Արտակարգ իրավիճակներում քաղպաշտպանությանն առնչվող խնդիրները
Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության բնագավառներին առնչվող հիմնական խնդիրներն են քննարկվել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի քաղաքացիական պաշտպանության ղեկավար կազմի եւ ԱԻՆ փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության ներկայացուցիչների մասնակցությամբ: Այս մասին հայտնել են սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից:
Նպատակն էր հասկանալ տեսչական մարմնի եւ ենթակա կառույցների քաղաքացիական պաշտպանության ղեկավար կազմի, շտաբերի, տարհանման հանձնաժողովի, կազմավորումների պատրաստականության աստիճանը եւ գնահատել քաղաքացիական պաշտպանության պլանի իրատեսության մակարդակը:
Քննարկումներից, քաղաքացիական պաշտպանության կարողությունների եւ միջոցների ուսումնասիրությունից հետո անցկացվել է նաեւ ուսումնավարժություն, որի ընթացքում գործնականորեն իրականացվել են ազդարարման, հավաքի, խնդրների հաստատման եւ ապա նաեւ զեկույցների ներկայացման աշխատանքներ:
Ուսումնավարժության սցենարով պայմանավորված՝ խնդիր է դրվել տեսչական մարմնի գործունեությունը փոխադրել «Ռազմական դրության» աշխատանքային ռեժիմի եւ անհապաղ գործողության մեջ դնել քաղաքացիական պաշտպանության պլանը: Մասնակիցները, համաձայն ՍԱՏՄ գործունեության աշխատանքային ռեժիմների փոփոխման եւ քաղաքացիական պաշտպանության պլանների, անցկացրել են սցենարով առաջադրված խնդիրների լուծման աշխատանքներ, ներկայացրել են զեկույցներ իրականացված միջոցառումների վերաբերյալ՝ ըստ աստիճանակարգության: 16-02-2021
|

փակել >>
|
 |
27-02-2021 Խթանվում է Հայաստանի հարուստ արեւային էներգիայի օգտագործումը Նոր արտոնություններ այս ճյուղի արտադրությամբ զբաղվել ցանկացողների համար
|
 |
27-02-2021 Ամենամեծ խնդիրը հիմա տնտեսական ճգնաժամն է Դրա պատճառով Սիրիայի 9.3 մլն քաղաքացիներ սննդի պակաս են ...
|
 |
27-02-2021 Ալիեւը սպառնում է եռակողմ հայտարարության ողջ տրամաբանությանը Ադրբեջանի նախագահի բացասական ակնարկները Ռուսաստանի ուղղությամբ
Ադրբեջանի նախագահը ...
|
 |
27-02-2021 Վրաստանը ՆԱՏՕ-ին միանալու հնարավորություն ունի՞ Թբիլիսին չի դադարում ձգտել դեպի Հյուսիսատլանտյան դաշինք
Վրաստանի՝ ...
|
 |
27-02-2021 Միրիկ գյուղի մոտակա ամրոցները Սա Հայաստան է, եւ վերջ...
Լեոնիդ Ազգալդյան
|
 |
27-02-2021 Երբ հայդուկին հորդորում են վեր կենալ գերեզմանից... Ելի՛ր, Գեւորգ, ելի՛ր, դուշմանը շատ է,
Հայոց ազգի համար ...
|
 |
27-02-2021 Նրա ֆիլմերը երբեք չեն ծերանում «Ինչ ծնվում է, պետք է ծնվի մեր հողից, մեր ...
|
|