Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

27.02.2021
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Նախկինում՝ արգելված, հիմա՝ թույլատրելի

Հնարավորությունը, արդյոք, չարաշահման դուռ չի բացի

Նախորդ տարվա օգոստոսի 17-ից ուժի մեջ է մտել կառավարության օգոստոսի 6-ին ընդունած «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թ. փետրվարի 28-ի որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» որոշումը: Դրա համաձայն՝ ֆիզիկական անձինք կարող են փոխադրողի միջոցով կամ միջազգային փոստային փոխադրումներով դեղեր ստանալ։
Այս որոշումը, որ, փաստորեն, անձնական օգտագործման նպատակով դեղեր ներմուծելու ձեւ է, արդեն 6 ամիս է գործում է: «ՀՀ»-ն ՊԵԿ-ից փորձեց պարզել, թե այս ընթացքում քանի՞ քաղաքացի է դեղեր ձեռք բերել, եւ ի՞նչ է ցույց տվել կեստարյա ժամանակահատվածը. արդյո՞ք արդարացված էր այս փոփոխությունը, չէ՞ որ մինչ դա փոստային առաքանիով դեղերի ներմուծումն արգելված էր: Նաեւ՝ այդ «անձնական օգտագործում» ասվածն ի՞նչ ծավալ է ենթադրում, ինչքա՞ն կարելի է ներմուծել:
ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լուսինե Մկրտչյանը մեզ տեղեկացրեց, որ օգոստոսից մինչեւ տարեվերջ անձնական օգտագործման նպատակով միջազգային փոստային փոխադրումներով եւ փոխադրողի միջոցով դեղ ներմուծելու այս հնարավորությունից օգտվել է շուրջ 1500 քաղաքացի: Միայն 2021 թ. հունվարին դեղ պարունակող 150 ծանրոց է ստացվել: Այո, նախկինում դեղերի ներմուծումը փոստային առաքանիներով առհասարակ արգելված էր, եւ ֆիզիկական անձինք կարող էին դեղ տեղափոխել միայն ուղեկցող ուղեբեռով:
ՊԵԿ-ից մեզ ասացին նաեւ, որ այս փոփոխությունը հնարավորություն է տվել մի քանի խնդիր լուծել. նախ՝ քաղաքացիները կարող են ձեռք բերել Հայաստանում նաեւ դեռ չգրանցված դեղեր, բացի այդ՝ համավարակի պայմաններում ճանապարհները փակ էին, եւ քաղաքացիները կարողացան իրենց ուզած դեղը ստանալ այլընտրանքային ճանապարհով: Խոսքը, կրկնենք, ֆիզիկական անձանց մասին է, եւ ներմուծվող դեղորայքի չափաքանակն էլ սահմանված է: Քաղաքացիները կարող են միջազգային փոստային փոխադրումներով կամ փոխադրողի միջոցով դեղ ներկրել առանց լիազոր մարմնի թույլատրող փաստաթղթի:
Ըստ այդմ, ֆիզիկական անձինք կարող են փոխադրողի միջոցով կամ միջազգային փոստային փոխադրումներով տվյալ օրացուցային տարվա ընթացքում մեկ անգամ ներմուծել մինչեւ 5 անվանում, յուրաքանչյուրից` 3-ական սպառողական փաթեթ քանակով գրանցված կամ չգրանցված դեղեր։ Մինչ փոփոխությունը այս ձեւը, ինչպես ասացինք, արգելված էր, եւ ֆիզիկական անձինք կարող էին դեղ ներմուծել միայն օտարերկրյա պետություն մեկնելիս կամ օտարերկրյա պետությունից ժամանելիս` մինչեւ 10 անվանում դեղ, յուրաքանչյուրից` 3-ական սպառողական փաթեթ քանակով:
Մեկ այլ հարց է ծագում. այո, արտերկրում ապրող հարազատից, ընկերոջից փոստային առաքանիով էժան կամ անվճար դեղ ստանալը կօգնի այստեղ ապրող շատ-շատերին, բայց արդյո՞ք այս հնարավորությունը չարաշահման դուռ չի բացի: Մեր հարցադրմանն ի պատասխան ՊԵԿ-ից պարզաբանեցին, որ միջազգային փոստային փոխադրումներով ՀՀ տեղափոխվող դեղերի նկատմամբ հսկողություն իրականացնելու եւ հնարավոր չարաշահումները կանխարգելելու նպատակով մաքսային մարմիններն իրականացնելու են «ֆիզիկական անձի եւ դեղերի վերաբերյալ տվյալների հաշվառում»։ Բացի այդ՝ եթե ֆիզիկական անձանց կողմից սահմանված չափորոշիչները գերազանցվեն, ապա այդ պարագայում դեղերը կարող են տեղափոխվել միայն ՀՀ առողջապահության նախարարության տրամադրած համապատասխան թույլտվության առկայությամբ՝ նախարարության տրամադրած հավաստագրի հիմամբ:
Այսինքն՝ քաղաքացու կողմից «անձնական օգտագործման» անվան տակ առեւտրային նպատակով դեղերի ներմուծումը կարո՞ղ են կանխել: Ըստ ՊԵԿ-ի, «քաղաքացու եւ ներմուծված դեղորայքի վերաբերյալ տվյալներն արտացոլվում են էլեկտրոնային համակարգում, ինչը թույլ է տալիս կանխել անձնական օգտագործման փոխարեն առեւտրային նպատակով դեղերի ներմուծումը։ Քաղաքացին նաեւ ծանուցում է ստանում, որ տվյալ օրացուցային տարվա ընթացքում այլեւս չի կարող օգտվել արտոնությունից»։
Իսկ եթե փոստային առաքանիով թմրամիջոցներ եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղե՞ր ներմուծվեն, նման դեպքեր արձանագրվե՞լ են: Դարձյալ ըստ ՊԵԿ-ի, փոստային առաքանիով հոգեմետ նյութեր պարունակող դեղեր ներմուծելը նախկինի պես արգելված է: Միայն նախորդ տարի օրենքի պահանջը խախտելու եւ փոստային առաքանիներով Հայաստան թմրամիջոց ու հոգեմետ նյութ տեղափոխելու 240 դեպք է բացահայտվել, ինչը թմրամիջոցների տեղափոխման ընդհանուր դեպքերի 82 տոկոսն է:

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

16-02-2021





27-02-2021
Խթանվում է Հայաստանի հարուստ արեւային էներգիայի օգտագործումը
Նոր արտոնություններ այս ճյուղի արտադրությամբ զբաղվել ցանկացողների համար



27-02-2021
Ամենամեծ խնդիրը հիմա տնտեսական ճգնաժամն է
Դրա պատճառով Սիրիայի 9.3 մլն քաղաքացիներ սննդի պակաս են ...


27-02-2021
Ալիեւը սպառնում է եռակողմ հայտարարության ողջ տրամաբանությանը
Ադրբեջանի նախագահի բացասական ակնարկները Ռուսաստանի ուղղությամբ

Ադրբեջանի նախագահը ...


27-02-2021
Վրաստանը ՆԱՏՕ-ին միանալու հնարավորություն ունի՞
Թբիլիսին չի դադարում ձգտել դեպի Հյուսիսատլանտյան դաշինք

Վրաստանի՝ ...


27-02-2021
Միրիկ գյուղի մոտակա ամրոցները
Սա Հայաստան է, եւ վերջ...
Լեոնիդ Ազգալդյան



27-02-2021
Երբ հայդուկին հորդորում են վեր կենալ գերեզմանից...
Ելի՛ր, Գեւորգ, ելի՛ր, դուշմանը շատ է,
Հայոց ազգի համար ...


27-02-2021
Նրա ֆիլմերը երբեք չեն ծերանում
«Ինչ ծնվում է, պետք է ծնվի մեր հողից, մեր ...



27-02-2021
Հայտնի է երրորդ հանդիպման օրը
Մոսկվայում այսօր տեղի կունենա Հայաստանի ...

27-02-2021
Պուտինը ՌԴ ԱԽ մշտական անդամների հետ քննարկել է Ղարաբաղի հարցը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օպերատիվ ...

27-02-2021
Մաշտոցյան Մատենադարանում կներկայացվի արցախյան ձեռագրային արվեստը
Մաշտոցյան Մատենադարանում մարտի 3-ին կբացվի ...

27-02-2021
Արոնյանը որոշեց հեռանալ
Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը հայտարարել է Հայաստանից ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO