Սահմանամերձ Նախիջեւանիկում այգի է հիմնադրվում
Հաջորդ քայլը կլինի գինու գործարանի կառուցումը
Արդեն երկու շաբաթ է, ինչ Ասկերանի շրջանի Նախիջեւանիկ գյուղի սահմանամերձ տարածքներում, օգտվելով եղանակային բարենպաստ պայմաններից, մացառների վերացման եւ հողի հերկման աշխատանքներ են իրականացվում: Ասել է թե՝ «խախտվել է» ամիսներ առաջ ռազմագործողություններով պայմանավորված համայնքի անդորրը, եւ այստեղ վաղ առավոտից տրակտորներն են աշխույժ հռնդում:
Համայնքի բնակիչներին հաճելիորեն ոգեւորել է ռուսաստանաբնակ Սմբատ Աբրահամյանի հայրենասիրական ձեռնարկումը, ով արմատներով Նախիջեւանիկից է: Հաշվի առնելով պատերազմից հետո Արցախում ստեղծված սոցիալ-տնտեսական բարդ իրավիճակը, նա որոշել է օգտակար լինել հայրենակիցներին ու ներդրումային նոր ծրագիր իրագործել: Գործարարի խոսքով, նման քայլի դիմելու շարժառիթ են դարձել ավանդական խաղողագործությամբ զբաղվող նախիջեւանիկցիների հարուստ փորձը եւ խորհրդային տարիներից հայտնի Նախիջեւանիկի գինու բարի համբավը վերականգնելու մտադրությունը:
Ըստ ծրագրի, նախատեսվում է վարձակալած հողերում ավելի քան 100 հեկտարի վրա ֆիլոքսերադիմացկուն նորատունկ այգի հիմնադրել: Երկրորդ փուլում (գալիք տարում) այգին կընդլայնվի եւս 50 հեկտարով: Դրան զուգընթաց «ASB գրուպի» հիմնադիրը խոստանում է համայնքի տարածքում գինու ժամանակակից գործարան կառուցել եւ շուրջ հարյուր աշխատատեղ ապահովել: Պարզաբանման կարգով, նա հավելում է, որ արդեն խորհրդակցել է խաղողագործությամբ ու գինեգործությամբ զբաղվող ֆրանսիացի հայտնի մասնագետների հետ, եւ առաջիկայում տնկիները կներմուծվեն Արցախ:
Համայնքի ղեկավար Սեւակ Պետրոսյանը, չթաքցնելով իր եւ համագյուղացիների գոհունակությունը, համոզված է, որ գործարարի խիզախ ձեռնարկումը նոր խթան կդառնա զբաղվածության ապահովման եւ գյուղի շենացման համար: Պատահական չէ, որ մարդիկ սիրով պատրաստակամություն են հայտնել ընդգրկվելու հողի մշակման եւ նոր այգիների հիմնադրման աշխատանքներում: «Սմբատ Աբրահամյանի օրինակը, կարծում եմ, ուսանելի պիտի լինի արտերկրում ապրող մեր մյուս գործարարների ու բարերարների համար՝ կարեւորելով այն հանգամանքը, որ հող հայրենին պահելու եւ զորացնելու քայլերից մեկը ներդրումներ կատարելն է,-ասում է գյուղապետ Ս. Պետրոսյանը:- Հատկանշական է, որ նրա կողմից ներկայացված համալիր ծրագրում առանձնակի տեղ է հատկացվում գյուղի վերականգնմանն ու բարեկարգմանը, ենթակառուցվածքների զարգացմանը, բնակչության սոցիալական խնդիրների լուծմանը: Ահա թե ինչու բոլորս ողջունում ենք նրա այդ առաքելությունը, եւ ողջ համայնքը պատրաստ է աջակցելու ծրագրի իրագործմանը»:
Սմբատ Աբրահամյանը վստահեցնում է, որ այգեգործությամբ զբաղվելու բավականաչափ փորձ իր ընկերությունն ունի: Ինչ վերաբերում է տեղանքի ընտրությանը, հիշեցնում է, որ դեռեւս խորհրդային տարիներին այդ տարածքներից խաղողի առատ բերք էր ստացվում: Հողի բերրիության հարցում չեն կասկածում նաեւ մասնագետներն ու վազի ավանդապահ մշակները, ովքեր իրենց անդուլ աշխատանքով մեկ անգամ չեն ապացուցել արցախյան Խնդօղնու զորությունը:
Գործարարն ափսոսանքով է նշում, որ ընկերության կողմից Հադրութի շրջանի Ցոր համայնքում հիմնադվրած շուրջ 80 հեկտար բերքատու այգիները պատերազմի հետեւանքով հայտնվել են թշնամու հսկողության տակ: Անավարտ են մնացել մեկնարկած բազում ծրագրեր, որոնք նա մտադիր էր կյանքի կոչել: Հասցրել էր գյուղի եկեղեցին հիմնանորոգել ու վերաբացել: Ընթացքի մեջ էին գինեգործարանի կառուցման աշխատանքները, գրեթե ավարտին էր հասցվել շուրջօրյա ջրամատակարարման ծրագիրը, եւ մնում էր միայն հանդիսավորությամբ ջրի ծորակները բացել…
«Ցավոք, թշնամին իր հանցավոր գործողություններով խաթարեց մեր պլանները: Ու հիմա խոր ցավ եմ ապրում սեփական օջախներից մարդկանց տեղահանվելու, պատմական Դիզակը թուրքի հսկողության տակ հայտնվելու համար»,- ասում է Ս. Աբրահամյանը: Այդուհանդերձ, չի վհատվում եւ շեշտում է, թե «կորցրածը Նախիջեւանիկում հետ է բերվելու»: Գործարարը վստահ է նաեւ, որ մի օր «Ցորի հետ մեկտեղ Դիզակը վերադարձվելու է իր օրինական տերերին, եւ կիսավեր եկեղեցիներում նորից աղոթքի զանգեր են հնչեցվելու»…
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Ստեփանակերտ 16-02-2021
|

փակել >>
|