Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

27.02.2021
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


ԵԱՏՄ-ին Իրանի անդամակցության պարագայում ՀՀ-ն գազի գնի տրանզիտային խնդիր չի ունենա

Մասնագետը, «ՀՀ»-ի խնդրանքով, փոփոխությունների հետ կապված պարզաբանումներ է ներկայացնում

«Իրանի իսլամական խորհրդարանի նախագահը հայտարարել է. «ԵԱՏՄ-ին Իրանի անդամակցության շուրջ բանակցությունները սկսվել են, եւ մշտական անդամակցության նախապատրաստական աշխատանքները կմեկնարկեն առաջիկա երկու շաբաթվա ընթացքում»». այս մասին տեղեկացնում է «parstoday»-ը:
ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության տարում ստորագրվել են երկու խոշոր՝ ԵԱՏՄ-Սինգապուր ազատ առեւտրի եւ ԵԱՏՄ-Սերբիա ազատ առեւտրի համաձայնագրերը: 2019 թ. ուժի մեջ են մտել նաեւ երկու նոր՝ Իրանի հետ ազատ առեւտրի եւ Չինաստանի հետ տնտեսական համագործակցության մասին համաձայնագրերը։ ԵԱՏՄ-ին Իրանի անդամակցությունից հետո ՀՀ-ի եւ Իրանի միջեւ համագործակցության ձեւը կփոխվի՞, թե՞ ոչ, փոխգործակցության ո՞ր ձեւաչափը մեզ ձեռնտու կլինի, եւ ԻԻՀ-ի անդամակցության պարագայում կարո՞ղ են Հայաստանն ու Իրանը ներկայիս ձեւաչափով աշխատել, թե՞ դա ինքնաբերաբար կվերանա, ի՞նչ է սպասվում մեզ եւն։ Հարցադրումների պատասխաններն ստանալու համար «ՀՀ»-ն դիմեց տնտեսագետ, կառավարման փորձագետ Կարեն Սարգսյանին։
Մինչ պարզաբանումը մասնագետն անհրաժեշտ համարեց ԵԱՏՄ ապրանքաշրջանառության որոշ թվեր ներկայացնել՝ ընդհանրապես ընդհանուր պատկերը հասկանալու համար։ Ըստ այդմ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն՝ 2020 թ. հունվար-նոյեմբերին ԵԱՏՄ երկրների ընդհանուր ապրանքաշրջանառությունը կազմել է 558.4 մլրդ դոլար, որից ներքին առեւտրաշրջանառությունը՝ ընդամենը 49.3 մլրդ դոլար։ Վերջինս կազմում է 2019 թ. ցուցանիշի 88.5 տոկոսը։ Նախորդ տարվա նկատմամբ ԵԱՏՄ անդամ երկրների կողմից ներքին արտահանումը (դեպի ԵԱՏՄ երկրներ) կրճատվել է 10, Հայաստանի կողմից դեպի ԵԱՏՄ արտահանումը՝ 18 տոկոսով։ Նույն ժամանակահատվածում նախորդ տարվա նկատմամբ ԵԱՏՄ շրջանակներում ներմուծումը կրճատվել է 13, Հայաստանի մասով՝ 10 տոկոսով։ Սա պայմանավորված է համավարակի հետեւանքով ինչպես տնտեսական լոքդաունով, այնպես էլ համախառն պահանջարկի կրճատմամբ եւ սահմանների փակմամբ։
Միաժամանակ 2019 թ. համեմատ ԵԱՏՄ արտաքին առեւտրաշրջանառության մեջ փոխադարձ առեւտրի ծավալն ավելացել է 14.3 տոկոսից մինչեւ 14.8 տոկոս։ Հայաստանի դեպքում՝ 30.5-ից 34.1 տոկոս։ Փոխադարձ առեւտրի մեջ 59.1 տոկոսը կազմում են միջանկյալ սպառման, 16.7 տոկոսը՝ էներգետիկ, 28.4 տոկոսը՝ սպառողական ապրանքները։ Թեեւ ԵԱՏՄ ներքին առեւտրաշրջանառությունը տարեցտարի աճի դինամիկա է ունեցել, սակայն այն նույնիսկ 2019 թ. չի հասել 2014-ի ցուցանիշին՝ 58.5 մլրդ դոլար։ Սա պայմանավորված է հիմնականում այդ առեւտրաշրջանառության մեջ մեծ տեսակարար կշիռ կազմող էներգակիրների եւ սեւ մետաղների աննախադեպ բարձր գներով։ Միայն նավթամթերքների գները շուրջ կրկնակի անգամ ավելի բարձր են եղել դրանց ներկայիս մակարդակից։
Հիմա՝ ԵԱՏՄ-ին ԻԻՀ-ի անդամակցության պարագայում ՀՀ-ԻԻՀ փոխգործակցության փոփոխության մասին։ «Ըստ էության՝ պայմանների էական փոփոխություն կարող է չլինել, սակայն տվյալ դեպքում Իրանը մինչեւ անդամակցելը համարվում է 3-րդ երկիր, եւ որոշակի սահմանափակումներ, այնուամենայնիվ, գործում են։ Իսկ եթե անդամակցի, ապա ավելի լավ կլինի, քանի որ միասնական սահման կլինի ԵԱՏՄ երկրի հետ, իսկ այդպիսի սահման այս պահին չունենք»,- ասաց տնտեսագետը։
Կարեն Սարգսյանը համապատկերում ուշադրություն հրավիրեց այն փաստին, որ ԵԱՏՄ շրջանակներում, օրինակ, գազի միասնական գնագոյացմանն անցնելու դեպքում մեզ համար նաեւ տրանզիտի գին է ավելանում Վրաստանի հաշվին։ «Իսկ այս դեպքում այլեւս տրանզիտի խնդիր չի լինի, եւ կգործի ներքին շուկայի միասնական գինը նաեւ մեզ համար։ Նույնը՝ բենզինի ու դիզվառելիքի մասով»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է այն հարցին, թե ԵԱՏՄ-ին Իրանի անդամակցության պարագայում կկարողանա՞ն, արդյոք, ՀՀ-ն եւ ԻԻՀ-ն երկկողմ՝ ներկայիս ձեւաչափով աշխատել, թե՞ դրա կարիքն այլեւ չի լինի, ի պատասխան՝ տնտեսագետը պարզաբանեց. «Բնականաբար, ներկայիս ազատ առեւտրի իմաստը կորում է, քանի որ ԵԱՏՄ միասնական առեւտրային քաղաքականության շրջանակում երրորդ երկրների ապրանքների նկատմամբ կսահմանվեն այլ պահանջներ, որոնք ձեռնտու չեն լինի այլ երկրների հետ առեւտուր անելիս։ Հիշենք ավտոմեքենաների ներմուծման հետ կապված անցած տարվա հունվարից սահմանված բարձր մաքսատուրքերը, որոնց պատճառով Հայաստանի քաղաքացիների մի ստվար զանգված զրկվեց ավտոմեքենաների ներմուծման եւ վաճառքի հնարավորությունից՝ մաքսատուրքի հաշվին դրանց վերջնական վաճառքի գնի էական ավելացման պատճառով։ Բնականաբար, Հայաստանին ավելի ձեռնտու է ԵԱՏՄ շրջանակներում համագործակցությունը, քանի որ այդ դեպքում կբացառվի առեւտրի հետագա ռեժիմների անբարենպաստ փոփոխությունը երկու երկրների համար։ Իսկ այդպիսի փոփոխություններ, անշուշտ, կլինեն»։
Իբրեւ ամփոփում՝ Կ. Սարգսյանը շեշտեց. «Հայաստանը Իրանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցության պարագայում արդեն միասնական սահման կունենա ԵԱՏՄ երկրներից մեկի հետ, ընդ որում՝ այնպիսի երկրի, որն ունի էներգակիրներ, եւ վերջիններիս ներմուծումը կլինի ավելի էժան՝ տրանզիտային երկրի բացակայության արդյունքում։ Նաեւ` ազատ առեւտրի ներկայիս գործող համաձայնագրի պայմաններում միայն մի շարք ապրանքատեսակների մաքսատուրքեր են նվազեցվել, սակայն ԻԻՀ-ի՝ ԵԱՏՄ-ին անդամակցության պարագայում ընդհանուր շուկայի պայմաններում արդեն ընդհանրապես բոլոր ապրանքատեսակների մաքսատուրքերը կարող են զրոյացվել։ Սա միանշանակ փոխշահավետ է եւ՛ ՀՀ-ի, եւ՛ ԻԻՀ-ի համար»։

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

13-02-2021





27-02-2021
Խթանվում է Հայաստանի հարուստ արեւային էներգիայի օգտագործումը
Նոր արտոնություններ այս ճյուղի արտադրությամբ զբաղվել ցանկացողների համար



27-02-2021
Ամենամեծ խնդիրը հիմա տնտեսական ճգնաժամն է
Դրա պատճառով Սիրիայի 9.3 մլն քաղաքացիներ սննդի պակաս են ...


27-02-2021
Ալիեւը սպառնում է եռակողմ հայտարարության ողջ տրամաբանությանը
Ադրբեջանի նախագահի բացասական ակնարկները Ռուսաստանի ուղղությամբ

Ադրբեջանի նախագահը ...


27-02-2021
Վրաստանը ՆԱՏՕ-ին միանալու հնարավորություն ունի՞
Թբիլիսին չի դադարում ձգտել դեպի Հյուսիսատլանտյան դաշինք

Վրաստանի՝ ...


27-02-2021
Միրիկ գյուղի մոտակա ամրոցները
Սա Հայաստան է, եւ վերջ...
Լեոնիդ Ազգալդյան



27-02-2021
Երբ հայդուկին հորդորում են վեր կենալ գերեզմանից...
Ելի՛ր, Գեւորգ, ելի՛ր, դուշմանը շատ է,
Հայոց ազգի համար ...


27-02-2021
Նրա ֆիլմերը երբեք չեն ծերանում
«Ինչ ծնվում է, պետք է ծնվի մեր հողից, մեր ...



27-02-2021
Հայտնի է երրորդ հանդիպման օրը
Մոսկվայում այսօր տեղի կունենա Հայաստանի ...

27-02-2021
Պուտինը ՌԴ ԱԽ մշտական անդամների հետ քննարկել է Ղարաբաղի հարցը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օպերատիվ ...

27-02-2021
Մաշտոցյան Մատենադարանում կներկայացվի արցախյան ձեռագրային արվեստը
Մաշտոցյան Մատենադարանում մարտի 3-ին կբացվի ...

27-02-2021
Արոնյանը որոշեց հեռանալ
Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը հայտարարել է Հայաստանից ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO