Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.02.2021
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Ընդլայնվում է գյուղոլորտի հարկային արտոնության շրջանակը

Գյուղատնտեսական կոոպերատիվները նույնպես ազատվում են շահութահարկ վճարելուց

Գյուղատնտեսությունն այն եզակի ոլորտներից է, որտեղ աճ է արձանագրվել 2020 թվականի ճգնաժամային տարում: Չնայած դա ընդամնեը 1.4 տոկոս է կազմել, սակայն կարեւոր է ճգնաժամի պայմաններում պետության սննդի ինքնաբավությունն ապահովելու տեսանկյունից: Մյուս կողմից էլ գյուղատնտեսության ոլորտի զարգացումը համաշխարհային տնտեսության արդի միտումներից է, եւ Հայաստանը չի կարող հետ մնալ այդ գործընթացներից:
Ոլորտի զարգացման համար մշակվել եւ իրականացվում են մի շարք ծրագրեր: Կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների վերացման նպատակով իրականացված միջոցառումների մեջ էլ շատ էին գյուղատնտեսության ոլորտին ուղղվածները: Ոլորտային աջակցության ծրագրերից բացի, շատ են նաեւ իրավանորմատիվային դաշտի բարեփոխման ուղղությամբ կատարվող քայլերը: Այստեղ հատկապես մեծ է պետության անելիքը:
Մասնավորապես, ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված է, որ հարկման նպատակով գյուղատնտեսական արտադրանք արտադրող են համարվում այդ արտադրանքն անմիջական արտադրողները: Գործող օրենսգրքով շահութահարկից ազատվում են միայն վերջիններս։ Նման իրավակարգավորմամբ ստացվում է, որ իրենց անդամների կողմից արտադրված գյուղատնտեսական ապրանքն իրացնելու դեպքում գյուղատնտեսական կամ սպառողական կոոպերատիվները չեն համարվում գյուղատնտեսական ապրանք արտադրողներ, հետեւաբար՝ չեն կարող օգտվել շահութահարկից ազատման վերոնշյալ արտոնությունից:
Մյուս կողմից էլ, օտարերկրյա պետությունների, միջազգային, միջպետական կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող գործող ծրագրերի շրջանակներում գյուղատնտեսական կոոպերատիվներին անհատույց տրամադրված նպատակային դրամական միջոցները կոոպերատիվների մոտ շահութահարկով հարկման նպատակով եկամուտ են համարվում այդ դրամական միջոցների ստացման հաշվետու տարվա ընթացքում։ Արդյունքում՝ ստացված նպատակային միջոցները հաճախ դառնում են շահութահարկով հարկման ենթակա գումարներ, ինչի հետեւանքով նվազում է այդ գումարների արդյունավետ եւ նպատակային ծախսման հնարավորությունը։
Խնդիրը լուծելու համար ՀՀ ֆինանսների նախարարությունը մշակել եւ հանրային քննարկման է դրել հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Օրինագծով առաջարկվում է սահմանել, որ շահութահարկով հարկման նպատակով գյուղատնտեսական արտադրանք արտադրող են համարվում եւ մինչեւ 2024 թվականի դեկտեմբերի 31-ը շահութահարկից ազատվում են նաեւ գյուղատնտեսական եւ սպառողական կոոպերատիվները՝ իրենց անդամների կողմից արտադրված գյուղատնտեսական արտադրանքի իրացումից ստացվող եկամտի մասով:
Օրինագծի մյուս դրույթով արգելվում է օտարերկրյա պետությունների, միջազգային, միջպետական կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող ծրագրերի շրջանակներում գյուղատնտեսական կոոպերատիվի կողմից ստացված նպատակային դրամական միջոցները շահութահարկով ծանրաբեռնելը: Ըստ նախագծի, այդ դրամական միջոցները շահութահարկով հարկման նպատակով եկամուտ են համարվելու այն հարկային տարում, երբ այդ դրամական միջոցները կամ այդ դրամական միջոցներով ձեռք բերված, կառուցված, ստեղծված կամ մշակված ակտիվները ճանաչվում են որպես ծախս:
Ֆինանսների նախարարությունն առաջարկում է նաեւ ընդլայնել շահութահարկի վճարումից ազատվող ապրանքների շրջանակը: Ըստ այդմ, օրենսգրքում սահմանված «հացահատիկաոլոռային» բառը փոխարինվել է «հատիկաընդեղենային», «անասնաբուծության» բառը՝ «տավարաբուծության» առավել ընդգրկուն սահմանումներով: Օրենսգրքում շահութահարկից ազատվող գործունեությունների թիվն ավելացվել է նաեւ եւս երկու՝ գոմեշաբուծության եւ ջայլամաբուծության ոլորտներով:
Այս փոփոխություններով գործադիրն ակնկալում է բարելավել գյուղատնտեսական եւ սպառողական կոոպերատիվների գործունեության հարկային միջավայրը՝ նախադրյալներ ապահովելով վերջիններիս ձեւավորման եւ զարգացման համար։

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

16-02-2021





24-02-2021
Ռազմավարական գործընկերության առավել սերտացումը ժամանակի պահանջ է
ՌԴ 102-րդ ռազմաբազայի ընդլայնման անհրաժեշտությունը թելադրված է տարածաշրջանային զարգացումներով


24-02-2021
Սիրիան պահանջում է դադարեցնել ավիահարվածները
Ռուսաստանը, Իրանը եւ Թուրքիան համակարծիք են այդ հարցում



24-02-2021
Անկարան վախենում է, որ Սեւ ծովը կարող է դառնալ «ռուսական»
Թշնամական նավերի այնտեղ հայտնվելը պարզապես ինքնասպանություն է

Թուրքիայի ...


24-02-2021
Իրանում քաղաքական մթնոլորտն «ընտրականացվում» է
2021 թ. հունիսի 18-ին Իրանի Իսլամական Հանրապետությունում (ԻԻՀ) տեղի ...


24-02-2021
Վերադասավորումների եւ հստակեցումների ճանապարհով
Ինչ փոփոխություններ են եղել կառավարության նախորդ տարվա որոշման մեջ


24-02-2021
Մեր գործերով պետք է փորձենք բարություն քարոզել ու սփռել շուրջբոլորը
Նկարիչների գալիք սերնդին հարկ է քաջալերել, սրտապնդել, որպեսզի կարողանանք ...


24-02-2021
Ինչպե՞ս օգնել երեխաներին՝ ընթերցելու Աստվածաշունչ
«Եւ որ մանկութիւնիցդ սուրբ գրքերը գիտես...»

Գ . ...



24-02-2021
Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ծրագրերին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել է ՀՀ ...

24-02-2021
Արցախի նախագահի խոսնակը պարզաբանել է
Արցախի վերահսկողության ներքո գտնվող ...

24-02-2021
Մայրը միշտ պաշտպանում է իր զավակներին
Իտալիայի Կավրիլյայի (տարածաշրջան Տոսկանա, գավառ ...

24-02-2021
Միանձնյա առաջատարներով
Երեւանում շարունակվում են շախմատի Հայաստանի կանանց ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO