Քայլ դեպի փոքր եւ միջին բիզնես
Օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետի երկարաձգումը կկանխի ՓՄՁ-ների փակումը
2020 թ. ճգնաժամային տարին էական բացասական ազդեցություն թողեց փոքր եւ միջին ձեռնարկությունների գործունեության վրա: Վերջիններիս մեծ մասը զգալի կորուստներ կրեց հատկապես կորոնավիրուսի համավարակի հետեւանքով, եւ դրանք այսօր էլ շարունակվում են: Այդ ընկերությունների թվում են գիշերային ակումբներն ու զվարճանքի այլ օբյեկտներ: Պետությունն աջակցության մի շարք ծրագրեր իրականացրեց, սակայն ակնհայտ է, որ ստեղծված բարդ վիճակը կարող է միայն աշխատելու միջոցով հաղթահարվել:
Պարզվում է, որ տարիներ առաջ գործադիրի ընդունած որոշումներն այսօր լրացուցիչ էական դժվարություններ են առաջացնում առանց այն էլ ֆինանսական դժվարություններ ունեցող այս ոլորտում գտնվող սուբյեկտների համար: Դեռեւս 2016 թ. ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը եւ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեն, համագործակցելով համայնքապետերի հետ, բազմաբնակարան շենքերում եւ դրանց անմիջական հարեւանությամբ գործող գիշերային ակումբների եւ զվարճանքի այլ օբյեկտների գործունեությունը կանոնակարգելու եւ դրանք այլ վայրեր տեղափոխելու վերաբերյալ ներկայացրել էին առաջարկներ՝ այդ գործընթացի իրականացման համար նախատեսելով որոշակի ժամկետներ եւ պայմաններ: Խնդիրը լուծելու համար 2018 թ. ԱԺ ներկայացվեց քաղաքապետարանի կողմից մշակված օրենքի նախագիծ, որով սահմանվեց «սահմանափակման ենթակա ծառայություն» հասկացությունը, որի մեջ մտան կարաոկեները, դիսկոտեկները, հեստապարային ակումբները, բաղնիքները, շոգեբաղնիքները, սաունաները, մերսման սրահները։
Օրենքով սահմանվեց, որ սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտները բազմաբնակարան շենքի բնակելի եւ ոչ բնակելի տարածքում, ինչպես նաեւ կրթական եւ պատմամշակութային հաստատությունների, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի, բժշկական հաստատությունների տարածքներում տեղակայելն արգելվում է: Նկատենք, որ վերոնշյալ օբյեկտների գործունեության թույլտվությունը տրամադրում է համայնքի ղեկավարը, իսկ Երեւան քաղաքում` Երեւանի քաղաքապետը, հետեւաբար՝ սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների հեռավորությանը ներկայացվող պահանջները սահմանում է համայնքի ավագանին:
Երեւանի ավագանու 2020 թ. դեկտեմբերին ընդունած որոշմամբ սահմանվել է, որ սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտները Երեւան համայնքի վարչական տարածքում կարող են գտնվել ուսումնական, կրթական, մշակութային, առողջապահական, մարզական եւ սոցիալական կազմակերպություններից, հիմնարկներից, հաստատություններից, բազմաբնակարան շենքերից, անհատական բնակելի տներից, հանրային սննդի օբյեկտներից, հյուրանոցներից, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, օտարերկրյա պետությունների եւ միջազգային կազմակերպությունների կամ դրանց ներկայացուցչությունների վարչական շենքերից, զբոսայգիներից, այգիներից, պուրակներից, հանգստի կամ ժամանցի համար նախատեսված այլ վայրերից նվազագույնը 100 մետր հեռավորության վրա: Այս որոշումը ուժի մեջ է մտնում 2021 թ. հոկտեմբերի 1-ից:
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն ուսումնասիրել է վերոնշյալ իրավական նորմերը եւ պարզել, որ օրենքի եզրափակիչ հատվածներում բացակայում են անցումային դրույթները: Դրանք հնարավորություն կտային ապահովել մինչ օրենքների լիարժեք կիրառումը կարգավորվող ոլորտներում գործունեություն ծավալող սուբյեկտների համար ժամանակ եւ հնարավորություններ ստեղծել իրենց գործունեությունը նոր պահանջներին համապատասխանեցնելու համար: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքով նախատեսված է, որ ակտն ընդունելու իրավասություն ունեցող մարմինը պարտավոր է նախատեսել նորմատիվ իրավական ակտի ուժի մեջ մտնելու ավելի ուշ ողջամիտ ժամկետ, որը հնարավորություն կտա հասցեատիրոջն իր վարքագիծը համապատասխանեցնելու սահմանված պահանջներին, քանի որ սահմանված իրավակարգավորումները վատթարացնում են անձի իրավական վիճակը:
Ըստ ոլորտի լիազոր մարմնի՝ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո այստեղ տարիներ շարունակ արդեն իսկ շատ բիզնեսներ հայտնվել են փակվելու շեմին՝ կրելով հսկայական ֆինանսական կորուստներ։ Որպես փաստարկ՝ էկոնոմիկայի նախարարությունը նախագծի հիմնավորման մեջ բերել է սահմանափակման ենթակա առաջատար 5 ընկերությունների կողմից ֆինանսական ներդրումների, աշխատատեղերի քանակի եւ ՀՀ պետական ու համայնքային բյուջե վճարված գումարի չափի վերաբերյալ տվյալներ:
Այդ օբյեկտների ստեղծման եւ կայացման համար մինչ օրս կատարվել է ավելի քան 2 միլիարդ ՀՀ դրամի ներդրում, դրանցում ներգրավված ընդհանուր վարկային միջոցներից մինչ օրս առկա են 800 մլն դրամի չափը գերազանցող չմարված վարկային պարտավորություններ, ստեղծվել է ավելի քան 400 աշխատատեղ: Այդ ընկերությունները միասին տարեկան ՀՀ պետական բյուջե եւ համայնքային բյուջե են վճարում ավելի քան 125 միլիոն դրամ: Հատկանշական է, որ այդ բիզնեսները միասին գնահատվում են ավելի քան 4 միլիարդ դրամ: 2020 թ. գրեթե ողջ ժամանակահատվածում այդ օբյեկտների գործունեությունը եղել է սահմանափակված, ինչի հետեւանքով նշված տնտեսավարողները ոչ միայն զրկվել են ավելի քան 1 միլիարդ դրամ աշխատելու հնարավորությունից, այլեւ սեփական միջոցների հաշվին, ինչպես նաեւ օգտվելով պետական աջակցությունից փորձել են պահպանել իրենց մոտ առկա աշխատատեղերը: Գործադիրը գտնում է, որ վերոհիշյալ ընդունված օրենքով եթե արդեն այս տարի այդ օբյեկտներին ստիպեն ծախսեր իրականացնել շինությունները տեղափոխելու համար, ապա դա հանգեցնելու է այդ օբյեկտների մեծամասնության գործունեության դադարեցմանը:
Հանրային քննարկման դրված «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագծով գործադիրն առաջարկում է այդ օբյեկտները նախատեսված վայրերից համապատասխան հեռավորության վրա տեղափոխելու համար սահմանված 2021 թ. հոկտեմբերի 1-ի ժամկետը հետաձգել մինչեւ 2023 թ. հունվարի 1-ը: Նախագծով նախատեսվում է կանխել սահմանափակման ենթակա ծառայություն մատուցող մի շարք տնտեսավարողների գործունեության դադարեցումը, նրանց ակնկալվող սնանկացումը՝ հնարավորություն ընձեռելով տնտեսավարողներին առնվազն երկու տարվա ընթացքում սեփական գործունեությամբ վերականգնելու կրած վնասները, վերականգնելու կրճատած աշխատատեղերը, ինչպես նաեւ իրենց գործունեությունը համապատասխանեցնելու գործող նոր իրավակարգավորումներին:
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ 18-02-2021
|

փակել >>
|