Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

27.02.2021
ԼՂՀ


Ամենալավ դպրոցը

Ամենահայրենասեր, ամենաբարի, ամենահայ սերունդ կրթելու առաքելությամբ

Ո՞րն է ամենալավ դպրոցը. այս հարցը, հավատացած եմ, բոլորին է հետաքրքրում։ Նախօրեին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցն էի դիտում հեռուստացույցով։ Իմ խոսքն այն մասին չէ, թե ով է մեղավոր այսօրվա համար, կամ որն է անելիքը եւ այլն, ինչի շուրջ էր հարցազրույցը։ Խոսքն Արցախի Հանրապետության Քաշաթաղի մասին է, մի վարչական միավորի, որ դարձել էր հայության կարեւոր տարածքներից մեկը, հպարտությունը, եւ որտեղ ապրում էին իսկական հայրենասեր մարդիկ։
Խոսելով արտագաղթի մասին՝ նախկին նախագահը Հայաստանից հեռացողների վերաբերյալ այսպիսի միտք արտահայտեց. «Դուրս գալով հայրենիքից՝ հնարավոր է ավելի լավ պայմաններում կապրեք, հնարավոր է՝ ձեր երեխաներն ավելի լավ դպրոցում կսովորեն...»։ Ճիշտ է՝ ՀՀ երրորդ նախագահը՝ պետք չէ հեռանալ հայրենիքից նեղացած սրտով։ Բայց միեւնույն է՝ գնալու են։ Այսօր հնարավոր է նաեւ շատ քաշաթաղցիներ գաղթեն կամ մեկնեն արտագնա աշխատանքի՝ աշնանը վերադառնալու հույսով։ Բայց դառնամ Քաշաթաղի շրջանին, որտեղ ես ընտանիքիս հետ ապրեցի մոտ 25 տարի։ Մի շրջան, որտեղ բնակվելու եկան ՀՀ տարբեր մարզերից, Ադրբեջանից բռնահանված հայկական ընտանիքներ, Արցախի՝ թշնամու կողմից բռնազավթված տարածքներից, Սիրիայից ու Լիբանանից, այլ երկրներից։
Եկան ու իրենց տուն դարձրեցին ազատագրված մեր պապենական հայրենիքը, եկան ու շենացրեցին պատերազմից ավերված այս երկիրը, եկան ու հարյուրավոր հեկտարներով այգիներ հիմնեցին, հազարավոր հեկտար ցորենի ու գարու արտեր ցանեցին։ Բայց ամենակարեւորը Քաշաթաղի հանրակրթական դպրոցներն էին, որոնց կողքին կայացան բնակավայրերը, եւ որոնք հիմնեցինք ավերակներում, դեսից դենից գույք հայթայթեցինք, ուսուցչական անձնակազմ հրավիրեցինք։ Հետագայում նույն դպրոցների սաները դարձան մանկավարժ, եւ կայացան նաեւ դպրոցները։ Կայացան ոչ թե շենքային պայմաններով, այլ ամենահայրենասեր, ամենաբարի, ամենահայ սերունդ կրթելով։ Եվ ահա, Քաշաթաղի շրջանում էին աշխարհի ամենալավ դպրոցները, որոնց հարյուրավոր շրջանավարտներ այսօր Հայոց հայրենիքին նվիրված մարդիկ են, ու յուրաքանչյուրն իր գործում՝ արհեստավարժ մասնագետ։
Այո, Բերձորում էին գործում աշխարհի ամենալավ դպրոցները՝ արաքսամերձ Կովսականում, Միջնավանում, հյուսիսային Դրախտաձորում ու Հակում, Արտաշավիում ու Մովսեսաշենում, Մոշաթաղում ու Տանձուտում, Տիգրանավանում, Իշխանաձորում... Թող ներեն մնացած դպրոցների անձնակազմերը, որոնց անունը չհիշատակեցի։ Ամենալավ դպրոցները գործում էին Հադրութի շրջանի Առաջամուղ գյուղում, Արեւշատում, Հայկավանում, Մարտակերտի Թալիշում ու Մատաղիսում, որոնց սաներն ու ուսուցիչները նաեւ սահմանապահներ էին։ Գործեցին այս դպրոցներն աշխարհից կտրված, հեռու՝ աշակերտներից, նրանց ծնողներից գումար ու այլ թանկարժեք իր վերցնելուց, հեռու՝ խարդավանքներից, մոտ՝ Հայոց սահմանին, հավատով լավ ապագայի հանդեպ։
Եվ գործեցին այս դպրոցները՝ տալով հայրենիքին նվիրված զինվորացու տղաներ, ովքեր այսօր էլ հայոց բանակի ամենակարգապահ ու նվիրված զինծառայողների շարքերում են ու էին 25 տարվա ընթացքում։ Ու նույն տղաներից շատերն ընկան ռազմի դաշտում՝ դառնալով սահմանի պատվար։ Լեռնահովիտի դպրոցի սան Սարո Թունյանը պատանի տարիքում եղբոր՝ Հարութի, ընկերների հետ իրենց տարածքում հայոց պատմական հուշարձաններ էին գտնում եւ տեղյակ պահում. միասին ուսումնասիրում էինք։ 2020 թ. պատերազմին մասնակցեց արդեն որպես պահեստազորային գնդացրորդ ու օգնության հասավ Ջաբրայիլում ծառայող ժամկետային Հարութ եղբորը։ Ընկավ Սարոն հերոսաբար՝ իր գնդացրով ապահովելով մարտական ընկերների նահանջը։ Վիրավորվեց նաեւ Հարութը, ով դեռ կազդուրվում է։
1995 թ. մարտի 19-ին մարտական ընկերների հետ մի քանի անգամ ավելի թշնամու հետ մարտի բռնվեց Աղաձորի դպրոցի շրջանավարտ, ՀՊՄՀ պատմության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող, գնդացրորդ Հակոբ Խաչատրյանը եւ մարտիրոսվեց քաջաբար։ Նրա աճյունն ամփոփվեց հարազատ դպրոցի հարեւանությամբ, եւ նույն կրթօջախը կոչվեց հերոսի անունով։ 2016 թ. սեպտեմբերին Մեխակավանում՝ մարտական հենակետում նահատակվեց Բերձորի բնակիչ Արայիկ Օրդուբեկյանը, ով հուղարկավորվեց Եռաբլուրում, 2018-ին Ասկերանի սահմանում նահատակվեց Տիգրանավանի Պետրոս Ղեւոնդյանի անվան միջնակարգ դպրոցի շրջանավարտ Արցախ Հովսեփյանը եւ հուղարկավորվեց Տիգրանավանում։ Հակոբի ու Արցախի ծնողները վստահ էին՝ հավերժ մերն է մնալու Քաշաթաղի շրջանը, սակայն այսօր թշնամու տիրապետության տակ անցած տարածքում են հերոսների շիրիմները...
Եղավ 2020 թ. պատերազմը, եւ նույն Քաշաթաղի շրջանի դպրոցների շրջանավարտներից, ուսուցիչներից, տնօրեններից շատերը հասան առաջնագիծ, ու դարձյալ մարտիրոսներ ունեցանք, անհետ կորածներ։ Իսկ աշխարհի լավագույն համարվող շատ դպրոցներում սովորող մեր հայրենակիցներից քչերը հասան հայրենիքի նեղ օրվան։ Թշնամուն մնացին Քաշաթաղի շրջանը, հիշատակածս բնակավայրերն ու դպրոցները։ Այսօր Քաշաթաղի 52 դպրոցից գործում է ընդամենը մեկը՝ Աղավնոյի Գարեգին Նժդեհի անվան միջնակարգը, որը հիմնվել է 1994 թ. եւ այսօր ունի մոտ 20 աշակերտ։ Ահա ամենալավ դպրոցն աշխարհում եւ ամենալավ աշակերտները, ովքեր փորձում են տեր մնալ հող հայրենիին։ Մնում է ընդամենը՝ աջակցություն մեր ամենաիսկական հերոսներին՝ Աղավնոյի գյուղապետ Անդրանիկ Չավուշյանին, դպրոցի տնօրեն Պողոս Աղաբեկյանին, ուսուցիչներին, աշակերտներին, նրանց ծնողներին։ Իսկ ամենալավ ու հավաքական դպրոցը վերջին 25 տարիներին գործում էր Մեծ Հայքի Սյունիք եւ Արցախ աշխարհների Աղահեճ-Քաշաթաղ, Քաշունիք, Կովսական, Վայկունիք, Բերդաձոր գավառների վրա ստեղծված Քաշաթաղի շրջանում։

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

18-02-2021





27-02-2021
Խթանվում է Հայաստանի հարուստ արեւային էներգիայի օգտագործումը
Նոր արտոնություններ այս ճյուղի արտադրությամբ զբաղվել ցանկացողների համար



27-02-2021
Ամենամեծ խնդիրը հիմա տնտեսական ճգնաժամն է
Դրա պատճառով Սիրիայի 9.3 մլն քաղաքացիներ սննդի պակաս են ...


27-02-2021
Ալիեւը սպառնում է եռակողմ հայտարարության ողջ տրամաբանությանը
Ադրբեջանի նախագահի բացասական ակնարկները Ռուսաստանի ուղղությամբ

Ադրբեջանի նախագահը ...


27-02-2021
Վրաստանը ՆԱՏՕ-ին միանալու հնարավորություն ունի՞
Թբիլիսին չի դադարում ձգտել դեպի Հյուսիսատլանտյան դաշինք

Վրաստանի՝ ...


27-02-2021
Միրիկ գյուղի մոտակա ամրոցները
Սա Հայաստան է, եւ վերջ...
Լեոնիդ Ազգալդյան



27-02-2021
Երբ հայդուկին հորդորում են վեր կենալ գերեզմանից...
Ելի՛ր, Գեւորգ, ելի՛ր, դուշմանը շատ է,
Հայոց ազգի համար ...


27-02-2021
Նրա ֆիլմերը երբեք չեն ծերանում
«Ինչ ծնվում է, պետք է ծնվի մեր հողից, մեր ...



27-02-2021
Հայտնի է երրորդ հանդիպման օրը
Մոսկվայում այսօր տեղի կունենա Հայաստանի ...

27-02-2021
Պուտինը ՌԴ ԱԽ մշտական անդամների հետ քննարկել է Ղարաբաղի հարցը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օպերատիվ ...

27-02-2021
Մաշտոցյան Մատենադարանում կներկայացվի արցախյան ձեռագրային արվեստը
Մաշտոցյան Մատենադարանում մարտի 3-ին կբացվի ...

27-02-2021
Արոնյանը որոշեց հեռանալ
Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը հայտարարել է Հայաստանից ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO