Սահմանամերձ համայնքներն աջակցություն կստանան
ՀՀ սահմանամերձ համայքներին տրվող սոցիալական աջակցության ծրագրում նախկինում ընդգրկված 38 համայնքներին ավելացել են Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերի եւս 39 համայնքներ: Սոցիալական աջակցությունից ընդհանուր առմամբ օգտվելու է շուրջ 77 հազար քաղաքացի: 63 հազար քաղաքացի բնակվում են մինչ այս ծրագրում ընդգրկված Արարատի, Գեղարքունիքի, Վայոց ձորի եւ Տավուշի 38 համայնքներում, իսկ 14 հազարը՝ Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերի եւս 39 համայնքներում, որոնք նոր են ավելացել ցանկում:
«Արմենպրեսի» մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը նշեց, որ տարվա կտրվածքով սոցիալական աջակցության ծրագրերի համար կնախատեսվի մոտ 1 մլրդ դրամի չափով գումար: Կփոխհատուցվի նշված բնակավայրերում ապրող բնակիչների անշարժ գույքի հարկը (2021 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների դեպքում), 50 տոկոսով կփոխհատուցվեն նաեւ 2021 թվականի փետրվարի 1-ից հետո սպառած բնական գազի եւ էլեկտրաէներգիայի, օգտագործած ոռոգման ջրի վճարները։ Սահմանամերձ բնակավայրերում ապրող աշակերտներին դպրոցական դասագրքերը կտրամադրվեն անվճար։
«Դրանից բացի, հանձնաժողովը կգնահատի հակառակորդի գործողությունների հետեւանքով վնասված բնակելի տների վնասի չափը եւ կներկայացնի հատուցման: Ունենք աջակցության եւս մեկ հավելում, որը կապված է ռազմական գործողությունների հետեւանքով հաշմանդամություն ձեռք բերելու հետ: Քաղաքացին կստանա աջակցություն: Հաշմանդամության առաջին խմբի դեպքում կհատկացվի 3 մլն դրամ, երկրորդ խմբի դեպքում՝ 2 մլն դրամ, երրորդի դեպքում՝ 1 մլն դրամ: Երեխայի հաշմանդամության դեպքում գումարը կկազմի 3 մլն դրամ: Հակառակորդի կողմից զոհ ունենալու դեպքում պետությունը որպես աջակցություն ընտանիքին կտրամադրի 5 մլն դրամ»,-ասաց Դավիթ Խաչատրյանը:
Նախարարի տեղակալը նշեց, որ աջակցության տեսակներն այս փուլում են ներկայացվել, սակայն խորքային ուսումնասիրություններ են կատարվելու, եւ չի բացառվում, որ նոր ծրագրեր ավելանան: Դրանից բացի շեշտը դրվելու է գյուղական բնակավայրերի զարգացման ծրագրերի վրա: 18-02-2021
|

փակել >>
|