Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.03.2021
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


«Թաքուն չեմ գնա, բայց գնալու եմ...»

Ապրում էր ուժեղ եւ անվտանգ երկիր ունենալու վերքաղաքական մտահոգությամբ

Նա կարող էր հաջողակ գործարար դառնալ: Դրա համար ուներ բոլոր նախադրյալները՝ աշխատասիրություն, նպատակամետություն, ուժեղ կամք, սեր ձեռնարկած գործի նկատմամբ եւ, որ կարեւոր է, արդեն այդ ճանապարհին էր, հասել էր առաջին հաջողություններին: Բայց հայրենի հողի պաշտպանության մղումն այդ ամենը հրեց մի կողմ...
Կարեն Սերգեյի Երեմյան՝ ծնված 1984 թ. Արարատի մարզի Բարձրաշեն գյուղում: Գյուղի մի խումբ երիտասարդների հետ պատերազմի հենց սկզբին կամավոր ճակատ մեկնելու դիմում էր ներկայացրել զինկոմիսարիատ: Հոկտեմբերի 1-ին արդեն Մարտունու շրջանի Ճարտարի դիրքերում էր: Միացած ժամկետային զինծառայողներին՝ ջոկատը տասն օր հաջողությամբ դիմակայում էր թվաքանակով եւ սպառազինությամբ իրենց էապես գերազանցող հակառակորդին՝ չտալով նրան թեկուզ աննշան առաջխաղացման հնարավորություն: Հոկտեմբերի 23-ին Կարենը ծանր վիրավորվեց, երբ ջոկատը պաշտպանում էր ավելի հարավ ընկած հարթամասային մեկ այլ դիրք: Մահացավ հիվանդանոցում հոկտեմբերի 29-ին՝ կոմայից դուրս չգալով:
Նա մասնակցել էր նաեւ 2016 թ. ապրիլյան քառօրյային՝ պաշտպաներով «Եղնիկներ» կոչված բարդ հատվածը, ինչի համար արժանացել էր ՀՀ պաշտպանության նախարարի շնորհակալագրին: Քառօրյային մասնակցելու ցանկություն էր ներկայացրել ընտանիքին չտեղեկացնելով, Արցախ էր մեկնել նույնիսկ առանց հրաժեշտ տալու: Այս անգամ կնոջ մտահոգությանը, թե էլի՞ մեկնելու է առանց զգուշացնելու, ասել էր. «Թաքուն չեմ գնա, բայց գնալու եմ»: Գնալուց էլ խորհուրդ էր տվել իրեն միայն «բարի ճանապարհ» ասել, հրաժեշտ չտալ:
Տնեցիների վկայությամբ՝ սեպտեմբերի 27-ից հետո տանը գրեթե չի գտնվել, միտքն ամբողջությամբ ճակատ մեկնելու խնդիրների շուրջ է եղել: Շտապել է օր առաջ, ժամ առաջ լինել այնտեղ, որտեղ պարտավոր էր լինել: «Տանը աչքին ոչինչ չէր երեւում, ամեն ինչ թողել էր եղբոր վրա: Իսկ թողնելու շատ բան կար. արդեն 40 գլուխ խոշոր եղջերավորներով անասնաֆերմա, որ ինքն էր ստեղծել համառ աշխատանքով, տնային բազմաթիվ այլ կենդանիներ: Ասում էր՝ քունս չի տանում, պիտի գնամ: Եվ ամեն օր սպասում էր կանչի: Պատերազմի ընթացքում նրան եւ խմբին մի քանի անգամ առաջարկվել է հերթափոխի գնալ, հանգստանալ, մերժել են: Վիրավորվելու օրը նույնպես նախատեսված է եղել խմբի հերթափոխ, կրկին հրաժարվել են՝ պատճառաբանելով, որ առանց իրենց դժվար է լինելու ժամկետայինների համար: Հենց այդ օրը ենթարկվել են ծանր հրետակոծության եւ ռմբահարության... Նա իսկական հայ տղամարդ էր, իսկական հայ զինվոր, իսկական հող պահող: Մեկ ուրիշը հինգ անասուն ունենալու դեպքում կարող էր մտածել՝ ես որ գնամ, սրանց ո՞վ պիտի պահի: Սակայն ինքը ֆերման թողեց գնաց, աչքին ոչինչ չերեւաց: Ասացի՝ մի քիչ սպասիր, իրար հետ գնանք: Ինձ միշտ լսող տղաս առաջին անգամ չուզեց լսել, ասաց՝ մի նեղացիր, սպասել չեմ կարող... Ինձ մնում էր միայն ասել. իմացիր՝ մենք քեզ հետ ենք, Աստված քեզ հետ է»,- փոթորկող ներքին ապրումները զսպելով՝ ասում է արցախյան առաջին պատերազմի մասնակից հայրը՝ Սերգեյ Երեմյանը: Կարենը ոչ միայն հոգու զորեղությամբ է աչքի ընկել, այլեւ մարմնական ուժով:
Կարենի տնտեսական գործունեությունը, որին ինքն անչափ մեծ կարեւորություն էր տալիս, այսօր շարունակում են հայրն ու կրտսեր եղբայրը՝ Արտակը: «Մենք իրավունք չունենք նրա ստեղծածը փլուզել: Ես էլ ուզում էի իր հետ գնալ, բայց ասաց՝ «երեխեքը մնում են, գնում են մեծերը»: Պարտավոր ենք շարունակել եւ զարգացնել նրա գործը»,- ասում է Արտակը: Եղբայրը հիացմունքով է խոսում Կարենի տղամարդկային որակների՝ ամուր բնավորության, ուժեղ կամքի, հող հայրենիին նվիրվածության, մարդասիրության, խղճի մասին: «Քաղաքականությունից դուրս էր,- ասում է,- այդպիսի խոսակցություններից խուսափում էր, ապրում էր ուժեղ եւ անվտանգ երկիր ունենալու վերքաղաքական մտահոգությամբ: Հիանում էր արցախյան առաջին պատերազմի հերոսական դրվագներով: Համացանցում քաղաքական խարդավանքներ չէր կարդում, կռված ու զոհված ազատամարտիկներն էին նրա ամենօրյա հետաքրքրության սուբյեկտը: «Տես ի՜նչ տղաներ են զոհվել, բոլորս պարտք ենք նրանց»,- ասում էր՝ թերթելով այդ պատերազմի տարեգրության էջերը»: Ապրիլյանից վերադառնալիս վզին փոքրիկ խաչ է ունեցել, որը հետո պահ է տվել կնոջ տատիկի՝ հարեւան գյուղում գտնվող տան Տիրամոր սրբապատկերին՝ միաժամանակ նշելով, որ նոր պատերազմի դեպքում կրկին վերցնելու է ու հետը տանի: Մեկնելուց գնացել վերցրել էր, գցել վիզը: «Այս խաչի մասին է,- ասում է կինը՝ Հայկանուշը՝ ցույց տալով վզից կախված խաչը,- հիվանդանոցում բժշկուհին ինձ տվեց, ասաց՝ Ձեր ամուսնունն է: Խաչն արյունոտ էր...»: Ընտանիքում վստահ են, որ խաչն օգնել է Կարենին, որ թեկուզ ծանր վիրավոր՝ հասնի հարազատներին...
Երեմյանների ընտանիքում անչափ մեծ է ծանր կորստից առաջացած վիշտը, սակայն բարձր է նաեւ այդ վշտի հողի վրա ծլած ու հասակ առնող արժանապատվության զգացումը: Կարենն անչափելի մեծ գնով է հավաստել իր նվիրվածությունը հայրենիքին, եւ ընտանիքում այն գիտակցությունը կա, որ նա մեռած չէ, հավերժ իրենց հետ է:
«Վերջին հեռախոսազանգը հոկտեմբերի 22-ին եղավ, կեսօրից քիչ անց: Զարմացա, որ այդքան շուտ զանգեց, սովորաբար զանգում էր երեկոյան: Քանի որ տղաս՝ տասնամյա Սերգեյը, կարոտում էր ու հաճախ լացում, միացնել տվեց հեռախոսի բարձախոսը, թե իրեն բան ունի ասելու: Միացրի, ասաց. «Տղես, պապան գալո՛ւ է, պապան գալո՛ւ է»,- եւ հեռախոսն անջատեց: Դրանից վատ նախազգացում ունեցա,- ասում է կինը:-Այդուհանդերձ, Կարենը կատարեց վերադառնալու խոստումը, եւ երեք օր մենք տեսնում էինք նրա կենդանի դեմքը հիվանդանոցում՝ թեկուզ գիտակցությունից զրկված»: Կարենի այրին ինքնատիպ հայացք ունի կատարվածին. «Այս դժբախտությունը սթափեցնելու է մեզ՝ մայրերիս, որ մեր երեխաներին ճիշտ դաստիարակենք, որ նրանք արժանապատվորեն շարունակեն իրենց հայրերի կիսատ թողած գործը»: Ի դեպ, Կարենի տասնհինգամյա դուստրը՝ Լուսյան, որոշել է դառնալ դիպուկահար...

Պետրոս ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ

Հ.Գ. Բարձրաշենցի մոտ երեք տասնյակ կամավորականներից զոհվեցին երկուսը: Կարենի հետ այդ ողբերգական ճակատագիրը կիսեց Արման Սարգսյանը, որի աճյունն ավելի ուշ գտնվեց: Նրանք հանգչում են հայրենի գյուղի գերեզմանատանը, միմյանց հարեւանությամբ:

11-02-2021





05-03-2021
ԱՄՆ-ը որոշել է չվիճել Թուրքիայի հետ
Բայդենի վարչակազմը մտադիր է շարունակել համագործակցությունն Էրդողանի հետ



05-03-2021
Մասնավորեցվում է «Ընդերքաբանի Աղբյուրակի տեղամասը»
100 տոկոս պետական սեփականության բաժնեմասը կվաճառվի աճուրդով

«Ընդերքաբանի ...


05-03-2021
Իտալացի ժողովուրդը կանգնած է արցախցու կողքին
Իտալիայում համայնքային մակարդակով շարունակում են ճանաչել Արցախի անկախությունը



05-03-2021
Կբացի՞, արդյոք, ՆԱՏՕ-ն իր դռները Ուկրաինայի ու Վրաստանի առջեւ
Թուրք-ադրբեջանական ուսումնական վարժանքներ, այս անգամ` Սպարտայում

ՆԱՏՕ-ի գլխավոր ...


05-03-2021
Համանախագահ երկրների դեսպանատների մոտ
Արցախի Հադրութի շրջանն ամբողջությամբ մնացել է ադրբեջանական տիրապետության տակ, ...


05-03-2021
Ձախորդ օրերի հանճարեղ երգիչը
«…Անհետ չկորչեի մահիցս հետո»

Այսպիսին են մեծերը՝ ինչ ...


05-03-2021
«Աճեցէք եւ շատացէք, եւ լցրէք երկիրը, եւ տիրեցէք նորան...»
Աստծո արարածներից՝ Ադամից եւ Եվայից, անցնենք մեր՝ սովորական ընտանիքներին: ...



05-03-2021
Կարող ենք հարցը լուծված համարել
Եթե խորհրդարանական ուժերը կայացնեն արտահերթ ...

05-03-2021
Եռաբլուրում կստեղծվի հուշահամալիր
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում կստեղծվի ...

05-03-2021
Օպտիմալ ձեւաչափը՝ «Բոլորը՝ բոլորի դիմաց»
Գերիների փոխանակման օպտիմալ ձեւաչափը հնչում է ...

05-03-2021
Սենատորի կոչը
ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO