Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

27.02.2021
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Ադրբեջանի ապակառուցողական գործելաոճն անընդունելի է

Հայկական կողմի համար առաջնահերթ է ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց վերադարձի հարցը

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը երեկ աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա, որտեղ հանդիպել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Նախարարների հանդիպման առանցքային թեման Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների 2020 թ. նոյեմբերի 9-ի եւ 2021 թ. հունվարի 11-ի հայտարարությունների իրագործման ընթացքի քննարկումն է։ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը, պատասխանելով «Արմենպրեսի» հարցին, նշել է, որ քննարկվելու են հայ ռազմագերիների եւ Ադրբեջանի կողմից պահվող քաղաքացիական անձանց ապահով հայրենադարձման հարցերը։ Նախարարներն անդրադառնալու են նաեւ տարածաշրջանային բոլոր կոմունիկացիաների ապաշրջափակմանը: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ շեշտը դրվելու է մարդասիրական օգնության տրամադրմանը, ենթակառուցվածքների վերակառուցմանն ու Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը: Կողմերը ստուգելու են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գծով աշխատանքային պլանները, ինչպես նաեւ քննարկվելու են երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի այլ հարցեր:
Այս տարվա ընթացքում ՀՀ եւ ՌԴ ԱԳ նախարարներն ունեցել են չորս աշխատանքային հեռախոսազրույց: ԱԳ նախարարությունների շփումներին զուգահեռ, աշխատանքային հանդիպումներ են տեղի ունենում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետներ Ալեքսեյ Օվերչուկի, Մհեր Գրիգորյանի եւ Շահին Մուստաֆաեւի միջեւ, որոնց գլխավորությամբ գործող խումբը զբաղվում է տրանսպորտային եւ տնտեսական հարցերի կարգավորմամբ: Այն ստեղծվել է երկրների ղեկավարների հունվարի 11-ին կայացած բանակցություններից հետո եւ մինչ օրս անցկացրել է երկու հանդիպում:
Ակնհայտ է, որ հայկական կողմի համար առաջնահերթ հարցը ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց վերադարձն է, մինչդեռ Ռուսաստանի եւ Ադրբեջանի համար` տրանսպորտային հաղորդակցությունների ապահովումը։ Թեեւ պայմանավորվածություն է եղել գերիների փոխանակման հարցում կիրառել «բոլորը բոլորի համար» սկզբունքը, սակայն ադրբեջանական կողմը չի կատարում նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ամրագրված պահանջը։
Ռազմագերիների, պատանդների եւ պահվող այլ անձանց անհապաղ վերադարձի հարցը Արա Այվազյանը բարձրացրել էր նաեւ նախօրեին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ տեսակապի ընթացքում` շեշտելով այդ հարցում Ադրբեջանի ապակառուցողական գործելաոճի անընդունելիությունը: Արա Այվազյանը նշել է, որ հակամարտության հիմքում ընկած է Արցախի ժողովրդի ինքնորոշման եւ անվտանգության իրավունքը, իսկ ուժի կիրառման հետեւանքները չեն կարող դիտարկվել որպես հակամարտության հանգուցալուծում:
Այս համատեքստում նախարարը վերահաստատել է հայկական կողմի հանձնառությունը՝ շարունակելու խաղաղ կարգավորման ուղղությամբ ջանքերը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո՝ որպես արցախյան հակամարտության կարգավորման միջազգային մանդատ ունեցող միակ ձեւաչափ:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) եւ Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) նախօրեին տեսակապի միջոցով զրույց են ունեցել նաեւ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Զրույցներին մասնակցել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: «Յուրաքանչյուր նախարարի հետ համանախագահները մտքերի երկար ու բովանդակային փոխանակություն են կատարել՝ տարածաշրջանում կայունության խթանման, միջնորդական գործընթացի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի դերին վերաբերող հարցերի շուրջ»,-ասված է ՀՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Միանշանակ է, որ Մինսկի խմբի շրջանակներում խաղաղ գործընթացի վերսկսման հեռանկարը ձեռնտու չէ ադրբեջանական կողմին: Այս պարագայում օրակարգ կարող է վերադառնալ Արցախի կարգավիճակի, ինչպես նաեւ Ադրբեջանի կողմից ուժի կիրառման հետեւանքով Արցախի մի շարք տարածքների բռնազավթման հարցը: Ինչ խոսք, այս վերջին հանգամանքը կարող է եւ պետք է ստանա իրավական գնահատական: Առանց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի եւ անվտանգային միջավայրի ապահովման հնարավոր չի լինի տարածաշրջանում ապահովել երկարատեւ խաղաղություն:

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

18-02-2021





27-02-2021
Խթանվում է Հայաստանի հարուստ արեւային էներգիայի օգտագործումը
Նոր արտոնություններ այս ճյուղի արտադրությամբ զբաղվել ցանկացողների համար



27-02-2021
Ամենամեծ խնդիրը հիմա տնտեսական ճգնաժամն է
Դրա պատճառով Սիրիայի 9.3 մլն քաղաքացիներ սննդի պակաս են ...


27-02-2021
Ալիեւը սպառնում է եռակողմ հայտարարության ողջ տրամաբանությանը
Ադրբեջանի նախագահի բացասական ակնարկները Ռուսաստանի ուղղությամբ

Ադրբեջանի նախագահը ...


27-02-2021
Վրաստանը ՆԱՏՕ-ին միանալու հնարավորություն ունի՞
Թբիլիսին չի դադարում ձգտել դեպի Հյուսիսատլանտյան դաշինք

Վրաստանի՝ ...


27-02-2021
Միրիկ գյուղի մոտակա ամրոցները
Սա Հայաստան է, եւ վերջ...
Լեոնիդ Ազգալդյան



27-02-2021
Երբ հայդուկին հորդորում են վեր կենալ գերեզմանից...
Ելի՛ր, Գեւորգ, ելի՛ր, դուշմանը շատ է,
Հայոց ազգի համար ...


27-02-2021
Նրա ֆիլմերը երբեք չեն ծերանում
«Ինչ ծնվում է, պետք է ծնվի մեր հողից, մեր ...



27-02-2021
Հայտնի է երրորդ հանդիպման օրը
Մոսկվայում այսօր տեղի կունենա Հայաստանի ...

27-02-2021
Պուտինը ՌԴ ԱԽ մշտական անդամների հետ քննարկել է Ղարաբաղի հարցը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օպերատիվ ...

27-02-2021
Մաշտոցյան Մատենադարանում կներկայացվի արցախյան ձեռագրային արվեստը
Մաշտոցյան Մատենադարանում մարտի 3-ին կբացվի ...

27-02-2021
Արոնյանը որոշեց հեռանալ
Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը հայտարարել է Հայաստանից ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO