Հանդիպում-քննարկում սփյուռքյան կազմակերպությունների հետ
Կարեւորվել են Արցախից տեղահանվածների սոցիալական, բնակարանային, առողջապահական եւ այլ խնդիրներ
Նախօրեին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմը հետպատերազմյան Արցախի առջեւ ծառացած մարտահրավերների եւ դրանց լուծման գործընթացների վերաբերյալ Երեւանում կազմակերպել էր հանդիպում-քննարկում սփյուռքյան կազմակերպությունների հետ: Բանախոսներն էին ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը, աշխատանքի, սոցիալական եւ միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը: Հանդիպմանը մասնակցում էին հայրենիքում գործունեություն ծավալող սփյուռքյան կառույցների մի խումբ ներկայացուցիչներ:
Արտակ Բեգլարյանը խոսել է Արցախում առկա հումանիտար իրավիճակի, կարիքների ու ծրագրերի մասին: Մանե Թանդիլյանը ներկայացրել է սոցիալական առկա կարիքները, կատարված աշխատանքները եւ ԱՀ ու ՀՀ պետական ծրագրերն այդ ուղղությամբ: Հանդիպումից հետո Արտակ Բեգլարյանն այցելեց ՀՀ-ում գործող Արցախի Հանրապետության օպերատիվ շտաբ, որը Երեւանում է՝ Գ. Նժդեհի 23/1 հասցեում: Նրան ուղեկցում էր շտաբի աշխատանքները համակարգող Միքայել Վիրաբյանը, ում հետ էլ քննարկվեցին շտաբի կազմավորման օրվանից մինչեւ այժմ կատարված աշխատանքները: Կարեւորվեցին Արցախից տեղահանված բնակչության սոցիալական, բնակարանային, առողջապահական, վերադարձի եւ այլ խնդիրներ:
Մ. Վիրաբյանը տեղեկացրեց՝ տեղահանված արցախցիներին ապահովել են սննդով, հիգիենայի պարագաներով, տաքացուցիչներով, վերմակներով, քնապարկերով եւ այլ անհրաժեշտ առարկաներով: Նշեց՝ այս հարցում մեծ օգնություն են ցուցաբերել որոշ բարեգործական կազմակերպություններ, հատկապես մեծ է եղել «Հոգ տար» բարեգործական-հասարակական կազմակերպության դերը, որն իր ծրագրերի հայաստանյան փուլն ավարտել է, իսկ Արցախում շարունակում է հոգ տանել նրանց մասին, ովքեր ունեն դրա կարիքը: Եղավ հանդիպում Արցախի տարբեր բնակավայրերից տեղահանված բնակիչների հետ: Բերձորցիներին հետաքրքրեց հատկապես, այսպես կոչված, Լաչինի մարդասիրական միջանցքում մնացած 3 բնակավայրի՝ Բերձոր քաղաքի, Ներքին Սուսի ու Աղավնոյի հետագա ճակատագրի հարցը:
Անդրադարձ եղավ արցախյան վերջին պատերազմում զոհված, անհետ կորած եւ վիրավոր զինծառայողների, ինչպես նաեւ քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի ընտանիքներին օժանդակելու մասին: Կարեւորվեց տեղահանվածներին ՀՀ տարբեր մարզերում ու Երեւանում բնակարանով ապահովելու խնդիրը: Մինչ օրս շատերը բնակվում են բարեկամների, մտերիմների տներում, վարձով, կոմունալ ոչ հարմար պայմաններում եւ այլն: Այժմ Երեւանում գործում են տեղահանված արցախցիներին սպասարկող սոցիալական, իրավաբանական եւ այլ կառույցների ներկայացուցիչներ, սակայն դրանք տարբեր վայրերում են: Այդ առումով կարեւորվեց դրանց մեկ տեղում գործելը:
Ա. Բեգլարյանը պատասխանեց բնակիչների հարցերին: Տեղեկացրեց՝ մարտից կգործի բնակչությանը 68 հազար դրամով կրկին աջակցելու ծրագիրը: Բնակիչներին հուզող հարցերից են նաեւ սոցիալական աջակցության ծրագրերից օգտվելիս հանդիպող խոչընդոտները, հատկապես համացանցով գրանցվելու դժվարությունները: Մինչ օրս տարբեր ֆինանսական օժանդակություններ ստանալու հետ կապված կան խնդիրներ, եւ դրանց լուծումը պետք է կարգավորվի: Հանդիպմանը ներկա էին Արցախի տարբեր շրջանների ներկայացուցիչներ:
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ 17-02-2021
|

փակել >>
|