Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

03.03.2021
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Վատը պետք է քննադատվի, իսկ լավը` խրախուսվի

«Սերիալը ժամանց է, եթե ավելի լուրջ բան ես ուզում, գնիր տոմս, գնա կինո-թատրոն»
«ՀՀ»-ն դերասան Սերգեյ Դանիելյանի հետ զրուցում է սերիալներից։ Փորձել ենք պարզել, թե, ընդհանուր առմամբ, ի՞նչ է այս ժանրը։ Ի՞նչ դեր է խաղում հասարակական կյանքում։ Եվ, ընդհանրապես, կարելի՞ է ժանրի հնարավորությունները ծառայեցնել հասարակության կրթման եւ դաստիարակության գործին։ Եվ որպեսզի հասնենք դրան, ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկենք։
-Պարոն Դանիելյան, ինչպե՞ս եք ընդունում սերիալները:
-Նորմալ:
-Շա՞տ քննադատություն կա դրանց նկատմամբ:
-Նորմալ է, որ քննադատություն կա: Վատ սերիալները պետք է քննադատվեն, իսկ լավերը` խրախուսվեն: Իսկ լավն ու վատը որոշում է հասարակությունը, մտավորականությունը, սպառողը:
-Սպառողին մի ասեք. սպառողին ինչ տաս՛ կսպառի:
-Էդ էլ կա: Բայց չէ՞ որ գիտենք, որ աշխարհում կան շատ լավ սերիալներ, որ մարդիկ նայում են, ինչ-որ բան են սովորում: Մեզ մոտ արդեն հետեւում է անցումային փուլը, ու սերիալները սկսեցին մի քիչ լրջանալ: Հուսամ, որ կամաց-կամաց նորմալ արտադրանք կտան, որը եւ՛ դերասանի համար լավ կլինի, եւ՛ հասարակության համար օգուտ կլինի:
-Ինչո՞ւ է հիմա սերիալների ժամանակ: Ո՞րն է դրանց անհրաժեշտությունը:
-Այն ուղղակի ժամանց է:
-Բայց այնքան ժամանցի բաներ կան այսօր աշխարհում:
-Իհարկե: Մարդ կարող է ընտրություն կատարել կազինոյի եւ ռեստորանի, սրճարանի եւ ֆուտբոլի, սերիալի կամ կինոյի միջեւ: Ինչո՞ւ ոչ:
-Իսկ մենք կարողանո՞ւմ ենք օգտվել հանգամանքից ու ավելին տալ հանդիսատեսին, քան ժամանցն է:
-Եթե այդպես անենք, ապա կնմանվենք նրան, ով կանչում է շտապօգնություն ու ցանկանում է ստանալ ստացիոնար լուրջ բուժում: Եթե ավելի լուրջ բան ես ուզում, գնիր տոմս, գնա կինո-թատրոն: Շատ ու շատ լավ կինոնկարներ կան, որ ընդհանուր սպառողի համար չեն, մտածել են տալիս: Փառք Աստծո, դրա հնարավորությունը հիմա կա: Ո՞նց կարելի է գնալ ստրիպտիզ դիտելու ու պահանջել, որ այնտեղ հնչի Չայկովսկի:
-Սերիալում կարողանու՞մ է դերասանն իրացվել, կարողանու՞մ է իր ասելիքն ասել:
-Կարողանում է: Շատ լավ դերասանններ կան սերիալներում: Եվ կան երիտասարդ դերասաններ, որ կարող են սերիալում փչանալ, եւ կան, որ կարող են հասնել ինչ-որ բանի: Ընդհանրապես, եթե մարդը լավ հումք ունի, ապա լավ է հետո շարունակում: Ինչպես, ասենք, մարդ կա` բանտից դուրս է գալիս ու հետո դառնում է պրոֆեսոր: Կա մարդ՝ որպես «աբիժնիկ» է դուրս գալիս ու սկսում է նույն կյանքը վարել:
-Այսինքն` այդ առումով սերիալն իր մեջ ռիսկ պարունակում է:
-Անշուշտ, պարունակում է: Միանգամից հայտնի դառնալը, միանգամից շատ փող վաստակելը, քան թատրոնի քո կոլեգաները, ռիսկ են: Ու կարող ես միանգամից ապուշանալ: Եվ հետո ամբողջ կյանքում խաղալ նույն բանը: Դեգրադացվել: Բայց, միաժամանակ այն դաշտ է, որտեղ կարող ես կայանալ, ապա այդտեղ ձեռք բերված գիտելիքներդ օգտագործել պրոֆեսիոնալ հմտություններդ զարգացնելու համար:
-Մեր երկրում մի պահ շատ-շատ էին սերիալի քննադատները, այսօր կարծես մի քիչ հանդարտվել է:
-Նոր բանը միշտ քննադատվում է, մանավանդ եթե մասսայական է: Հիմա հանդարտվեց, որովհետեւ քննադատողները հիմա շատ լավ սերիալներում խաղում են: Ավելին` սցենարներ են գրում սերիալների համար: Սա էլ է օբյեկտիվ, նորմալ պրոցես: Մեր առաջին սերիալները, որ դուրս էին գալիս, իհարկե, վատ էին նկարահանված, իհարկե, ոչ պրոֆեսիոնալ դերասաններ կային նրանցում, եթե ընդհանրապես դերասան կարելի է նրանց կոչել: Տաղավարներ չկային, դրսում էին նկարվում… Բայց հիմա մենք ունենք թանկարժեք տաղավարներ, դիզայներներ, մակիաժիստներ, վիզաժիստներ, իմիջմեյքերներ: Տեսնո՞ւմ եք՝ ինչքան բառեր եմ ասում, որոնց մի մասի իմաստը ես էլ չեմ հասկանում… Այսինքն` կամաց-կամաց մասնագիտական հենք է ձեռք բերում սերիալը:
-Եվ կարելի՞ է օգտակար մի բան տալ սերիալով…
-Իհարկե, կարելի է: Կան ուղղորդված սերիալներ: Ասենք, գիտահանրամատչելի` ինչ- որ թեմայով: Կան կենդանիների մասին սերիալներ: Եվ նման բնույթի այլ սերիալներ: Մենք պարզապես դեռ սրանց չենք հասել. ընդամենը ժամանցային սերիալների մակարդակում ենք:
-Իսկ կլինի՞ մի օր, երբ պետությունը սերիալի պատվեր տա:
-Կարծում եմ` այո՛, կլինի: Եվ դա արդեն այն «կուշտ» պետության դեպքում, որ ասի` ես ուզում եմ, որ հասարակությունս գնա այս ուղղությամբ: Ու պատվիրի սերիալ: Ասենք` սերիալ է պատվիրում ալկոհոլի օգտագործման դեմ:

Գոհար ՍԱՐԴԱՐՅԱՆ

18-02-2021





02-03-2021
Չնայած դժվարին վիճակին, լուծում, ի վերջո, կա
Որոնք են Հայաստանի անելիքները

ՀՀ վիճակագրական կոմիտեն օրերս ...


02-03-2021
Հայոց բանակի վերածնունդըմտահոգում է մեր հարեւաններին
ԱՀ խորհրդարանը կարեւոր հայտարարություն է ընդունել

Հայի մի ...


02-03-2021
Արցախը որեւէ կարգավիճակում չի կարող լինել Բաքվի իրավասությունների ներքո
Հարցն օրակարգից հանելն ուղիղ ճանապարհ է դեպի կոնֆլիկտի վերսկսում


02-03-2021
«Ես որ Մշո դաշտը տեսա, էլ ընձի մահ չկա»
«Հային այնքան պետք է ուժեղացնել, որպեսզի նրա աստղը պայծառանա ...


02-03-2021
Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը շարունակվում է
Ցեղասպանությունը վաղեմության ժամկետ չունի

Սումգայիթյան ոճրագործությունից 33 ...


02-03-2021
Հայ երգի ժրաջան մշակը
«Նա ասես շրջիկ դպրոց լիներ…»

Հայ երաժշտական արվեստում ...


02-03-2021
Հայրենիք. «Տիրոջ օրհնութիւնը ինչպէ՞ս երգենք օտար երկրումը»
Սուրբ Գրքում հստակ արտահայտված է, որ մեր երկրային հայրենիքը ...



02-03-2021
Ունենանք այնքան սեր ու վճռականություն, որ հետեւություններ անենք սխալներից
Հայաստանում 2021 թվականի մարտի 1-ը դիմավորում են ...

02-03-2021
Վարչապետն այցելել է նախագահին
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ...

02-03-2021
Պատգամավորների միաձայն հավանությամբ
ԱՀ խորհրդարանի արտահերթ նիստում

Երեկ ...

02-03-2021
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում 5-րդն է
Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը ՖԻԴԵ-ի դասակարգման ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO