Շնորհավորական ուղերձներ են հղել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ցզինպինին եւ ՉԺՀ պետական խորհրդի վարչապետ Լի Կեցյանին՝ չինական Նոր տարվա կապակցությամբ: Այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Չինաստանի նախագահին ուղղված շնորհավորական ուղերձում նշված է. «Ձերդ գերազանցություն, հայ ժողովրդի եւ անձամբ իմ անունից ջերմ շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ եւ Չինաստանի բարեկամ ժողովրդին չինական Նոր տարվա՝ Գարնան տոնի կապակցությամբ: Մաղթում եմ, որ Գարնան տոնն իր հետ բերի խաղաղություն եւ բարօրություն բոլոր ընտանիքներին։
Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Չինաստանի հետ ավանդական բարեկամական հարաբերությունների հետեւողական զարգացմանը եւ ամրապնդմանը:
Ընդունեք, խնդրեմ, Ձերդ գերազանցություն, քաջառողջության եւ հաջողությունների լավագույն մաղթանքներս»:
ՉԺՀ պետական խորհրդի վարչապետին ուղղված ուղերձում ասված է.
«Ձերդ գերազանցություն, Հայաստանի կառավարության եւ անձամբ իմ անունից ջերմ շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ եւ Չինաստանի պետական խորհրդին չինական նոր տարվա՝ Գարնան տոնի կապակցությամբ: Թող Գարնան տոնն իր հետ բերի խաղաղություն, բարօրություն եւ դրված նպատակների իրականացում։
Հայաստանը մեծապես կարեւորում է Չինաստանի հետ ավանդական բարեկամական հարաբերությունների եւ գործնական համագործակցության հետեւողական զարգացումը:
Մաղթում եմ Ձեզ եւ Ձեր ընտանիքին քաջառողջություն եւ հաջողություն»:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նույնպես շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ցզինպինին չինական Նոր տարվա՝ Գարնան տոնի առթիվ: Նա, մասնավորապես, նշել է, որ Հայաստանը մեծապես արժեւորում է Չինաստանի հետ ավանդական բարեկամական հարաբերությունների եւ համագործակցության կայուն ու հետեւողական զարգացումը: Նա Չինաստանի նախագահին մաղթել է քաջառողջություն եւ հաջողություններ, իսկ Չինաստանի բարեկամ ժողովրդին` խաղաղություն եւ բարօրություն:
Նախագահ Սարգսյանն իր եւ տիկնոջ՝ Նունե Սարգսյանի անունից շնորհակալություն է հայտնել նախագահ Սի Ցզինպինին եւ տիկնոջը՝ Փեն Լիյուանին՝ իրենց ուղղված առողջության եւ զորակցության խոսքերի համար։ 13-02-2021
|

փակել >>
|