Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

27.02.2021
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Սուրբգրային հատվածներ մայրերի համար

Երբ ձեզ թվում է, թե դուք միակն եք

Բ. «Ինչպէս որ մէկ մարդ՝ որին իր մայրը կմխիթարէ, նոյնպէս էլ Ես պիտի մխիթարեմ ձեզ, եւ Երուսաղէմով պիտի տեսնէք, եւ ձեր սիրտերն ուրախանան. եւ ձեր ոսկորները պիտի կանաչ խոտի պէս ծաղկեն, եւ պիտի յայտնուի Տիրոջ ձեռքը Իր ծառաների վերայ, եւ բարկութիւնը Նորա թշնամիների վերայ»: Եսայիա 66:14
Երբ ձեզ թվում է, թե դուք միակն եք, ով հոգում է ձեր ընտանիքի բոլոր զգայական պահանջմունքները, եւ չկա մեկը, որ հոգա ձեզ համար, հիշեք, որ Ինքը՝ Աստված է մխիթարում ձեզ: Նա է ի վիճակի բավարարելու ձեր ամենակարեւոր պահանջմունքները եւ լցնելու այն, ինչն ուրիշներն ի վիճակի չեն:
Գ. «Ահա որդիքը Տիրոջ ժառանգութիւնն են. եւ որովայնի պտուղը՝ նորա վարձքը: Ինչպէս որ նետերը զօրեղ մարդի ձեռքումը, այնպես են երիտասարդ որդիքը: Երանի այն մարդին, որ իր կապարճը նորանցով լցրեց. նորանք չեն ամաչիլ երբոր թշնամիների հետ կխօսեն դռան մէջ»: Սաղմոս 127:3-5
Երբեմն մայրությունը անհաղթահարելի ծանր բեռ կարող է լինել: Երբ օրերը երկար են, իսկ մեր համբերությունը՝ կարճ, մենք կարող ենք մեզ հուսադրել այն գիտությամբ, թե մեր երեխաներն իրավամբ նվեր են Աստծուց:
Հնարավոր է, որ սա նույնիսկ անհասանելի թվա, բայց մեր երեխաները կստիպեն մեզ ուրախանալ եւ հպարտանալ իրենցով, եթե մենք հավատարիմ մնանք նրանց դաստիարակությանը: Անգամ ծանր իրավիճակում երախտապարտ եղեք, որովհետեւ կան կանայք, ովքեր ամեն ինչ կտային, միայն թե իրենց դատարկ ձեռքերը փոխարինեին ձեր փորձություններով:
Դ. «Կրթիր երեխային իր ճանապարհին համեմատ, որ ծերացած էլ՝ չի հեռանալ նորանից»: Առակաց 22:6
Սա շատ հուսադրում է այն մայրերին, որոնց երեխաները հայտնվել են վատ իրավիճակում: Մենք կարող ենք վստահ լինել, որ եթե մեր երեխաներին ուսուցանում ենք քայլել Աստծո արահետով, նրանք կարող են հաղթահարել նաեւ ըմբոստության փուլը. Աստված նրանց կրկին կդարձնի դեպի Իրեն:
Երբ մեր երեխաները ծերանան, նրանք չեն շեղվի Երկնային Հոր ճանապարհից:
Ե. «Դադարեցէք եւ ճանաչեցէք, որ Ես եմ Աստուած. բարձր կլինիմ հեթանոսների մէջ. բարձր կլինիմ երկրի վերայ»: Սաղմոս 46:10
Որքան էլ մենք ցանկանանք, չենք կարող վերահսկել ամեն ինչ, այդ թվում մեր երեխաներին: Մեզ մոտ միտում կա ինչ-որ բան անելու, ուղղելու, օգնելու, այն դեպքում, երբ ամենալավը, ինչ մենք կարող ենք անել, դա կանգ առնելն է: Եկեք մեր երեխաներին աղոթքներով տանք Աստծուն՝ խնդրելով Նրա միջամտությունը եւ Նրա իմաստնությունը, եւ թույլ տանք Նրան լինելու նրանց Աստվածը:

Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ

17-02-2021





27-02-2021
Խթանվում է Հայաստանի հարուստ արեւային էներգիայի օգտագործումը
Նոր արտոնություններ այս ճյուղի արտադրությամբ զբաղվել ցանկացողների համար



27-02-2021
Ամենամեծ խնդիրը հիմա տնտեսական ճգնաժամն է
Դրա պատճառով Սիրիայի 9.3 մլն քաղաքացիներ սննդի պակաս են ...


27-02-2021
Ալիեւը սպառնում է եռակողմ հայտարարության ողջ տրամաբանությանը
Ադրբեջանի նախագահի բացասական ակնարկները Ռուսաստանի ուղղությամբ

Ադրբեջանի նախագահը ...


27-02-2021
Վրաստանը ՆԱՏՕ-ին միանալու հնարավորություն ունի՞
Թբիլիսին չի դադարում ձգտել դեպի Հյուսիսատլանտյան դաշինք

Վրաստանի՝ ...


27-02-2021
Միրիկ գյուղի մոտակա ամրոցները
Սա Հայաստան է, եւ վերջ...
Լեոնիդ Ազգալդյան



27-02-2021
Երբ հայդուկին հորդորում են վեր կենալ գերեզմանից...
Ելի՛ր, Գեւորգ, ելի՛ր, դուշմանը շատ է,
Հայոց ազգի համար ...


27-02-2021
Նրա ֆիլմերը երբեք չեն ծերանում
«Ինչ ծնվում է, պետք է ծնվի մեր հողից, մեր ...



27-02-2021
Հայտնի է երրորդ հանդիպման օրը
Մոսկվայում այսօր տեղի կունենա Հայաստանի ...

27-02-2021
Պուտինը ՌԴ ԱԽ մշտական անդամների հետ քննարկել է Ղարաբաղի հարցը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օպերատիվ ...

27-02-2021
Մաշտոցյան Մատենադարանում կներկայացվի արցախյան ձեռագրային արվեստը
Մաշտոցյան Մատենադարանում մարտի 3-ին կբացվի ...

27-02-2021
Արոնյանը որոշեց հեռանալ
Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը հայտարարել է Հայաստանից ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO