնարավոր դեպքերը

Հայաստանում երկար տարիներ իրականացվել է բնական պաշարների անբարեխիճ շահագործում ոչ միայն մետաղական հանքերում: Բնական օգտակար հանածոների պաշարների նկատմամբ նման վերաբերմունքը ոչ միայն էկոլոգիական անդառնալի հետեւանքներ էր թողնում, այլեւ լինում էին դեպքեր, երբ այն արդեն պետության անվտանգության հարցերին էր առնչվում:
Այդ առումով լուրջ խնդիրներ էին առաջացնում սահմանամերձ գետերի հուներից ավազի արդյունահանման հանքերը: Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության կայքում հրապարակված օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման իրավունք ունեցող 384 ընկերության ցանկում 50-ից ավելին զբաղվում է ավազի արդյունահանմամբ: Դրանց ճնշող մեծամասնությունը գործունեությունը ծավալում է Արաքս եւ Դեբեդ սահմանային գետերի հուների վրա: Ավազի հանքեր կան նաեւ Սեւանի հարակից հատվածներում: Եթե սրան գումարենք նաեւ այն փաստը, որ այդ ընկերություններից յուրաքանչյուրը շահագործում է մինչեւ 3 տեղամաս, ապա պատկերն ավելի ամբողջական կլինի:
Ավազի ոչ կանոնակարգված եւ շատ դեպքերում նաեւ ստվերային արդյունահանման հետեւանքով արձանագրվել են դեպքեր, երբ Հայաստանի պետական սահման համարվող գետի հունը փոխվել է եւ մտել մեր սահմանից ներս, իսկ քանի որ այն համարվում է սահմանագիծ, ապա արդյունքում հանրապետության տարածքը փոքրանում է: Խնդիրը երկար տարիներ բարձրաձայնում էին հասարակական կազմակերպություններն ու համապատասխան պետական մարմինները:
Ինչպես սովորաբար լինում է, այս դեպքում էլ այդ բացասական երեւույթի հիմքում, մարդկային գործոնից բացի, ընկած է նաեւ իրավանորմատիվային դաշտի անկատարությունը: Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը մշակել եւ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է դրել գետաողողատային տիպի հանքավայրերում ավազի կամ ավազակոպճային խառնուրդի վերականգնվող պաշարների արդյունահանման կարգը սահմանելու մասին որոշումը:
Մինչ այս՝ համապատասխան փոփոխություն էր կատարվել Ընդերքի մասին օրենսգրքում, որտեղ շրջակա միջավայրի պահպանության պետական կառավարման իրավասությունների ներքո էր մտցվել գետաողողատային տիպի հանքավայրերում ավազի եւ ավազակոպճային խառնուրդի վերականգնվող պաշարների արդյունահանման կարգի սահմանման գործառույթը:
Առաջարկվող նախագծով կարգավորվում են հանրապետության տարածքում գետաողողատային տարածքում գտնվող հանքավայրերից ավազի եւ ավազակոպճային խառնուրդի վերականգնող պաշարների արդյունահանման հետ կապված հարաբերությունները: Այդ ավազի պաշարները պարբերաբար գետի վարարման հետեւանքով որոշակի չափով վերականգնվում են, եւ հիմնահարցը կարգավորելու համար այդ գործոնն անհրաժեշտաբար պետք է հաշվի առնվեր, ինչը եւ արվել է հանրային քննարկման դրված նախագծում: Որոշմամբ սահմանվում է, որ ընդերք օգտագործողը գետաողողատում գտնվող հանքավայրից ավազի եւ ավազակոպճային խառնուրդի վերականգնվող պաշարների արդյունահանումը պետք է իրականացնի ողողատահունից ջրհոսքի բացակայության պայմաններում՝ միջվարարումների փուլում վերականգնվող պաշարների որակի եւ քանակի փաստագրումից հետո:
Հանք շահագործողը պարտավոր է ավազի արդյունահանումն իրականացնել առանց գետի հունի ափագծի խախտման, գետի ջրի աղտոտման, պղտորման, քիմիական կազմի փոփոխության եւ ջրում առկա կենդանական եւ բուսական տեսակների վնասման: Պարտադիր պայման է նաեւ գետի ափից 5 մետր հեռավորության վրա գործունեություն ծավալելը: Հատուկ Արաքս սահմանային գետի համար սահմանվել է, որ ավազի արդյունահանումը պետք է իրականացվի ափից 20 մետր հեռավորության վրա, իսկ եթե ափին կառուցված արգելաթմբեր կան, ապա նման դեպքերում դրանցից դեպի ափ ուղղությամբ 10 մետր հեռավորության վրա պետք է գործունեություն ծավալվի՝ բացառելով արգելաթմբերի վնասումը: Իսկ ավազի վերականգնվող պաշարի ծավալը եւ որակը պետք է հավաստվեն բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի կազմած արձանագրությամբ:
Ընդերքշահագործման ոլորտում լիազոր մարմինն առաջարկում է արգելել գետի հունից ավազի եւ ավազակոպճային վերականգնվող պաշարի արդյունահանումը: Ավազի արդյունահանման հետեւանքով սահմանային գետի հունի փոփոխությունը բացառելու նպատակով յուրաքանչյուր ամիս կատարվելու են տոպոգրաֆիական չափագրման աշխատանքներ՝ հունի վիճակը եւ կայունությունը մշտադիտարկելու համար: Հունի տեղափոխման անցանկալի փոփոխություններ արձանագրելու դեպքում արդյունահանման աշխատանքները դադարեցվելու են, մինչեւ գետի հունի վիճակի վերականգնումը: Ընդ որում, շահագործումը կդադարեցվի նաեւ այն դեպքում, երբ շահագործողի գործունեության հետեւանք չի լինի հունի արձանագրված փոփոխությունը:
Այս երկար սպասված կարգավորումը հնարավորություն կտա զերծ մնալ գետերի՝ հատկապես սահմանային հատվածում գտնվողների հուների անցանկալի փոփոխություններից, երբ անբարեխիղճ աշխատանքի հետեւանքով ՀՀ տարածքները փոքրացնում էին: Իրավական նորմի ընդունումը նաեւ կկանխարգելի ջրի քիմիական եւ այլ որակներին վնաս հասցնելը, իսկ գետի հունից ավազի արդյունահանման արգելքը թույլ կտա առավելագույնս պահպանել գետի էկոհամակարգը:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

11-02-2021





27-02-2021
Խթանվում է Հայաստանի հարուստ արեւային էներգիայի օգտագործումը
Նոր արտոնություններ այս ճյուղի արտադրությամբ զբաղվել ցանկացողների համար



27-02-2021
Ամենամեծ խնդիրը հիմա տնտեսական ճգնաժամն է
Դրա պատճառով Սիրիայի 9.3 մլն քաղաքացիներ սննդի պակաս են ...


27-02-2021
Ալիեւը սպառնում է եռակողմ հայտարարության ողջ տրամաբանությանը
Ադրբեջանի նախագահի բացասական ակնարկները Ռուսաստանի ուղղությամբ

Ադրբեջանի նախագահը ...


27-02-2021
Վրաստանը ՆԱՏՕ-ին միանալու հնարավորություն ունի՞
Թբիլիսին չի դադարում ձգտել դեպի Հյուսիսատլանտյան դաշինք

Վրաստանի՝ ...


27-02-2021
Միրիկ գյուղի մոտակա ամրոցները
Սա Հայաստան է, եւ վերջ...
Լեոնիդ Ազգալդյան



27-02-2021
Երբ հայդուկին հորդորում են վեր կենալ գերեզմանից...
Ելի՛ր, Գեւորգ, ելի՛ր, դուշմանը շատ է,
Հայոց ազգի համար ...


27-02-2021
Նրա ֆիլմերը երբեք չեն ծերանում
«Ինչ ծնվում է, պետք է ծնվի մեր հողից, մեր ...



27-02-2021
Հայտնի է երրորդ հանդիպման օրը
Մոսկվայում այսօր տեղի կունենա Հայաստանի ...

27-02-2021
Պուտինը ՌԴ ԱԽ մշտական անդամների հետ քննարկել է Ղարաբաղի հարցը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օպերատիվ ...

27-02-2021
Մաշտոցյան Մատենադարանում կներկայացվի արցախյան ձեռագրային արվեստը
Մաշտոցյան Մատենադարանում մարտի 3-ին կբացվի ...

27-02-2021
Արոնյանը որոշեց հեռանալ
Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը հայտարարել է Հայաստանից ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO