Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

27.02.2021
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Ե՛վ օդային գծի, եւ՛ ենթակայանի շինարարությունն ընթացքում է

Տարածաշրջանային նոր իրողությունն այս ծրագրերում փոփոխություն չի մտցրել

Նոյեմբերի 9-ից հետո տարածաշրջանում բոլորովին այլ իրավիճակ է, նոր զարգացումներ, ինչը ստիպում է մեզ յուրաքանչյուր ոլորտում ճշգրտումներ անել, հասկանալ՝ արդյո՞ք ծրագրային փոփոխություններ կամ սառեցումներ, կամ էլ ընդհանրապես կասեցումներ կան։ Այս պահին խոսքը բարձրավոլտ էլեկտրահաղորդման ցանցի մասին է, մանավանդ երբ իրանական կողմի հետ միջոցառումներ ունեինք նախաձեռնած։ Պատերազմից առաջ «ՀՀ»-ն անդրադարձել էր էներգետիկ ոլորտի այս ճյուղին, բայց, հասկանալի է, բոլորովին այլ լույսի ներքո…
Ինչեւէ, բարձրավոլտ էլեկտրահաղորդման ցանցերը պետական սեփականություն են, եւ ցանցի զարգացումն էներգետիկայի ոլորտի ռազմավարական նշանակության խնդիրներից է։ Ցանցի զարգացում ասելով պետք է հասկանանք եղած ենթակառուցվածքների արդիականացումն ու ցանցի ընդլայնումը։ Վերջինս ուղղված է էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության եւ անվտանգության ցուցանիշների մոնիթորինգի համակարգի ներդրմանը եւ տարածաշրջանային ինտեգրման նպատակով նոր ենթակառուցվածքների ստեղծմանը: Հենց այս տարածաշրջանային գործոնին էլ ուզում ենք անդրադառնալ։ Բայց նախ հասկանանք՝ ինչ է ցանցն իրենից ենթադրում։
ԲԷՑ-ում այժմ շահագործվում են 220 կՎ լարման 13 եւ երկու 110 կՎ լարման ենթակայաններ ու մեկ փոխանջատիչ կետ՝ Իրանի հետ սահմանին, ինչպես նաեւ 1960 կմ երկարությամբ էլեկտրահաղորդման գծեր իրենց 5600 հենարաններով։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության տվյալներով՝ ենթակայաններից 5-ը ամբողջությամբ վերակառուցվել են։ Վերակառուցման ընթացքում են եւս 5 ենթակայան։ Մասնավորապես, դարձյալ ըստ նույն գերատեսչության, Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի աջակցությամբ իրականացվող «Էլեկտրամատակարարման հուսալիության ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրով տրամադրված 36 մլն դոլար գումարի շրջանակներում 2019 թ. վերակառուցվել է 220 կՎ լարման «Հաղթանակ» ենթակայանը, նախատեսված է 110 կՎ լարման «Չարենցավան-3» եւ «Վանաձոր-1» ենթակայանների եւ 220 կՎ լարման «Զովունի» ենթակայանի ամբողջական վերակառուցումը: Ասիական զարգացման բանկի աջակցությամբ նախատեսված է վերակառուցել 220 կՎ լարման «Ագարակ-2» փոխանջատիչ կետը՝ դարձնելով այն ենթակայան, եւ «Շինուհայր» ենթակայանը, ինչպեսեւ՝ SCADA կապի եւ ավտոմատացման համակարգի ներդրումային ծրագրի 2-րդ փուլը: Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի աջակցությամբ իրականացվող «Էլեկտրահաղորդման ցանցի բարելավում» վարկային համաձայնագրով տրամադրված 39.86 մլն դոլար գումարի շրջանակներում 2019 թ. կառուցվել եւ շահագործման է հանձնվել 220 կՎ լարման Երեւանի ՋԷԿ-ի նոր ենթակայանը, որը փոխարինել է շահագործումից հանված 110 կՎ լարման ենթակայանին: Վերակառուցման փուլում է 220 կՎ լարման «Աշնակ» ենթակայանը, նախատեսվում է իրականացնել «Արարատ-2» ենթակայանի վերակառուցումը: Նույն բանկի տրամադրած շուրջ 35.5 մլն դոլար գումարի շրջանակներում վերակառուցվել են Հրազդան ՋԷԿ-ից մինչեւ Շինուհայր 220 կՎ լարման ենթակայան ընկած շուրջ 230 կմ երկարությամբ Նորադուզ-Լիճք-Վարդենիս-Վայք-Որոտան-1 էլեկտրահաղորդման 220 կՎ լարման օդային գծերը։ Սրա արդյունքում շուրջ 50 ՄՎտ-ով ավելացել է դեպի Իրան արտահանման հնարավորությունը: Այս օդային գծի վերակառուցման նպատակով կնքված պայմանագրերի արդյունքներով խնայողություններ են եղել ու դրա շնորհիվ վերակառուցվում են նաեւ շուրջ 50 կմ երկարությամբ «Լալվար» եւ «Նոյեմբերյան» 110 կՎ լարման օդային գծերը։
Այս քայլի կարեւորությունը հասկանալու համար բավական է միայն նշել, որ այդ գծերը շահագործվում էին դեռ 1962-ից։
Գանք տարածաշրջանին։ Ինտեգրման գործընթացն ապահովելու համար իրանական կողմի հետ հետեւյալ ծրագրերն են արվում։ Ըստ ՏԿԵՆ-ի, Իրանի արտահանման զարգացման բանկի եւ «Սանիր ՖԶԵ» ընկերության աջակցությամբ` 107.9 մլն եվրո գումարով, կառուցվում են Իրան-Հայաստան 400 կՎ լարման երկշղթա էլեկտրահաղորդման օդային գիծը եւ 400 կՎ լարման «Նորավան» ենթակայանը:
Էլեկտրահաղորդման գծի եւ ենթակայանի կառուցումը հնարավորություն կտա երկու երկրների էներգահամակարգերի միջեւ էլեկտրաէներգիայի փոխանակման հզորությունը ներկայիս 350 ՄՎտ-ից հասցնել մինչեւ 1200 ՄՎտ-ի՝ բարձրացնելով էներգահամակարգերի զուգահեռ աշխատանքի հուսալիությունն ու Հայաստանի էներգետիկ անվտանգությունը:
«ՀՀ»-ն դիմեց «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ` ճշտելու, թե տարածաշրջանում քաղաքական փոփոխություններից հետո իրանական կողմի հետ ծրագրերը շարունակվու՞մ են արդյոք։ Ընկերության մամլո քարտուղար Լուսինե Հարությունյանը մեր հարցադրմանն ի պատասխան շեշտեց. «Իրանական կողմի հետ եւ՛ օդային գծի, եւ՛ ենթակայանի շինարարությունն ընթացքում է, որեւէ փոփոխություն չկա»։
Հավելենք, որ վրացական կողմի հետ էլ ծրագիր կա: Ըստ ՏԿԵՆ-ի տեղեկատվության, Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց (Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ) ծրագրի կառուցման նպատակն է 500 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծով միացնել հայկական եւ վրացական էներգահամակարգերը` ապահովելով երկու համակարգերի սինքրոն-զուգահեռ աշխատանքը՝ առաջին փուլում Այրումում 500/400 կՎ բարձր լարման հաստատուն հոսանքի 350 ՄՎտ հզորությամբ փոխակերպիչ կայանից մինչեւ վրացական սահման շուրջ 8 կմ երկարությամբ 500 կՎ լարման օդային գծի, Դդմաշենում 400/220 կՎ լարման երկու ավտոտրանսֆորմատորներով նոր 400/220 կՎ լարման ենթակայանի եւ Դդմաշենից մինչեւ Այրում ենթակայան երկշղթա հենարաններով 400 կՎ լարման միաշղթա օդային գծի կառուցումը՝ ապահովելով 350 ՄՎտ հզորությամբ էլեկտրաէներգիայի փոխանակում: Ծրագրի այս փուլի շրջանակներում ներդրումները կկազմեն շուրջ 188.2 մլն եվրո, եւ Վրաստանի հետ զուգահեռ աշխատանքի թողունակությունը կլինի 350 ՄՎտ, որը կախված էլեկտրաէներգիայի փոխհոսքերի ծավալից՝ հաջորդ երկու փուլերի ընթացքում նախատեսվում է հասցնել մինչեւ 1000 ՄՎտ-ի:
ԲԷՑ-ում այլ ծրագրեր էլ, իհարկե, կան, բայց այդ մասին մեկ այլ առիթով կխոսենք: Հիմա միայն տեղեկացնենք, որ, հաղորդման ցանցում ներդրումները մինչեւ 2030 թ. կկազմեն շուրջ 550 մլն դոլար (դարձյալ ըստ ՏԿԵՆ-ի):

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

12-02-2021





27-02-2021
Խթանվում է Հայաստանի հարուստ արեւային էներգիայի օգտագործումը
Նոր արտոնություններ այս ճյուղի արտադրությամբ զբաղվել ցանկացողների համար



27-02-2021
Ամենամեծ խնդիրը հիմա տնտեսական ճգնաժամն է
Դրա պատճառով Սիրիայի 9.3 մլն քաղաքացիներ սննդի պակաս են ...


27-02-2021
Ալիեւը սպառնում է եռակողմ հայտարարության ողջ տրամաբանությանը
Ադրբեջանի նախագահի բացասական ակնարկները Ռուսաստանի ուղղությամբ

Ադրբեջանի նախագահը ...


27-02-2021
Վրաստանը ՆԱՏՕ-ին միանալու հնարավորություն ունի՞
Թբիլիսին չի դադարում ձգտել դեպի Հյուսիսատլանտյան դաշինք

Վրաստանի՝ ...


27-02-2021
Միրիկ գյուղի մոտակա ամրոցները
Սա Հայաստան է, եւ վերջ...
Լեոնիդ Ազգալդյան



27-02-2021
Երբ հայդուկին հորդորում են վեր կենալ գերեզմանից...
Ելի՛ր, Գեւորգ, ելի՛ր, դուշմանը շատ է,
Հայոց ազգի համար ...


27-02-2021
Նրա ֆիլմերը երբեք չեն ծերանում
«Ինչ ծնվում է, պետք է ծնվի մեր հողից, մեր ...



27-02-2021
Հայտնի է երրորդ հանդիպման օրը
Մոսկվայում այսօր տեղի կունենա Հայաստանի ...

27-02-2021
Պուտինը ՌԴ ԱԽ մշտական անդամների հետ քննարկել է Ղարաբաղի հարցը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օպերատիվ ...

27-02-2021
Մաշտոցյան Մատենադարանում կներկայացվի արցախյան ձեռագրային արվեստը
Մաշտոցյան Մատենադարանում մարտի 3-ին կբացվի ...

27-02-2021
Արոնյանը որոշեց հեռանալ
Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը հայտարարել է Հայաստանից ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO