Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.02.2021
ԼՂՀ


Հազարավոր հնադարյան խաչքարերն ու տապանաքարերը լուռ վկան են

Քաշաթաղն ու Հադրութը, Ակնան ու Ջաբրայիլը, Քարվաճառն ու Կովսականը, Քաշունիքը Մեծ Հայքի անբաժանելի մասն են

«Արցախի ապառազմակալումը պահանջ է, վերադարձը` անհրաժեշտություն. սա է ցեղասպանության կասեցման ուղին» կարգախոսով նախօրեին «Նոյյան տապան» լրատվական կենտրոնում տեղի ունեցավ կլոր սեղան, որին մասնակից էին Արցախի ռազմակալված տարածքների ներկայացուցիչներ: «Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Իրինա Թամրազյանը, «Փախստականների՝ միավորում հանուն արդարության» ներկայացուցիչ, «Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի» համակարգող Մարիամ Ավագյանը, ֆիզիկոս Լեւոն Հայրիյանը, Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի երիտասարդ բնակչուհի, սոցիոլոգ-թարգմանիչ Մարիամ Բաբայանը, «Բերձորի մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն, «Վերադարձ դեպի Քաշաթաղ» ՀԿ գործադիր տնօրեն Կարինե Մովսեսյանը, տողերիս հեղինակ Զոհրաբ Ըռքոյանը՝ Քաշաթաղի շրջանային «Մերան» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր, ինչպես նաեւ հասարակական գործիչ, դոցենտ: Զրույցը վարեց «Նոյյան տապանի» խմբագիր Գայանե Ավագյանը։
Բանախոսները խոսեցին իրենց արդեն նախկին բնակավայրերի մասին, ներկայացրին այնտեղից հեռանալու պատճառները եւ վերադարձի հնարավորությունները։ Մարիամ Բաբայանը տեղեկացրեց՝ հայրը եղել է Վազգենաշեն գյուղական համայնքի ղեկավարը, եւ միայն վերջին օրը՝ նոյեմբերի 20-ին են նրան հայտնել, որ վազգենաշենցիները պետք է թողնեն գյուղը, քանի որ այն Ակնա-Աղդամ քաղաքի հետ պետք է հանձնվի Ադրբեջանին։ Ցավով նկարագրեց՝ ինչպես են իրենց տան բակից թուրքերը գողացել հոր մեքենան, այնուհետեւ պատանդ են վերցրել հորն ու փոքր եղբորը եւ որոշել տանել Բաքու։ Սակայն ադրբեջանական ջոկատի հրամանատարը «բարի է գտնվել», հրամայել է՝ հետ են բերել մեքենան, եւ շատ քիչ ժամանակ է տրվել, որ հեռանան գյուղից։ Հասցրել են վերցնել անհրաժեշտ որոշ իրեր, փաստաթղթեր ու հեռացել ծննդավայրից. այսօր միայն հուշ է մնացել այն տունը, որտեղ ծնվել ու հասակ է առել Մարիամը։ Այն հարցին՝ արդյոք կվերադառնա՞ հայրենի գյուղ եւ կապրի՞ թուրքերի հարեւանությամբ, Մարիամը պատասխանեց՝ դա անհնար է ու վտանգավոր, քանի որ անկանխատեսելի են թուրքերը։ Չնայած նույն հրամանատարն իր հորն ասել էր՝ մնա ու նորից աշխատի համայնքի ղեկավար, որ ավելի լավ պայմաններ կստեղծեն։ Հայրը չի հավատացել ու մերժել է։ Մարիամը պատրաստ է նաեւ երկխոսության ադրբեջանցի իր հասակակիցների հետ, որ ներկայացնի ամբողջ ճշմարտությունը։ Իսկ միասին խաղաղ գոյակցելը դեռ վաղ է։ Հասարակական գործիչ Մ. Ավագյանը կարծում է՝ հնարավոր է երկխոսություն, սակայն պետք է ասվի ճիշտը։
Գ. Ավագյանը, ներկայացնելով ֆիզիկոս Լ. Հայրիյանին, ով վերջին տարիներին Հադրութի շրջանում զբաղվել է գյուղատնտեսությամբ, այգիներ է հիմնել, հարց տվեց՝ պատրա՞ստ է Լեւոնը վերադառնալու հայրենի տուն։
«Ես ոչ միայն պատրաստ եմ վերադառնալ հայրենիք, այլեւ դիմում եմ մեր սերունդներին, որ այդ հողերը մեզ տվել է Աստված սեփականության իրավունքով, եւ ժամկետանց ոչինչ չկա։ Ոչ միայն Հադրութին, այլեւ մեր հայրենիքի ողջ տարածքին պետք է տեր կանգնենք։ Աստված է մեզ տվել հայրենիք, եւ դրան տեր չկանգնելը կլինի աստվածուրացություն։ Ուրիշ բան է, որ այսօր դա հնարավոր չէ: Բայց չպետք է մտածենք՝ այլեւս մեր հայրենիքին տեր չենք դառնալու. ամոթ է դա: Բնական է՝ պատերազմում նաեւ պարտվում են, բայց պետք է միավորվենք, հավաքվենք, ունենանք նպատակ՝ ազատագրելու հայրենիքն ու ապրելու այնտեղ։ Այս պարտությունից պետք է դասեր քաղենք»,- ասաց Լ. Հայրիյանը, ով այժմ ապրում է Երեւանում, սակայն հայրենիք վերադառնալու, երկրին ծառայելու ծրագրով։ Ստեղծել են «Հանուն Հադրութի» ՀԿ։
Իրինա Թամրազյանը Հադրութ վերադառնալու հարցին պատասխանեց՝ վերջին պատերազմի օրերին թուրքն այնպես անսպասելի մտավ Հադրութ, որ հազիվ են փախել։ Այժմ այստեղ՝ Երեւանում գտել են պայքարի ձեւ եւ բացել «Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը։
«Մեր արվեստով ենք համախմբելու երիտասարդությանը, երեխաներին, նրանց ծնողներին, կենտրոնի աշխատակազմին»,- ասաց նա՝ նշելով, որ պատրաստ են վերադառնալ Ստեփանակերտ, այնտեղ աշխատեցնել կենտրոնը եւ հնարավորության դեպքում վերադառնալ Հադրութ: Տեղեկացրեց նաեւ՝ այժմ հադրութցիների մոտ 80 տոկոսը բնակվում է ՀՀ-ում, սակայն շատերն են պատրաստ վերադառնալու Արցախ։
Անդրադարձավ 2020 թ. նոյեմբերի 9-ի պայմանագրի 7-րդ կետին, որ փախստականները պետք է վերադառնան իրենց տները, եւ ասաց՝ պետք է պայքարենք ու այդ կետը դարձնենք իրողություն։ Բացի այդ, հայրենիք վերադառնալու համար պետք է Արցախն ունենա կարգավիճակ եւ անվտանգության երաշխիք։ Մտածում է՝ անպայման պետք է վերադառնալ, թեկուզ խաղաղապահների օժանդակությամբ բնակվել Հադրութում։ Ադրբեջանցիների հետ միասին ապրել հնարավոր չէ։ Լ. Հայրիյանի կարծիքով՝ եթե Արցախն ունենա կարգավիճակ, տարբեր ազգեր լինեն իրավահավասար պայմաններում, հնարավոր է բնակվել համատեղ, հակառակ դեպքում անհնար է ապրել միասին: Օրինակ բերեց՝ ինչքան օգուտ են տվել հայերը թուրքերին Թուրքիայում, Բաքվում ու Սումգայիթում, սակայն տեղի ունեցան Մեծ եղեռն, Սումգայիթյան ու Բաքվի ջարդեր, 2020 թ. պատերազմ։ Մ. Ավագյանը համաձայն է, որ ոչ հավասար պայմաններում հնարավոր չէ հայ-թուրքական համատեղ բնակություն։ Անդրադարձավ 7-րդ կետին՝ ասելով՝ թուրքն ամեն գործիք իրագործել է հանուն իր նպատակի, իսկ մենք, հաճախ լինելով ավելի լավ վիճակում, չենք օգտվել մեր հնարավորությունից։ Եվ այսօր ունենք ներկա վիճակը։ Մինսկի խումբը պետք է օժանդակի, որ 2020 թ. պատերազմի պատճառով փախստականներն ու ներքին տեղահանվածները վերադառնան տուն։
Ես ներկայացրի արցախյան գոյամարտում մեր հաղթանակները, Արցախի ազատագրումը, ազատագրված հայրենի տարածքները, որոնք հազարավոր տարիներ եղել են Հայոց ոստան։ Մենք ստեղծեցինք Քաշաթաղի շրջանը, բնակվեցինք այնտեղ, շենացրինք երկիրը, սակայն այժմ հեռացել ենք։ Ողջ Քաշաթաղից ընդամենը 3 բնակավայրում են այսօր հայեր բնակվում, սակայն՝ առանց կարգավիճակի տարածքում։ Ներկայացրի տարածքում այսօր պահպանված հայոց եկեղեցիները, որոնք թուրքերը համարում են ալբանական, ինչը թուրքական սովորական դարձած կեղծիք է: Քաշաթաղի, Քարվաճառի, Հադրութի շրջանների եկեղեցիների մեծ մասի պատերին ու սյուներին, պատուհաններին, բարավորներին հայերեն արձանագրություններ են, ճարտարապետական ոճը, պատմական փաստերը հայոց մասին են պատմում: Իսկ հազարավոր հնադարյան խաչքարերն ու տապանաքարերը, որ տարածքի ցանկացած վայրում են, լուռ վկան են, որ Քաշաթաղն ու Հադրութը, Ակնան ու Ջաբրայիլը, Քարվաճառն ու Կովսականը, Քաշունիքը Մեծ հայքի անբաժանելի մասն են եղել ու կմնան։ 4-րդ դարում կառուցված Ծիծեռնավանքի Սուրբ Գեւորգը, 9-րդ դարի Վարազգոմի վանքը, 12-րդ դարի Մկնատամի Խաչ մատուռ-եկեղեցին, 17-րդ դարում կառուցված տասնյակ բազիլիկ եկեղեցիներ Հակում ու Միրիկում, Ցորում ու Վանքում եւ այլուր միայն այն են պատմում, որ Արցախը Հայաստանի մի մասն է:
Կարինե Մովսեսյանը կարծում է՝ մենք մեզ ավելի շատ ենք զոհի կարգավիճակում գցում։ Այսօր դա առավել է զգացվում հատկապես համացանցի պատճառով։ Անդրադարձավ՝ ինչպես ենք առաջին անգամ գնացել Քաշաթաղի շրջան, բնակություն հաստատել, բնակվել փլատակներում, շենացրել ենք։ Ստեղծել ենք դպրոցներ մեծ դժվարությամբ։ Մեզ կհասկանան նրանք, ովքեր բնակվել են այնտեղ։ Կ. Մովսեսյանը տեղեկացրեց՝ Քաշաթաղի շրջանում բնակություն են հաստատել ՀՀ բոլոր մարզերից, Երեւանից, Բաքվից ու Սումգայիթից, Գանձակից ու Պարտավից, բուն Արցախի՝ ադրբեջանական կողմի բռնազավթած տարածքներից փախստականներ, սիրիահայեր։ Լ. Հայրիյանը վկայեց՝ ինչ պայմաններում են քաշաթաղցիներն ապրել վերահայացած Քաշաթաղում, հայրենանվեր աշխատանքով շենացրել երկիրը։
Կ. Մովսեսյանը ներկայացրեց նաեւ միջանցքում մնացած բնակավայրերի վիճակը։ Բերձոր վերադառնալ հնարավոր է, սակայն այնտեղ անելիք չկա, տների մեծ մասը քանդվել է, թալանվել հատկապես այն ժամանակ, երբ բերձորցի տղամարդիկ եղել են դիրքերում։ Խոսքի վերջում կարեւորեց մեր ժողովրդի միասնությունը՝ ասելով. «Հայը պիտի ունենա մեկ կուսակցություն, որի անունն է Հայ»։ Ի. Թամրազյանն անդրադարձավ հայկական բանակի խնդրին՝ տեղեկացնելով, թե մինչ պատերազմը ինչ սիրով էին ՀՀ տարածքից եկած զինվորներն ու սպաները ծառայում Արցախում։ Շնորհակալություն հայտնեց ՀՀ քաղաքացիներին, որ սիրով են ընդունել տեղահանվածներին, կարեւորեց մեր միասնական լինելու հանգամանքը։

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

13-02-2021





24-02-2021
Ռազմավարական գործընկերության առավել սերտացումը ժամանակի պահանջ է
ՌԴ 102-րդ ռազմաբազայի ընդլայնման անհրաժեշտությունը թելադրված է տարածաշրջանային զարգացումներով


24-02-2021
Սիրիան պահանջում է դադարեցնել ավիահարվածները
Ռուսաստանը, Իրանը եւ Թուրքիան համակարծիք են այդ հարցում



24-02-2021
Անկարան վախենում է, որ Սեւ ծովը կարող է դառնալ «ռուսական»
Թշնամական նավերի այնտեղ հայտնվելը պարզապես ինքնասպանություն է

Թուրքիայի ...


24-02-2021
Իրանում քաղաքական մթնոլորտն «ընտրականացվում» է
2021 թ. հունիսի 18-ին Իրանի Իսլամական Հանրապետությունում (ԻԻՀ) տեղի ...


24-02-2021
Վերադասավորումների եւ հստակեցումների ճանապարհով
Ինչ փոփոխություններ են եղել կառավարության նախորդ տարվա որոշման մեջ


24-02-2021
Մեր գործերով պետք է փորձենք բարություն քարոզել ու սփռել շուրջբոլորը
Նկարիչների գալիք սերնդին հարկ է քաջալերել, սրտապնդել, որպեսզի կարողանանք ...


24-02-2021
Ինչպե՞ս օգնել երեխաներին՝ ընթերցելու Աստվածաշունչ
«Եւ որ մանկութիւնիցդ սուրբ գրքերը գիտես...»

Գ . ...



24-02-2021
Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ծրագրերին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել է ՀՀ ...

24-02-2021
Արցախի նախագահի խոսնակը պարզաբանել է
Արցախի վերահսկողության ներքո գտնվող ...

24-02-2021
Մայրը միշտ պաշտպանում է իր զավակներին
Իտալիայի Կավրիլյայի (տարածաշրջան Տոսկանա, գավառ ...

24-02-2021
Միանձնյա առաջատարներով
Երեւանում շարունակվում են շախմատի Հայաստանի կանանց ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO