Երեւանի քաղաքապետարանը 2020 թ. ավարտել է դրական ցուցանիշներով
Նախորդ տարվա բյուջեի ծախսերի 50.1 տոկոսն ուղղվել է սոցիալական բնագավառին
Չնայած 2020 թ. կորոնավիրուսի համավարակին եւ պատերազմին՝ Երեւանի քաղաքապետարանին հաջողվել է արձանագրել նվազագույն կորուստներ: Հանրային քննարկման դրված՝ մայրաքաղաքի նախորդ տարվա բյուջեի կատարողականից պարզ է դառնում, որ 2020 թ. բյուջեի ծրագրված 16,4 մլրդ դրամ պակասուրդի դիմաց այն փաստացի կատարվել է 9 մլրդ դրամ հավելուրդով։ Հայտնի պատճառներով Երեւան քաղաքի բյուջեի միջոցների հաշվին նախորդ տարի իրականացվել է նախատեսված ծախսերի 63.5 տոկոսը՝ մոտ 64,3 մլրդ դրամի ծախսեր: Այդ ցուցանիշն ապահովվել է գնումների գործընթացում առաջացած խնայողություններով, պատվիրակված լիազորությունների մասամբ չկատարմամբ:
Ըստ ներկայացված հաշվետվության՝ մայրաքաղաքի 2020 թ. բյուջեի փաստացի եկամուտները կազմել են մոտ 73,4 մլրդ դրամ՝ ծրագրված 84,9 մլրդ դրամի դիմաց, կամ կատարողականը կազմել է 86.4 տոկոս: Բյուջեի վարչական մասով ծրագրված 82,7 մլրդ դրամ եկամուտների դիմաց փաստացի մուտքագրվել է մոտ 73,3 մլրդ դրամ՝ ապահովելով 88.6 տոկոս կատարողական: Նախորդ տարվա համար մայրաքաղաքի սեփական եկամուտները ծրագրվել էին 27 մլրդ դրամ, որի դիմաց փաստացի կատարողականը կազմել է 24,5 մլրդ դրամ կամ 90.8 տոկոս։ Դա ամենաբարձր ցուցանիշն է 2020 թ. բյուջեի մյուս ցուցանիշների հետ համեմատած:
Պաշտոնական դրամաշնորհների մասով քաղաքային բյուջե մուտքերը կազմել են 22,6 մլրդ դրամ՝ ծրագրված 25 մլրդ-ի դիմաց: Մայրաքաղաքը պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով ստացել է 13,4 մլրդ դրամի դոտացիա եւ 660 մլն դրամի այլ եկամուտներ: Ընթացիկ ծախսերը ֆինանսավորելու համար Երեւանի քաղաքապետարանն ստացել է 210,7 մլն դրամ դրամաշնորհ:
Ըստ հաշվետվության՝ ընթացիկ եւ կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակով պետական բյուջեից տրամադրվող նպատակային հատկացումներից (սուբվենցիաներից) մուտքերը կազմել են 8,3 մլրդ դրամ, եւ ՀՀ պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումները՝ 60,014.0 հազար դրամ։
Երեւան քաղաքի 2020 թ. բյուջեի ծախսերի ծավալներում գերակշռում են սոցիալական բնագավառի ծախսերը, որոնց տեսակարար կշիռն ընդհանուր ծախսերի մեջ կազմում է 50.1 տոկոս: Այն ուղղվել է կրթության, առողջապահության, սոցիալական ապահովության ոլորտներին: Տրանսպորտի բնագավառին վերաբերող ծախսերինը կազմել են 18.8 տոկոս, շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված ծախսերինը՝ 15.0 տոկոս։
Նախորդ տարի Երեւանի քաղաքապետարանի՝ արտադպրոցական կազմակերպությունների հիմնանորոգման եւ վերանորոգման նպատակով փաստացի ծախսը կազմել է 42.8 մլն դրամ: Այդ միջոցներով իրականացվել են «Երեւանի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոն» ՀՈԱԿ-ի տանիքի վերանորոգման, «Պատանի հանդիսատեսի թատրոն» ՊՈԱԿ-ի պատուհանների փոխարինման եւ Է. Իսաբեկյանի թանգարանի վերանորոգման աշխատանքներ: Նախադպրոցական հաստատությունների հիմնանորոգման եւ վերանորոգման համար ծախսվել է 1,6 մլրդ դրամ:
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ 13-02-2021
|

փակել >>
|