Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.02.2021
ԱՇԽԱՐՀ


Լիբիան բաժանվում է մասերի

Հակամարտող կողմերը փորձում են քաղաքական տարանցման «ճանապարհային քարտեզ» մշակել

Քաղաքացիական բախումների հանգեցրած բողոքների տասնամյակը Լիբիան դիմավորեց անորոշության մթնոլորտում՝ կապված իշխանության նոր կառույցների հետ, որոնց ստեղծումը պաշտոնապես սկսվել է ՄԱԿ-ի հովանու ներքո: Փետրվարի 15-ին չեզոք տարածքում նախատեսված Ներկայացուցիչների պալատի պատգամավորների հանդիպումը, որի ընթացքում նախատեսված էր քննարկել հետագա քայլերը քաղաքական տարանցման շրջանակներում, հետաձգվել է: Այս ֆոնի վրա հայտնի է դարձել, որ երկիրը լքել է Ազգային համաձայնության կառավարության ղեկավար Ֆաիզ Սարաջը:
Փետրվարի 15-ին Սաբրատ քաղաքում նախատեսված էր նաեւ Արեւմտյան եւ Արեւելյան Լիբիայի պատգամավորների հանդիպումը՝ լիագումար նիստի նախապատրաստման համար, նիստ, որում պետք է հաստատվեր նախագահական նոր խորհուրդը, մշակվեր նախարարների խորհրդի հաստատման մեխանիզմը: Ավելի ուշ, սակայն, հայտնի դարձավ, որ հանդիպումը հետաձգվել է՝ պայմանավորված այն փաստով, որ ոչ բոլոր պատգամավորներն են ժամանակին ժամանել նշանակված վայր:
Լիբիայի քաղաքական երկխոսության ֆորումի հանդիպումների արդյունքում, որոնք կայացել են Շվեյցարիայում փետրվարի 1-5-ը, ընտրվել են Լիբիայի միասնական վարչապետը եւ նախագահական նոր խորհրդի երեք անդամներ, որոնց հիմնական խնդիրն է լինելու համազգային ընտրություններ անցկացնել 2021 թ. դեկտեմբերի 24-ին:
Սաբրատում բանակցությունների հետաձգման վերաբերյալ լուրերը համընկան հաղորդումների հետ, որ Սարաջը լքել է Լիբիան անորոշ ժամանակով: Դրանով Տրիպոլիի կառավարության ղեկավարը պաշտոնապես իր լիազորությունները փոխանցեց փոխվարչապետ Ահմեդ Մայթիգին: «Սարաջն այլեւս պատճառ չունի՝ մնալու երկրում,-Լիբիայում իր անանուն աղբյուրի խոսքերը մեջբերել է ՏԱՍՍ-ը:-Նրա բոլոր խորհրդականները նույնպես հեռացել են երկրից»:
Գործակալության զրուցակիցը համոզմունք է հայտնել, որ վարչապետն այլեւս չի վերադառնա: Ավելի ուշ լիբիական պորտալները տեղեկություններ տարածեցին, որ Սարաջն իրականում գնացել է Իտալիա, որտեղ բարդ վիրահատության է ենթարկվել հիվանդանոցներից մեկում: Հավաստի տվյալների համաձայն՝ վարչապետն ուռուցք ունի:
Հենց փետրվարի 15-ին լիբիական քաղաքացիական բախումը, որը ձգձգվել է եւ հասցրել ներգրավել ոչ միայն տարածաշրջանային, այլ նաեւ միջազգային խաղացողներին, դարձել է 10 տարեկան: Ազգային հուզումներն սկսվել են 2011 թ., Բենգազի քաղաքում, որը ներկայումս վերահսկվում է Լիբիայի ազգային բանակի (ԼԱԲ) հրամանատար Խալիֆա Հաֆթարի ուժերի կողմից: Բողոքի ելույթներին նախորդել է լիբիական իշխանությունների քննադատ Ֆաթհի Թերբիլի ձերբակալությունը, որը ներկայացնում էր 1990-ականների կեսերին Տրիպոլիի բանտում տեղական անվտանգության ապարատի կողմից սպանված ավելի քան 1000 բանտարկյալների ընտանիքները: Այդ ձերբակալությունը հակակառավարական հզոր բողոքների պատճառ դարձավ: Այնուհետեւ դրանք վերաճեցին լիարժեք պատերազմի:
Երկիրն այժմ իշխանության մարմինների միաձուլման գործընթաց է ապրում հակամարտության կողմերի պաշտոնական հաստատումից հետո, բայց առանց նկատելի խանդավառության: Այսպես՝ Լիբիայի սահմանադրական կոմիտեն, որը կոչված է մշակելու երկրի նոր հիմնական օրենքը եւ սահմանելու սահմանադրական հանրաքվե անցկացնելու կարգը, փետրվարի 11-ին առանց նկատելի որոշումների ավարտել է աշխատանքը եգիպտական Հուրգադայում: Պատվիրակները, որոնք ներկայացնում էին հակամարտության երկու կողմերը, մի քանի օր զբաղվեցին Սահմանադրության նախագծում փոփոխություններ մտցնելով եւ քաղաքական տարանցման «ճանապարհային քարտեզ» մշակելով: Ակնկալվում էր, որ Հուրգադայում կայացած հանդիպումից հետո կհայտարարվեր Սահմանադրության հանրաքվեի անցկացման օրը, բայց դա տեղի չունեցավ:
Թուրքիան, որը պնդում է, որ «նոր շրջանում» էլ «կշարունակի զարգացնել համագործակցությունը Տրիպոլիի հետ», կասկածվում է երկրի արեւմուտքում իր ռազմական ուժերի կուտակման մեջ, ինչը մտահոգություն է առաջացնում: Անկարան պատրաստվում է սիրիացի վարձկանների հերթական խմբաքանակը նետել Հյուսիսային Աֆրիկա. զինյալները հավաքագրվել են Արաբական Հանրապետության՝ թուրքական վերահսկողության տակ գտնվող տարածքներից: Սեփական դիրքերի ամրացման մեջ է կասկածվում արեւելալիբիական ճամբարը, որը, ինչպես շատերն են կարծում Արեւմուտքում, հովանավորվում է ոչ միայն Պարսից ծոցի երկրներից, այլեւ Ռուսաստանից:
Վերջնաժամկետը, որը հաստատվել է անցյալ տարվա խաղաղության համաձայնագրով, թելադրում էր, որ օտարերկրյա ուժերը պետք է հեռանային Լիբիայից հունվարի երկրորդ կեսին: Բայց դա տեղի չի ունեցել: Թուրքական կողմը չի պատրաստվում հետ կանչել իր ռազմական ուժերը, իսկ Պարսից ծոցի երկրները պաշտոնապես ուժեր չեն տեղակայել Լիբիայում…

Պատրաստեց Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆԸ

18-02-2021





24-02-2021
Ռազմավարական գործընկերության առավել սերտացումը ժամանակի պահանջ է
ՌԴ 102-րդ ռազմաբազայի ընդլայնման անհրաժեշտությունը թելադրված է տարածաշրջանային զարգացումներով


24-02-2021
Սիրիան պահանջում է դադարեցնել ավիահարվածները
Ռուսաստանը, Իրանը եւ Թուրքիան համակարծիք են այդ հարցում



24-02-2021
Անկարան վախենում է, որ Սեւ ծովը կարող է դառնալ «ռուսական»
Թշնամական նավերի այնտեղ հայտնվելը պարզապես ինքնասպանություն է

Թուրքիայի ...


24-02-2021
Իրանում քաղաքական մթնոլորտն «ընտրականացվում» է
2021 թ. հունիսի 18-ին Իրանի Իսլամական Հանրապետությունում (ԻԻՀ) տեղի ...


24-02-2021
Վերադասավորումների եւ հստակեցումների ճանապարհով
Ինչ փոփոխություններ են եղել կառավարության նախորդ տարվա որոշման մեջ


24-02-2021
Մեր գործերով պետք է փորձենք բարություն քարոզել ու սփռել շուրջբոլորը
Նկարիչների գալիք սերնդին հարկ է քաջալերել, սրտապնդել, որպեսզի կարողանանք ...


24-02-2021
Ինչպե՞ս օգնել երեխաներին՝ ընթերցելու Աստվածաշունչ
«Եւ որ մանկութիւնիցդ սուրբ գրքերը գիտես...»

Գ . ...



24-02-2021
Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ծրագրերին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել է ՀՀ ...

24-02-2021
Արցախի նախագահի խոսնակը պարզաբանել է
Արցախի վերահսկողության ներքո գտնվող ...

24-02-2021
Մայրը միշտ պաշտպանում է իր զավակներին
Իտալիայի Կավրիլյայի (տարածաշրջան Տոսկանա, գավառ ...

24-02-2021
Միանձնյա առաջատարներով
Երեւանում շարունակվում են շախմատի Հայաստանի կանանց ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO