Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

27.02.2021
ԱԳՆ


Հայաստանը դատապարտում է Ադրբեջանի հարձակումը

«DefenseRomania»-ն հրապարակել է դեսպան Սերգեյ Մինասյանի հարցազրույցը

Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական գործողություններից հետո ստեղծված իրավիճակի, պատերազմում Թուրքիայի ներգրավվածության, ինչպես նաեւ հարցի առնչությամբ Ռումինիայի դիրքորոշման ու ցուցաբերած մարդասիրական աջակցության վերաբերյալ «DefenseRomania» ռազմաքաղաքական գործակալությունը հրապարակել է Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանի հարցազրույցը: «Արմենպրեսը» ներկայացրել է «Հայաստանը դատապարտում է Ադրբեջանի հարձակումը. ուժի աննախադեպ կիրառում, Թուրքիայի ներգրավվածություն, վարձկաններ եւ ժամանակակից սպառազինություններ» վերտառությամբ հարցազրույցի հայերեն թարգմանությունը:
-Ինչպիսի՞ հետեւանքներ է ունեցել անցյալ աշնանը Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրումը:
-2020 թ. սեպտեմբերի վերջին Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական գործողություններն աննախադեպ էին ինչպես գործադրված ուժի ծավալներով, այնպես էլ ռազմական գործողությունների իրականացման նոր մեթոդներով եւ օգտագործված ժամանակակից սպառազինություններով: Աննախադեպ էր նաեւ հարեւան երկրի՝ Թուրքիայի ներգրավումը Ադրբեջանի կողմից: Այն Ադրբեջանում տեղակայել էր Մերձավոր Արեւելքից ժամանած միջազգային ահաբեկիչների, որոնք մասնակցում էին Լեռնային Ղարաբաղում հայերի դեմ ռազմական գործողություններին:
Փաստորեն, կարծում եմ, պատմության մեջ առաջին անգամ մենք բախվել ենք եվրոպական քաղաքական տարածքում միջազգային ահաբեկիչների օգտագործման ֆենոմենին, երբ ԵՄ գործընկեր պետություն հանդիսացող Թուրքիան, աջակցելով ԵՄ մեկ այլ գործընկեր եւ Արեւելյան գործընկերության անդամ պետությանը՝ Ադրբեջանին, վարձկաններ է օգտագործում Լեռնային Ղարաբաղի հայերի եւ Արեւելյան գործընկերության մեկ այլ անդամ երկրի՝ Հայաստանի դեմ իրականացվող ռազմական գործողություններում: Եվ այդ մասին բազմաթիվ վկայություններ կան կարեւոր քաղաքական առաջնորդների, պետությունների եւ ինստիտուտների կողմից, որոնցից ամենավերջինը Եվրախորհրդարանի կողմից Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ անմիջական կապը փաստող փաստաթղթի ընդունումն է:
Ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի տարածքում ավարտվեցին 2020թ. նոյեմբերի 10-ին Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ եռակողմ փաստաթղթի ստորագրմամբ: Համաձայն այս հայտարարության՝ ռուսական խաղաղապահ զորքերը տեղակայվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության շրջանում եւ նախաձեռնել են շփումներ կողմերի միջեւ՝ բացելու հաղորդակցությունները:
Այնուամենայնիվ, սույն հայտարարության որոշ դրույթներ, մասնավորապես 8-րդ կետը, համաձայն որի գերության մեջ գտնվող բոլոր քաղաքացիական անձինք եւ զինվորները պետք է ազատ արձակվեն, մասնակի են կատարվում Ադրբեջանի կողմից, հաշվի առնելով այն հանգամանքը, որ որոշ ռազմագերիներ եւ խաղաղ բնակիչներ դեռեւս գտնվում են Ադրբեջանում: Ավելին, ռազմական գործողությունների ընթացքում գրանցվել են ռազմական եւ քաղաքացիական բնակչության նկատմամբ բռնությունների եւ անմարդկային վերաբերմունքի դեպքեր. ավերվել են ոչ միայն հայկական մշակութային եւ կրոնական նշանակության պատմաճարտարապետական հուշարձաններ, այլեւ քաղաքացիական շենքեր (օրինակ՝ հիվանդանոցներ, ծննդատներ, դպրոցներ եւ այլն): Այս հուշարձաններից որոշները մնացել են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում, ու դրանց ճակատագիրն անհայտ է, ուստի եւ այդ խնդիրները մնում են համապատասխան կառույցների եւ կազմակերպությունների, այդ թվում ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուշադրության կենտրոնում:
-Ի՞նչ հեռանկարներ կան հակամարտության քաղաքական լուծման համար:
-2020 թ. նոյեմբերի 10-ին ստորագրված հայտարարության հիման վրա ռազմական գործողությունները դադարեցվել են, եւ հաստատվել է հրադադարի ռեժիմ: Այնուամենայնիվ, Լեռնային Ղարաբաղի հակամարտության առանցքային տարրը՝ կարգավիճակի հարցը, պետք է որոշվի ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի համանախագահող երեք երկրների աշխատանքների շրջանակներում: Բոլոր երեք երկրներն էլ հաստատել են հակամարտության վերջնական կարգավորման անհրաժեշտությունը` համաձայն իրենց կողմից մշակված հիմնարար սկզբունքների, ինչի խոսուն ապացույցը ԵԱՀԿ համապատասխան հայտարարությունն է, որը մեկնաբանել են նաեւ երեք համանախագահող երկրների ներկայացուցիչները:
Պակաս կարեւոր չէ այն փաստը, որ, ինչպես եւ նախորդ տարիներին, ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահների այս դիրքորոշումը սատարում են ԵՄ-ն ու ԵՄ անդամ պետությունները, ինչպես նաեւ եվրոպական կառույցները: Ինչպես արդեն նշեցի՝ Եվրախորհրդարանի կողմից ընդունված փաստաթղթերը, որոնց ավելացել են նաեւ Ընդհանուր արտաքին եւ անվտանգության քաղաքականության իրականացման եւ Ընդհանուր անվտանգության եւ պաշտպանության քաղաքականության տարեկան զեկույցները, որոնք աջակցություն են ցուցաբերում ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներին: Փետրվարի 2-ին Եվրախորհրդարանի` Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար, պատգամավոր Մարինա Կալյուրանդի, Եվրախորհրդարանում Հայաստանի հարցով հիմնական զեկուցող, պատգամավոր Անդրեյ Կովաչեւի եւ Ադրբեջանի հարցով հիմնական զեկուցող, պատգամավոր Ժելյանա Զովկոյի համատեղ հայտարարությունը ընդունվել է նույն սկզբունքով՝ հաստատելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունները վերսկսելու անհրաժեշտությունը: Այս հայտարարությունը կրկին ընդգծում է ռազմագերիների փոխանակման, մշակութային ժառանգության պահպանման եւ այլ մարդասիրական պահանջների անհրաժեշտությունը, որոնք կարող են հանգեցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների ակտիվացմանը, ինչպես նշված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկված կարգավորման հիմնական սկզբունքներում:
-Հակամարտության ընթացքում, բայց նաեւ դրանից հետո, Ռումինիան, ԵՄ այլ երկրների հետ միասին, կարեւորում էին ԵՄ ավելի ակտիվ ներգրավվածությունը նախկին խորհրդային տարածքում սառեցված հակամարտությունների կարգավորման գործընթացներում:
- Իրավամբ, Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջին ռազմական էսկալացիան հանգեցրեց ԵՄ գործընկեր երկրների սաստիկ արձագանքին, որոնք ձգտում են խուսափել զինված հակամարտություններում ռազմական գործողություններից, այդ թվում՝ նախկին ԽՍՀՄ տարածքում:
Այս համատեքստում Ռումինիան հանդես է եկել մի առաջարկով, որին իրենց աջակցությունն են հայտնել ԵՄ տասը երկրներ՝ ելնելով ռազմական գործողությունների վերսկսման կանխարգելման եւ «գոյություն ունեցող ձեւաչափի» շրջանակներում բանակցություններ վարելու վերաբերյալ ԵՄ ընդհանուր մոտեցումներից, որը Լեռնային Ղարաբաղի պարագայում հանդիսանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափը:
Կցանկանայի ընդգծել, որ հայկական կողմը բարձր է գնահատում Ռումինիայի եւ ԵՄ մյուս երկրների կոչերը` անհապաղ դադարեցնելու ռազմական գործողությունները եւ վերադառնալու հակամարտության խաղաղ կարգավորմանը:
Միեւնույն ժամանակ շնորհակալ ենք ռումինական կողմին նաեւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով Լեռնային Ղարաբաղում վերջին ռազմական գործողություններից տուժած անձանց օժանդակելու նպատակով ցուցաբերած ֆինանսական աջակցության (30000 եվրո) համար: Ռումինիայի կողմից տրամադրված այս աջակցությունը, ի դեպ, ոչ միայն պետական մակարդակով, մարդասիրական կարեւոր ժեստ է: Հարկ է նշել, որ ռազմական գործողություններից տուժած անձինք ֆինանսական եւ հումանիտար աջակցություն են ստացել նաեւ ինչպես տեղական համայնքային կառույցների ներկայացուցիչների, այնպես էլ Ռումինիայի՝ ոչ միայն հայազգի քաղաքացիների ջանքերի շնորհիվ: Այս աջակցությունն ավելի քան կարեւոր է՝ թեթեւացնելու հակամարտությունից տուժածների դժվարությունները:

17-02-2021





27-02-2021
Խթանվում է Հայաստանի հարուստ արեւային էներգիայի օգտագործումը
Նոր արտոնություններ այս ճյուղի արտադրությամբ զբաղվել ցանկացողների համար



27-02-2021
Ամենամեծ խնդիրը հիմա տնտեսական ճգնաժամն է
Դրա պատճառով Սիրիայի 9.3 մլն քաղաքացիներ սննդի պակաս են ...


27-02-2021
Ալիեւը սպառնում է եռակողմ հայտարարության ողջ տրամաբանությանը
Ադրբեջանի նախագահի բացասական ակնարկները Ռուսաստանի ուղղությամբ

Ադրբեջանի նախագահը ...


27-02-2021
Վրաստանը ՆԱՏՕ-ին միանալու հնարավորություն ունի՞
Թբիլիսին չի դադարում ձգտել դեպի Հյուսիսատլանտյան դաշինք

Վրաստանի՝ ...


27-02-2021
Միրիկ գյուղի մոտակա ամրոցները
Սա Հայաստան է, եւ վերջ...
Լեոնիդ Ազգալդյան



27-02-2021
Երբ հայդուկին հորդորում են վեր կենալ գերեզմանից...
Ելի՛ր, Գեւորգ, ելի՛ր, դուշմանը շատ է,
Հայոց ազգի համար ...


27-02-2021
Նրա ֆիլմերը երբեք չեն ծերանում
«Ինչ ծնվում է, պետք է ծնվի մեր հողից, մեր ...



27-02-2021
Հայտնի է երրորդ հանդիպման օրը
Մոսկվայում այսօր տեղի կունենա Հայաստանի ...

27-02-2021
Պուտինը ՌԴ ԱԽ մշտական անդամների հետ քննարկել է Ղարաբաղի հարցը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օպերատիվ ...

27-02-2021
Մաշտոցյան Մատենադարանում կներկայացվի արցախյան ձեռագրային արվեստը
Մաշտոցյան Մատենադարանում մարտի 3-ին կբացվի ...

27-02-2021
Արոնյանը որոշեց հեռանալ
Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը հայտարարել է Հայաստանից ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO