Քննարկվել են ոլորտում առկա խնդիրներն ու հնարավոր լուծումները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են տաքսոմոտորային փոխադրումների ոլորտում առկա վիճակը եւ առաջարկվող լուծումները: Այս մասին հայտնել են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ոլորտում առկա անհավասար հնարավորություններին, լիցենզիայի տրամադրման գործընթացներին, քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացման ուղղությամբ հնարավոր քայլերին, կանոնավոր ուղեւորափոխադրումների եւ տաքսի ծառայությունների կանոնակարգմանը:
Այս համատեքստում, տեղի է ունեցել մտքերի շահագրգիռ փոխանակություն, որի շրջանակում ներկայացվել են տարբեր առաջարկություններ եւ դիտարկումներ՝ ինչպես տաքսի ծառայություններ մատուցողների, այնպես էլ սպասարկվող քաղաքացիների համար հարմարավետ պայմանների ապահովման համատեքստում: Կարեւորվել է նաեւ Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանից ուղեւորափոխադրումների կանոնակարգումն ու այս ուղղությամբ հստակ քայլերի իրականացումը:
Անփոփելով՝ վարչապետ Փաշինյանն ընդգծել է երկրում ուղեւորափոխադրումների ոլորտում առկա խնդիրների հետեւողական լուծման անհրաժեշտությունն ու այս առումով պատասխանատուներին տվել համապատասխան հանձնարարականներ: 16-02-2021
|

փակել >>
|