Նիստը՝ Քաշաթաղի ներկայացուցիչների մասնակցությամբ
Արցախից տեղահանված եւ Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում, մայրաքաղաքում պատսպարված բնակչության հիմնական խնդիրը եղել եւ մնում է բնակարանայինը։ Այս առումով երեկ ՀՀ կառավարությունում կայացել է Արցախի վերականգնման հարցերով աշխատանքային խմբի հերթական նիստը՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ։
Արդեն տեղեկացրել ենք՝ Արցախից տեղահանված մեր հայրենակիցները տարբեր ակցիաներ են իրականացրել՝ կապված իրենց սոցիալական եւ բնակարանային խնդիրների հետ։ Փետրվարի 3-ին տեղի ունեցավ ՀՀ փոխվարչապետ Մ. Գրիգորյանի հանդիպումը ԱՀ Քաշաթաղի շրջանի բնակչության ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ աշխատանքային խմբի նիստին հրավիրված էին նաեւ քաշաթաղցիների ներկայացուցիչներ Արմեն Չոմոյանը՝ Հայկազյան գյուղական համայնքի ղեկավարը, եւ Կարինե Բարսեղյանը՝ Կովսական քաղաքի բնակչուհի:
Նիստի սկզբում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացրել է արցախցիներին ուղղված կառավարության կողմից վերջերս հաստատված նոր աջակցության ծրագրերի բովանդակությունը, այնուհետեւ խոսքը փոխանցել քաշաթաղցիներին, ովքեր ներկայացրել են տեղահանման հետեւանքով իրենց առջեւ ծառացած հիմնական խնդիրները: Աշխատանքային խմբի նիստի մասնակիցները քննարկել են, մասնավորապես, տեղահանված անձանց բնակարանային խնդրի լուծման տարբերակները, անդրադարձել վերաբնակեցման վայրերում գյուղատնտեսությամբ զբաղվելու համար նախատեսված գյուղական նշանակության հողերի առկայության կարեւորությանը: Քննարկման առարկա են դարձել նաեւ աջակցության ծրագրերից օգտվելու ընթացքում առաջացած խոչընդոտները եւ դրանց լուծման հնարավոր տարբերակները:
Նիստի արդյունքներով համապատասխան հանձնարարականներ են տրվել պատասխանատու գերատեսչություններին: Նիստին մասնակցել է նաեւ ՀՀ-ում Արցախի Հանրապետության օպերատիվ շտաբի համակարգող Միքայել Վիրաբյանը։ Քաշաթաղի ներկայացուցիչ Արմեն Չոմոյանը գոհ էր հանդիպման արդյունքից։
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ 18-02-2021
|

փակել >>
|