Հին ավտոմեքենաները նորերով փոխարինելիս կրկնակի հարկումներ չեն լինի
Մեքենաներ ներկրող պաշտոնական ներկայացուցիչները կներգրավվեն նաեւ վաճառքի երկրորդային շուկա
2020 թ. ավարտվեց մեքենաների ներմուծման ԵԱՏՄ միասնական մաքսատուրքի գծով Հայաստանին տրված արտոնության ժամկետը: Նոր մաքսային վճարների կիրառման հետեւանքով էականորեն բարձրացան հին տարեթվերի արտադրության ավտոմեքենաների ներմուծման մաքսատուրքերը, ինչն ինչպես դրական, այնպես էլ բացասական հետեւանքներ ունեցավ: Դրականն այն էր, որ Հայաստանը խուսափեց հին մեքենաների «գերեզմանոցի» վերածվելու հեռանկարից, ինչպես նաեւ էականորեն նվազեցվեցին էկոլոգիական վիճակի վրա ազդող ռիսկերը, իսկ բացասականը՝ այն, որ նոր մեքենաների գների բարձր լինելու պատճառով հասարակության զգալի մասի համար ավտոմեքենաներ ունենալը ֆինանսական առումով դժվարամատչելի դարձավ:
Դժվարություններ առաջացան նաեւ ավտոպարկի թարմացման հարցերում: Բարդություններ են առաջանում այն քաղաքացիների համար, ովքեր կփորձեն իրենց հին մեքենաները նորերով փոխարինել: Մասնավորապես, եթե մեքենայի սեփականատերը որոշի իր հին մեքենան վաճառել պաշտոնական ներկայացուցիչ ներկրող ընկերությանը եւ նրանից նոր մեքենա գնել, ապա կհայտնվի կրկնակի հարկման դաշտում, ինչը բարձրացնում է մեքենաների արժեքները: Սա է պատճառը, որ ավտոպարկի թարմացման այս տարբերակը Հայաստանում գործնականում չի կիրառվում:
Երկրորդային ավտոշուկայի ակտիվացման նպատակով էկոնոմիկայի նախարարությունը մշակել է նոր օրինագծերի փաթեթ: Այդ խնդրի լուծման հիմնական գործիքը վերոնշյալ՝ կրկնակի հարկումների մեխանիզմների բացառումն է: Մասնավորապես, գործադիրն առաջարկում է ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցչությունների եւ ֆիզիկական անձանց միջեւ ներդնել ավտոմեքենաների առքուվաճառքի ժամանակակից «Trade-in» համակարգը:
Այս համակարգի միջոցով քաղաքացին հնարավորություն կստանա իր հին ավտոմեքենան փոխարինել նորով: Վերջիններս տվյալ մակնիշի մեքենան ներմուծող պաշտոնական ներկայացուցիչ ընկերությունից կամ անհատից գնում են նոր մեքենա՝ վճարելով հին մեքենայի եւ նորի միջեւ առկա գնային տարբերությունը: Պաշտոնական ներկայացուցիչը հին ավտոմեքենան ձեռք է բերում ֆիզիկական անձից, նոր ավտոմեքենան վաճառում ֆիզիկական անձին եւ կազմակերպում հին ավտոմեքենայի հետագա վաճառքը։ Հայաստանում գործող հարկային օրենսդրության պայմաններում պաշտոնական ներկայացուցիչների համար շահավետ չէ այս ընթացակարգի կիրառումը: Բանն այն է, որ «Trade-in» համակարգի կիրառման դեպքում ավտոներկրող ընկերությունները կամ պաշտոնական ներկայացուցիչ անհատ ձեռներեցները զգալի հարկային բեռի տակ են մտնում:
Մասնավորապես, ֆիզիկական անձը տվյալ ընկերությանը հին ավտոմեքենան օտարելիս պետք է մուծի եկամտային հարկ՝ գործարքի արժեքի նկատմամբ 10 տոկոս դրույքաչափով, որը հաշվարկում եւ պահում է ներկայացուցիչը: Ձեռք բերված ավտոմեքենան հետագայում օտարելիս ընկերության մոտ առաջանում է ԱԱՀ գծով պարտավորություն՝ վաճառքի ամբողջ արժեքի 20 տոկոսի չափով, միաժամանակ ներկայացուցչի մոտ չի առաջանում ԱԱՀ հաշվանցման իրավունք՝ ԱԱՀ վճարող չհանդիսացող ֆիզիկական անձից գույք ձեռք բերելու պատճառով: Ավտոմեքենայի օտարման դեպքում պաշտոնական ներկայացուցիչ ընկերության մոտ առաջանում է նաեւ շահութահարկի գծով պարտավորություն՝ ձեռք բերման արժեքի եւ վաճառքի գնի տարբերության 20 տոկոսի չափով։
Էկոնոմիկայի նախարարությունը շրջանառվող օրենքի փաթեթով առաջարկում է սահմանել դրույթ, որով պաշտոնական ներկայացուցիչ համարվող ընկերության կամ անհատ ձեռներեցի կողմից ֆիզիկական անձանցից ձեռք բերված ավտոմեքենաների հետագա օտարման դեպքում ԱԱՀ-ով հարկման օբյեկտ համարել ձեռք բերման ու օտարման միջեւ գնային տարբերությունը, քանի որ տվյալ դեպքում ավելացված արժեք առկա է միայն հին եւ նոր ավտոմեքենաների արժեքների տարբերության գումարի չափով։
Օրինագծով առաջարկվում է նաեւ վերացնել ֆիզիկական անձանցից ավտոմեքենայի ձեռք բերման դեպքում կիրառվող եկամտային հարկի 10 տոկոս դրույքաչափը։ Այս փոփոխության արդյունքում ֆիզիկական անձանց համար բարենպաստ պայմաններ կստեղծվեն հին ավտոմեքենաները վաճառելու տվյալ մակնիշի մեքենաներ պաշտոնապես ներմուծող եւ վաճառող ներկայացուցչին: Վերջիններս դրանով հնարավորություն կունենան ներգրավվելու մեքենաների վաճառքի երկրորդային շուկա:
Դրանից բացի, երկրորդային շուկայում շրջանառվող ավտոմեքենաների զգալի տոկոսը կփոխարինվի լիովին նոր ավտոմեքենաներով: Միեւնույն ժամանակ, ֆիզիկական անձանցից ձեռք բերված ավտոմեքենաները մինչեւ պաշտոնական ներկայացուցչի կողմից կրկին վաճառքի հանվելը կենթարկվեն լրացուցիչ զննման, կվերացվեն դրանց տեխնիկական խնդիրները մասնագիտացված կազմակերպությունների կողմից, ինչը կնպաստի շահագործվող ավտոպարկի անվտանգության ընդհանուր մակարդակի բարձրացմանը:
Ավտոմեքենաների երկրորդային շուկայում փոխանակված ավտոմեքենաները վերավաճառելու միջոցով պաշտոնական դիլլերների ներգրավումը հին մեքենաների առքուվաճառքին՝ պետական կառավարման մարմիններին թույլ կտա ոլորտն առավել վերահսկելի դարձնել թե՛ հարկերի հավաքագրման, թե՛ նոր աշխատատեղերի ստեղծման ու պահպանման տեսանկյունից եւ կավելացնի ներդրումային գրավչությունը:
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ 16-02-2021
|

փակել >>
|