Սուրբգրային հատվածներ մայրերի համար
«Տէրը մօտիկ է բոլոր դէպի իրան կանչողներին»
Ի. «Բայց վերին իմաստութիւնը նախ եւ առաջ սուրբ է, եւ յետոյ խաղաղարար, հեզ, հլու, ողորմութիւնով եւ բարի պտուղներով լիքը, անկողմնասէր, անկեղծ: Եւ արդարութեան պտուղը խաղաղութիւնով է սերմվում նորանց համար, որ խաղաղութիւն են անում»: Հակոբոս 3:17-18
Երբեմն մենք, որպես մայրեր, պատասխաններ չենք գտնում: Այդ պահերը կարող են լինել ահավոր, եթե կախված լինենք միայն սեփական ռեսուրսներից, երբ փորձում ենք լուծել մեր առջեւ ծառացած երկընտրանքը: Ինչ թեթեւություն ենք ապրում, երբ գիտենք, որ կարող ենք իմաստնություն խնդրել երկնքից, Երկրի Արարիչից, եւ Նա անպայման մեզ ցույց կտա լուծումը:
Լ. «Շատ են արդարի նեղութիւնները, բայց Տէրն այն ամենիցը փրկում է նորան»: Սաղմոս 34:19
Մեզնից յուրաքանչյուրի սիրտը ցավում է, երբ ինչ-որ բան վերաբերում է մեր երեխաներին, անկախ այն բանից, վիրավորե՞լ են նրանք մեզ, թե՞ ինչ-որ բան է պատահել նրանց հետ:
Մենք կարիք չունենք ինքնուրույն հաղթահարելու այդ տրտմությունը: Այդպիսի պահերին Աստված մոտ է մեզ, եւ մենք կարող ենք մեզ հանձնել Նրա ձեռքերի մեջ: Նա շատ զգայուն է մեր ցավի նկատմամբ եւ փրկում է, երբ պարտվողի դերում ենք: Փնտրիր Նրան, մայր: Մի փորձիր բեռը տանել միայնակ: Թույլ տուր Երկնավոր Հորը լինելու կողքիդ եւ սրբելու արցունքներդ:
Խ. «Սպասիր Տիրոջը, թող սիրտդ պինդ եւ զօրաւոր լինի. եւ սպասիր Տիրոջը»: Սաղմոս 27:14
Լինում են ժամանակներ, երբ մենք՝ մայրերս, պետք է սպասենք: Դա, իհարկե, կարող է լինել հոգնեցուցիչ, չէ՞ որ ունենք գործերի շարան, որոնք հենց հիմա կանեինք, բայց, հավատացեք, չկա ավելի լավ ներդրում մեր ժամանակի մեջ, քան Տիրոջը սպասելը: Նրա նպատակներն ու պլաններն ունեն բացարձակ առաջնահերթություն:
Ծ. «Ոչինչ հոգս մի անէք. այլ ամեն բանում աղօթքով եւ աղաչանքով եւ գոհութիւնով՝ ձեր խնդրուածքները թող յայտնի լինեն Աստուծուն: Եւ Աստուծոյ խաղաղութիւնը, որ ամեն մտքից վեր է, կպահպանէ ձեր սրտերն ու միտքերը Քրիստոս Հիսուսումը»: Փիլիպպեցիս 4:6-7
Աղոթքը մայրերի ամենալավ ընկերն է: Մայրության հետ միասին ժամանող ճակատամարտերը վարեք ծնկների վրա, այլ ոչ թե բռունցքներով կամ շրթունքներով: Ցանկացած իրավիճակում մի կողմ դրեք անհանգստությունը եւ առաջնահերթորեն փնտրեք Աստծուն: Եւ ձեզ վրա կիջնի աշխարհի օրհնությունը, որը դուք չեք կարող ստանալ ոչ մի այլ եղանակով:
Կ. «Եւ չձանձրանանք բարին գործելուցը, որովհետեւ իր ժամանակին կհնձենք»: Գաղատացիս 6:9
Չպետք է հանձնվել, մայրեր: Երբ դուք հոգնած եք եւ ձեր փորձերը թվում են անպտուղ, հիշեք, որ բերքահավաքն առջեւում է: Խնդրեք Աստծուն վերականգնել ձեր ուժերը, շարժվեք առաջ եւ ինքներդ կզարմանաք, թե Աստծո մոտ որքան բան կար ձեզ համար պահած: Մայրեր, դուք միայնակ չեք, թեպետ երբեմն-երբեմն ձեզ այդպես է թվում: «Տէրը մօտիկ է բոլոր դէպի իրան կանչողներին, այն ամենին, որ կանչում են նորան ճշմարտութիւնով»: Սաղմոս 145:18
Ձեր երկնային հայրը միշտ այդքան մոտ է եւ, հավատացեք, հենց այս պահին կան հազարավոր մայրեր, ովքեր նույն զգացողություններն ունեն, նույն փորձություններով են անցնում՝ ցավերով ու վախերով: Թույլ մի տվեք թշնամուն ձեզ մեկուսացնել՝ օգտվելով ձեր խնդիրներից:
Ճշմարտությունն ընդունեք ձեր սրտի մեջ Աստծո խոսքով եւ գիտցեք, որ դուք թանկ ու անփոխարինելի եք, ոգեւորեք միմյանց եւ աղոթեք մեկդ մյուսիդ համար ամեն օր, որովհետեւ դուք ունեք ամենակարեւոր առաքելություններից մեկը:
Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ 19-02-2021
|

փակել >>
|