Երեւանի քաղաքապետարանը ձեռք կբերի 161 հատ 7.5 եւ 8.5 մետրանոց ավտոբուս
Երեւանի տրանսպորտային համակարգը բարելավելու նպատակով Երեւանի քաղաքապետարանը ձեռք կբերի 161 7.5 եւ 8.5 մետրանոց ավտոբուսներ:
Այս մասին Երեւանի ավագանու արտահերթ նիստում ասել է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Անգլիական WIG ընկերությունը մեզ համար նոր ավտոբուսային ցանց է նախագծել: Նախատեսվում է մոտ 850 ավտոբուս ձեռք բերել, որից 450-ը պետք է լինի 7.5, 8.5 մետրանոց, իսկ մնացածը՝ 12 եւ 18 մետրանոց: Այս պահին մենք հաստատում ենք 161 հատ 7.5-ից 8.5 մետրանոց ավտոբուսների գնումը»,-նշել է Մարությանը:
Նա շեշտել է, որ ավտոբուսների գնումը հնարավորություն կտա ձերբազատվել միկրոավտոբուսներից, որոնք եւ վտանգավոր են, եւ խնդրահարույց, եւ անհարմար:
Քաղաքապետը տեղեկացրել է, որ 7.5-ից 8.5 մետրանոց ավտոբուսների 90 տոկոսը արտադրվում է միայն Չինաստանում: Վերջին տարիներին չինական ավտոբուսների արտադրություն առաջընթաց է գրանցել: «Մեզ համար կարեւոր է ոչ թե այն երկիրը, որն արտադրում է ավտոբուսները, այլ այն պարամետրերը, որոնք մենք դնում ենք, իսկ մենք ամենաբարձր պարամետրերն ենք սահմանել այդ դասի ավտոբուսների համար: Հպարտությամբ եմ ասում, որ շատ լավ գին ենք ստացել այս որակի ավտոբուսների համար: Եթե գործարքը կայանա, ամեն ինչ լավ անցնի, մատակարարումը լինի, սա Երեւանի համար լավագույն ձեռքբերումը կհամարեմ»,-եզրափակել է քաղաքապետը:
Մայրաքաղաքում կերկարացվի տրոլեյբուսի գիծը
Երեւանում առաջին անգամ տրոլեյբուսի գծի երկարացում է նախատեսվում՝ 1,5 կմ հատվածով: Այս մասին Երեւանի ավագանու արտահերթ նիստի ժամանակ ասաց Երեւանի փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
«Նոր ժամանակներում առաջին անգամ նախաձեռնել ենք տրոլեյբուսների գծի երկարացում՝ 1,5 կմ հատվածով: Այդ գիծը Շիրակ-Արտաշիսյան փողոցների խաչմերուկում էր, որտեղ տրոլեյբուսները շրջադարձ էին իրականացնում: Կարծում եմ, մարտին կվերջացնենք, եւ տրոլեյբուսները կանցնեն ամբողջությամբ Շիրակ փողոցով»,-նշեց Սարգսյանը: Դրանով եւ բնակիչների համար հարմարավետության հարցը կլուծվի, եւ Շիրակ-Արտաշիսյան խաչմերուկում խցանումներ չեն առաջանա, քանի որ շրջադարձն այդտեղ էր կատարվում:
Փոխքաղաքապետը նաեւ ընդգծեց, որ դեռեւս 2020 թվականից նախատեսել էին տրոլեյբուսների գույքագրման աշխատանքներ իրականացնել, ուսումնասիրվում է հաշվապահությունը: Նա շեշտեց, որ անցում է կատարվելու նոր ծրագրային մեթոդների: 13-02-2021
|

փակել >>
|