Հայի վահանը՝ հայոց լեզուն եւ հայկյան սուրը
Փետրվարի 19-ը Գիրք նվիրելու օրն է
«Հիշի՛ր, տղաս, սուրը դու կարող ես պատյանի մեջ դնել, բայց վերստին հանել, կոտրվելու դեպքում կռել նորը: Սակայն եթե սխալվես եւ Հայոց լեզուն դնես պատյանի մեջ, այլեւս չես կարող հանել եւ ոչ էլ ստեղծել նորը: Ամեն ինչ կարելի է կառուցել, վերագտնել բոլոր կորուստները, բայց եթե կորցնես մայրենին` կկորցնես եւ քեզ, եւ վարքը Հայոց մեծաց, եւ Հայքը համայն, եւ ապագան Ասքանազյան մեր ազգի»,- այս խոսքերն է ուղղում Տիգրան Մեծը իր որդի Արտավազդին։ Գրող, արձակագիր Հայկ Խաչատրյանը «Տիգրան Մեծ» վեպում հուշում է, որ մեր ինքնության եւ տեսակի պահպանման կարեւորագույն գործիքներն են հայոց լեզուն եւ հայկյան սուրը։
Մայրենի լեզվի դերն ու նշանակությունն ամրագրված են ինչպես համաշխարհային մակարդակում, այնպես էլ՝ պետությունների։ 1999 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն փետրվարի 21-ը հռչակեց որպես Մայրենի լեզվի միջազգային օր։ Արդեն 2000 թվականին այդ օրը նշվում է որպես Մայրենի լեզուների իրավունքների ճանաչման ու գործածության աջակցման օր, իսկ Հայաստանում տոնը սկսեց նշվել 2005 թվականից։ Նկատենք, որ աշխարհում ընդհանուր առմամբ հաշվվում է մոտ 7 հազար լեզու, որոնցից մոտ 2400-ն անհետացման եզրին են։
Այսօր՝ փետրվարի 19-ը եւս տոն է Հայաստանում. Գիրք նվիրելու օրվա տոնը հիմնվել է Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանի որոշմամբ, եւ ավելի քան մեկ տասնամյակ մեծ ոգեւորությամբ ու սիրով տոնում ենք այն։
Այն, որ լեզուն ոչ միայն հաղորդակցման միջոց է, այլեւ հզոր զենք, գիտակցում է նաեւ Թուրքիայի այսօրվա ղեկավարը։ «Մայր հայրենիքը նախ պաշտպանում է լեզուն, հետո միայն՝ բանակը: Այդ պատճառով մենք պետք է պահպանենք մեր թուրքերենը։ Քանի դեռ մեր լեզուն կորցնում է իր ազդեցությունը, մենք չենք կարող կանխել մեր քաղաքակրթության քաղաքական եւ մշակութային սահմանների սահմանափակումը քարտեզների վրա», - այդ մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ 13–րդ դարի թուրք գրող Յունուս Էմրեինի մահվան 700-րդ տարելիցին նվիրված ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջոցառման բացման արարողության ժամանակ։ Եթե կարելի է պետությունները եւ հասարակությունները նվաճել առանց զենքի եւ զինվորի կորստի, ինչու՞ չօգտվել այդ հնարավորությունից։ Եվ Էրդողանն օգտվում է դրանից, նա շատ լավ է գիտակցում այդ «զենքի» ազդեցության տիրույթն ու երկարաժամկետ բնույթը։ Այո, զինվորը կարող է հեռանալ այլ պետության տարածքներից, սակայն լեզվի, մշակույթի ազդեցությունը պահպանվում է, այն էլ՝ առանց ընդդիմանալու։ «Փափուկ ուժի» քաղաքականությունը կյանքի է կոչում այնպիսի ծրագրեր, որը հնարավոր չէր լինի իրականացնել պարտադրանքով։
Էրդողանը ցանկանում է թուրքերենը դարձնել համաշխարհային լեզու։ «Թուրքերենը պետք է դառնա միջազգային հաղորդակցության լեզուներից մեկը»,- ասել է նա։ Այդ ճանապարհին Թուրքիան սկսելու է «Թուրքերենը` համաշխարհային լեզու» խորագրով քարոզարշավը, որի շրջանակներում այս տարվա ընթացքում իրականացվելու է 224 միջոցառում։ Այսպիսով՝ Էրդողանը ծավալապաշտական քաղաքականություն է իրականացնում ինչպես ռազմական ճանապարհով, այնպես էլ մշակութային եւ լեզվի տարածման միջոցով։ Նկատենք, որ արցախյան վերջին պատերազմից հետո Հայաստանում եւս ավելացել է թուրքերեն լեզվի նկատմամբ հետաքրքրությունը։ Դա թերեւս պայմանավորված է «թշնամուն լավ ճանաչելու» մտայնությամբ։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ 19-02-2021
|

փակել >>
|