Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

27.02.2021
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Աշխատանքային խումբը կսահմանի մեխանիզմները

Եվրասիական տնտեսական միությունում հնարավոր է՝ մասնագիտացված գերատեսչությունների ղեկավարների մակարդակով ստեղծվի թվային փոխակերպման հարցերով զբաղվող աշխատանքային խումբ, որը տվյալների շրջանառման ոլորտի կարգավորում կիրականացնի:
Ինչպես «Արմենպրեսին» հայտնում է ԵՏՀ նախարար Գեղամ Վարդանյանի քարտուղարության խորհրդատու Հասմիկ Կարապետյանը, այսպիսի նախաձեռնությամբ հանդես է եկել Կոլեգիայի անդամ, ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով նախարար Գեղամ Վարդանյանը «Թվային օրակարգը ԵԱՏՄ-ում մինչեւ 2025 թվականը» նստաշրջանի ընթացքում, որն անցկացվել է «Digital Almaty 2021» թվային համաժողովի շրջանակներում:
«Եվրասիական տնտեսական միությունում հավանության է արժանացել մինչեւ 2025 թ. զարգացման ռազմավարությունը, դրանում արտացոլվել են առանցքային միջոցներն ու մեխանիզմները, որոնք անհրաժեշտ են միության նպատակներին հասնելու եւ առաջադրված խնդիրները լուծելու համար: Մինչեւ 2025 թ. եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղություններից է միության թվային տիրույթի, թվային ենթակառուցվածքների եւ էկոհամակարգերի ձեւավորումը: Միությունում տվյալների շրջանառության մասին միջազգային պայմանագրի մշակման հարցը կարեւոր տեղ է զբաղեցնում թվային օրակարգում: Այսօր տեխնոլոգիաներն արագ են ներդրվում, իսկ դրանք կարգավորող մասը ետ է մնում: ԵԱՏՄ-ում մասշտաբային ծրագրերի զարգացման համար ամենադժվար կետերից է տվյալների շրջանառության հարցը»,-ասել է Գեղամ Վարդանյանը:
ԵՏՀ նախարարի կարծիքով՝ անհրաժեշտ է տվյալների բաժանման մասով հստակ մոտեցումներ սահմանել. այսինքն՝ ո՞ր տվյալներով է նպատակահարմար փոխանակվել ինտեգրատիվ գործընթացների շրջանակներում, իսկ ո՞ր տեղեկատվությունը պետք է պահպանել բացառապես անդամ երկրում: Ինչպես նաեւ պետք է մշակել տվյալների անվտանգության ապահովման մեխանիզմներ (օրինակ՝ ապանույնականացում), որոնք կարող են նպաստել փոխանակման համար տեղեկատվության տեսակների ցանկի ընդարձակմանը:
Նշվում է, որ կլոր սեղանի մասնակիցները սատարել են նախաձեռնությունը՝ ընդգծելով Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տվյալների փոխանակման ոլորտում համագործակցության նկատմամբ հետաքրքրվածությունը:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը տեղեկացրել է, որ Հայաստանում մեծ աշխատանք է կատարվում այդ ուղղությամբ. «Հայաստանի Հանրապետությունում գործում է անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքը, ինչպես նաեւ ստեղծվել է ՀՀ արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը: Մեզ համար ԵԱՏՄ-ի շրջանակում տվյալների փոխանակման կազմակերպման հարցը արդիական խնդիր է, եւ մեր կողմից պատրաստ ենք աշխատանքային մակարդակում քննարկել դրա լուծման մոտեցումները»,- ասել է նախարարը:
Նստաշրջանի մասնակիցներն անդրադարձել են նաեւ դաշինքի ձեւավորման հնարավորությանը՝ անձնական տվյալների ոլորտում պատասխանատվությունների մասով միջազգային պրովայդերների հետ բանակցելու համար:
«ԵԱՏՄ-ում տվյալների անդրսահմանային շրջանառման կարգավորման մասին համաձայնագիրը հնարավորություն կտա ստեղծելու տվյալների շրջանառման ընդհանուր շուկա որպես համագործակցության բոլոր ուղղություններով զարգացման, «տվյալների տնտեսության» զարգացման եւ թվային օրակարգի շրջանակներում ծրագրերի իրականացման հիմք: Մենք առաջարկում ենք մշակել համաձայնեցված պահանջներ»,– եզրափակել է ԵՏՀ նախարարը:

13-02-2021





27-02-2021
Խթանվում է Հայաստանի հարուստ արեւային էներգիայի օգտագործումը
Նոր արտոնություններ այս ճյուղի արտադրությամբ զբաղվել ցանկացողների համար



27-02-2021
Ամենամեծ խնդիրը հիմա տնտեսական ճգնաժամն է
Դրա պատճառով Սիրիայի 9.3 մլն քաղաքացիներ սննդի պակաս են ...


27-02-2021
Ալիեւը սպառնում է եռակողմ հայտարարության ողջ տրամաբանությանը
Ադրբեջանի նախագահի բացասական ակնարկները Ռուսաստանի ուղղությամբ

Ադրբեջանի նախագահը ...


27-02-2021
Վրաստանը ՆԱՏՕ-ին միանալու հնարավորություն ունի՞
Թբիլիսին չի դադարում ձգտել դեպի Հյուսիսատլանտյան դաշինք

Վրաստանի՝ ...


27-02-2021
Միրիկ գյուղի մոտակա ամրոցները
Սա Հայաստան է, եւ վերջ...
Լեոնիդ Ազգալդյան



27-02-2021
Երբ հայդուկին հորդորում են վեր կենալ գերեզմանից...
Ելի՛ր, Գեւորգ, ելի՛ր, դուշմանը շատ է,
Հայոց ազգի համար ...


27-02-2021
Նրա ֆիլմերը երբեք չեն ծերանում
«Ինչ ծնվում է, պետք է ծնվի մեր հողից, մեր ...



27-02-2021
Հայտնի է երրորդ հանդիպման օրը
Մոսկվայում այսօր տեղի կունենա Հայաստանի ...

27-02-2021
Պուտինը ՌԴ ԱԽ մշտական անդամների հետ քննարկել է Ղարաբաղի հարցը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օպերատիվ ...

27-02-2021
Մաշտոցյան Մատենադարանում կներկայացվի արցախյան ձեռագրային արվեստը
Մաշտոցյան Մատենադարանում մարտի 3-ին կբացվի ...

27-02-2021
Արոնյանը որոշեց հեռանալ
Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը հայտարարել է Հայաստանից ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO