Հյուրընկալվում եւ մեծարվում են
Լոռու մարզպետարանում հաճախակի հյուրընկալվում եւ մեծարվում են մշակույթի, առողջապահության, սպորտի երախտավորները: Մի քանի օր առաջ ծննդյան 80 եւ ստեղծագործական գործունեության 60-ամյա հոբելյանների առիթով հրավիրվեց ճանաչված գեղանկարիչ, մանկավարժ, ԽՍՀՄ, Հայաստանի, ՌԴ նկարիչների միությունների, ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալակիր Կառլեն Քոչինյանը: Նշվեց, որ արվեստի եւ մշակույթի ոլորտում Լոռին առաջիններից է՝ նման գործիչների անմնացորդ նվիրումի ու տարիների քրտնաջան աշխատանքի շնորհիվ:
Մեկ-երկու օր անց հրավեր ստացավ Վանաձորի պատվավոր քաղաքացի, ՀՀ վաստակավոր մարզիչ, վետերանների աշխարհի 17-ակի չեմպիոն Ժորա Հովհաննիսյանը, ով տոնում էր իր 60-ամյա հոբելյանը։ Նրան հանձնվեց մարզպետի շնորհավորագիրը, շնորհավորանքի ու բարեմաղթանքի խոսքեր ասվեցին, վստահեցվեց՝ մարզային իշխանությունները պատրաստ են հնարավոր բոլոր միջոցներով նպաստել մարզում սպորտային կյանքի զարգացմանը, երեխաների ֆիզիկական ակտիվության բարձրացմանը:
Վերջերս էլ մարզպետ Արամ Խաչատրյանը հատուկ հանդիպում ունեցավ համայնքների ենթակայության մշակութային օջախների գործիչների հետ եւ հավաստեց. «Անկախ քաղաքական հայացքներից՝ մեր նպատակը լինելու է նոր լույս վառել ու վանել ժողովրդից ընկճվածությունը: Պատրաստ եմ լսել ցանկացած կառուցողական քննադատություն եւ ընդունել ցանկացած ողջամիտ առաջարկություն՝ ի շահ մարզի զարգացման»:
Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ
Լոռի 12-02-2021
|

փակել >>
|