Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.03.2021
ՄԱՐԶԵՐ


Հիշատակի ցուցավահանակ

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղի ճեմասրահում հանդիսավորությամբ բացվեց մասնաճյուղի հիմնադիր տնօրեն, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր Ալեքսանդր Հակոբյանի կյանքին ու գործունեությանը նվիրված հիշատակի ցուցավահանակ: Ցուցավահանակի քողաշղարշը իջեցնելուց հետո Ա. Հակոբյան տնօրենի, կազմակերպչի եւ անհատի մասին երախտիքի ու գնահատանքի խոսքեր ասացին տնօրենի պաշտոնակատար Աշոտ Շիրմազանյանը, դասախոս, պատմաբան Ռուբեն Պարսամյանը, մեթոդիստ Աննա Խառատյանը՝ նշելով, որ նա շարունակում է ապրել իր հիմնադրած բարձրագույն ուսումնական հաստատության ամենօրյա գործերում:
Ագրարային բարձրագույն կրթության կազմակերպման երախտավոր Ալեքսանդր Հակոբյանի գործունեության գլխավոր երախայրիքը Վանաձորում ՀԱԱՀ մասնաճյուղի հիմնադրումն է: Լոռեցիները չեն մոռանում, որ նրա համառ եւ հետեւողական ջանքերի շնորհիվ միայն իրենց հաջողվեց ունենալ գյուղատնտեսական կադրերի պատրաստման նման դարբնոց: Մեկուկես տասնամյակ առաջ համալրելով Վանաձորում բարձրագույն ուսումնական հաստատությունների շարքը՝ մասնաճյուղն այսօր դարձել է կազմակերպված, եվրոպական չափանիշներին համապատասխան ուսումնական հաստատություն եւ լրացնում է երկրի հյուսիսային տարածաշրջանն անհրաժեշտ գյուղատնտեսական կադրերով զինելու կարեւոր գործընթացին ուղղված ծրագրերը: Բուհի հիմնադիրը մեծ հավատ ուներ ագրարային կրթության նոր օջախի հեռանկարների նկատմամբ: Համոզված էր, որ արմատական փոփոխությունների երթում ագրարային կրթության մասնագետներն ու ագրոգիտության ներկայացուցիչները, ուսանողներն ու ֆերմերները լինելու են հայրենաշահ փոփոխությունների առաջին շարքերում:


Սալարկում՝ տեղական քարով

Լոռու մարզի մի շարք գյուղական բնակավայրերի ճանապարհներ նախորդ տարիներին բարեկարգվեցին տեղական քարով սալարկմամբ, ինչը նախադեպային էր սուբվենցիոն ծրագրերի համար:
Հաշվի առնելով, որ ճանապարհների վերանորոգման այս կերպը՝ դիմացկունությամբ եւ կոլորիտային միջավայր հաղորդելու նպատակադրմամբ, հաջողված է, այս տարի փոփոխություն է տեղի ունեցել ներհամայնքային ճանապարհների վերանորոգման՝ սուբվենցիոն հայտերի ներկայացման չափորոշիչներում. ներհամայնքային ճանապարհների՝ տեղական հումքով (քար) սալիկապատում-բարեկարգումը խրախուսելու նպատակով պետությունը մեծացրել է իր բաժին ֆինանսավորման չափը 2021 թ. սուբվենցիոն ծրագրերում:
Միայն անցյալ տարի տուֆով սալարկվել են մարզի Բազում, Արջուտ, Ախթալա, Մեծավան համայնքների փողոցներ, համայնք տանող ճանապարհներ: Ցանկն այս տարի կհամալրեն ավելի շատ թվով համայնքներ:

Գործնական միջոցառում

Լոռու մարզի փրկարարական վարչությունը մարզպետարանի հետ համագործակցությամբ կազմակերպեց «Քաղաքացիական պաշտպանության իրականացումը» թեմայով հերթական գործնական միջոցառումը Մեծավան խոշորացված համայնքում (բնակչությունը՝ 6525 մարդ):
Մասնակցեցին Լոռու մարզպետարանի եւ ԼՄՓՎ պաշտոնյաներ, հրշեջ-փրկարարներ, դպրոցների աշակերտներն ու անձնակազմերը, շրջակա Միխայլովկա, Պաղաղբյուր, Ձյունաշող գյուղերի վարչական ղեկավարները, բնակչության ակտիվ խումբը: Գործարկվեցին տանիքներում տեղադրված շչակները, դպրոցների աշակերտներն ու անձնակազմերը տարհանվեցին (1-1,5 րոպեի ընթացքում), մինչ այդ ուսումնասիրվել էին պատսպարման վայրերը (նկուղային հարկերում), բնակչությանը տեղեկացվել էին ազդարարման դեպքում գործելակերպի կանոնները: Համայնքապետարանում համայնքի եւ բնակավայրերի վարչական ղեկավարների, համայնքի ակտիվ մասնակիցների հետ անցկացվել են քննարկումներ՝ իրականացված միջոցառումների, խնդիրների եւ դրանց լուծման ուղիների վերաբերյալ: Գործնական պարապմունքների ամփոփման ընթացքում վեր հանվեցին թերությունները:


Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ
Լոռի

18-02-2021





05-03-2021
ԱՄՆ-ը որոշել է չվիճել Թուրքիայի հետ
Բայդենի վարչակազմը մտադիր է շարունակել համագործակցությունն Էրդողանի հետ



05-03-2021
Մասնավորեցվում է «Ընդերքաբանի Աղբյուրակի տեղամասը»
100 տոկոս պետական սեփականության բաժնեմասը կվաճառվի աճուրդով

«Ընդերքաբանի ...


05-03-2021
Իտալացի ժողովուրդը կանգնած է արցախցու կողքին
Իտալիայում համայնքային մակարդակով շարունակում են ճանաչել Արցախի անկախությունը



05-03-2021
Կբացի՞, արդյոք, ՆԱՏՕ-ն իր դռները Ուկրաինայի ու Վրաստանի առջեւ
Թուրք-ադրբեջանական ուսումնական վարժանքներ, այս անգամ` Սպարտայում

ՆԱՏՕ-ի գլխավոր ...


05-03-2021
Համանախագահ երկրների դեսպանատների մոտ
Արցախի Հադրութի շրջանն ամբողջությամբ մնացել է ադրբեջանական տիրապետության տակ, ...


05-03-2021
Ձախորդ օրերի հանճարեղ երգիչը
«…Անհետ չկորչեի մահիցս հետո»

Այսպիսին են մեծերը՝ ինչ ...


05-03-2021
«Աճեցէք եւ շատացէք, եւ լցրէք երկիրը, եւ տիրեցէք նորան...»
Աստծո արարածներից՝ Ադամից եւ Եվայից, անցնենք մեր՝ սովորական ընտանիքներին: ...



05-03-2021
Կարող ենք հարցը լուծված համարել
Եթե խորհրդարանական ուժերը կայացնեն արտահերթ ...

05-03-2021
Եռաբլուրում կստեղծվի հուշահամալիր
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում կստեղծվի ...

05-03-2021
Օպտիմալ ձեւաչափը՝ «Բոլորը՝ բոլորի դիմաց»
Գերիների փոխանակման օպտիմալ ձեւաչափը հնչում է ...

05-03-2021
Սենատորի կոչը
ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO