Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

27.02.2021
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Պետական աջակցության ծրագիր «Հայփոստին»

Հարկային արտոնություն՝ պետական ընկերության կայունության եւ երկարաժամկետ զարգացման համար

2020 թ. փետրվարի 15-ին ավարտվել է «Հայփոստ» ՓԲԸ բաժնետոմսերով հավաստված իրավունքների հավատարմագրային կառավարման պայմանագիրը, եւ ընկերությունն անցել է ուղիղ պետական կառավարման: Այսօր ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն է ընկերության բաժնետոմսերից բխող իրավունքների կառավարումն իրականացնող լիազոր մարմինը:
2017 թ. հունիսին տեղի ունեցած տարեկան ընդհանուր ժողովի որոշմամբ՝ 2016 թ. «Հայփոստ» ՓԲԸ-ի ֆինանսական հաշվետվություններում արտացոլված կուտակված շահույթից իրականացվել էր շահույթի բաշխում 2 մլրդ 725 դրամի չափով, որից 225,2 մլն դրամի չափով վճարումը որոշվել էր կատարել մինչեւ 2017 թ. սեպտեմբերի 15-ը, իսկ 2,5 մլրդ դրամի չափով վճարումը հետաձգվել էր մեկ տարի վեց ամիս ժամկետով: Արդեն 2018 թ. դեկտեմբերին ընկերության ընդհանուր ժողովում որոշվել էր ունեցած 2,5 մլրդ դրամի չափով հետաձգված շահութաբաժնի վճարումը նորից հետաձգել մինչեւ 2020-ի հունվարի 31-ը:
Այս խոշոր ընկերությունում ժամանակին կատարվեցին մեծ ծավալի ներդրումներ, ինչը, սակայն, բավարար չէր, եւ նրա կայուն կառավարումն ապահովելու համար պետական աջակցությունն անհրաժեշտություն է: Առաջնային են երկարաժամկետ կտրվածքում ընկերության ֆինանսական կայունությունը եւ գործունեության կանխատեսելիությունն ապահովելը՝ հնարավորություն ընձեռելով ընկերությանը տարաժամկետ վճարել ՀՀ պետական բյուջեի նկատմամբ ունեցած շահութաբաժնի գծով պարտավորությունը:
Վերջին մոտ տասներեք տարիներին «Հայփոստը» հանձնված էր հավատարմագրային կառավարման արգենտինահայ գործարար Էդուարդ Էռնեկյանին պատկանող ընկերությանը։ Ըստ պայմանագրի՝ հավատարմագրային կառավարման ժամկետը պիտի լրանար 2016 թ. դեկտեմբերին, սակայն դրանից մեկուկես տարի առաջ գործադիրը որոշել էր այն վաճառքի հանել, բայց ընկերությունը մնացել էր հավատարմագրային կառավարման ներքո:
Ընկերությունը սպասարկում է մոտ 750 հազար փոստային հասցե: Սակայն նույնիսկ զարգացած երկրներում բացառապես փոստային ծառայություններով ոլորտի պահպանման եւ զարգացման հնարավորությունները սահմանափակ են: Ընկերության զարգացման նպատակով ներկայում ծրագրվում է վերակառուցել Սարյան փողոցի վրա գտնվող հայտնի բարձրահարկ շենքը` պահպանելով նրա արտաքին տեսքը։ Նախատեսվում է շենքի հետին մասում 4 հարկանի կառույցի տեղում կառուցել բազմահարկ, բազմաֆունկցիոնալ բիզնես կենտրոն եւ հյուրանոցային համալիր: Այն կապահովի լրացուցիչ եկամուտներ «Հայփոստի» զարգացման համար: Ծրագրի հաջողության դեպքում այդ մոդելը կկիրառվի նաեւ մարզերի գրասենյակներում:
Մինչ այդ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը մշակել եւ հանրային քննարկման է դրել «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության 2011-2016 թթ. տնտեսական գործունեության արդյունքներով կուտակված շահույթից հաշվարկված շահութաբաժնի գծով պարտքի վճարումը 5 տարի ժամկետով հետաձգելու եւ պարտքի մարման ժամանակացույցը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նոր նախագիծը:
Նախագծով առաջարկվում է տնտեսական գործունեության արդյունքներով կուտակված շահույթից հաշվարկված 2,5 մլրդ դրամի շահութաբաժնի գծով պարտքի վճարումը եւս 5 տարի ժամկետով հետաձգելու եւ 2026-ից հետո միայն սկսել փակել այն՝ ամենամյա հավասարաչափ վճարման սկզբունքով: Այս արտոնությունը կապահովի ընկերության ֆինանսական կայունությունը եւ հնարավորություն կտա խնայված միջոցներն ուղղել ոլորտի զարգացմանը:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

18-02-2021





27-02-2021
Խթանվում է Հայաստանի հարուստ արեւային էներգիայի օգտագործումը
Նոր արտոնություններ այս ճյուղի արտադրությամբ զբաղվել ցանկացողների համար



27-02-2021
Ամենամեծ խնդիրը հիմա տնտեսական ճգնաժամն է
Դրա պատճառով Սիրիայի 9.3 մլն քաղաքացիներ սննդի պակաս են ...


27-02-2021
Ալիեւը սպառնում է եռակողմ հայտարարության ողջ տրամաբանությանը
Ադրբեջանի նախագահի բացասական ակնարկները Ռուսաստանի ուղղությամբ

Ադրբեջանի նախագահը ...


27-02-2021
Վրաստանը ՆԱՏՕ-ին միանալու հնարավորություն ունի՞
Թբիլիսին չի դադարում ձգտել դեպի Հյուսիսատլանտյան դաշինք

Վրաստանի՝ ...


27-02-2021
Միրիկ գյուղի մոտակա ամրոցները
Սա Հայաստան է, եւ վերջ...
Լեոնիդ Ազգալդյան



27-02-2021
Երբ հայդուկին հորդորում են վեր կենալ գերեզմանից...
Ելի՛ր, Գեւորգ, ելի՛ր, դուշմանը շատ է,
Հայոց ազգի համար ...


27-02-2021
Նրա ֆիլմերը երբեք չեն ծերանում
«Ինչ ծնվում է, պետք է ծնվի մեր հողից, մեր ...



27-02-2021
Հայտնի է երրորդ հանդիպման օրը
Մոսկվայում այսօր տեղի կունենա Հայաստանի ...

27-02-2021
Պուտինը ՌԴ ԱԽ մշտական անդամների հետ քննարկել է Ղարաբաղի հարցը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օպերատիվ ...

27-02-2021
Մաշտոցյան Մատենադարանում կներկայացվի արցախյան ձեռագրային արվեստը
Մաշտոցյան Մատենադարանում մարտի 3-ին կբացվի ...

27-02-2021
Արոնյանը որոշեց հեռանալ
Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը հայտարարել է Հայաստանից ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO