Հանդիպում ԱԺ-ում
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը երեկ ընդունել է Հայաստանում ԻԻՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Աբբաս Զոհուրիին: Այս մասին հայտնել են ՀՀ ԱԺ լրատվության եւ հաղորդակցության հետ կապերի վարչությունից։
Ողջունելով հյուրին՝ ԱԺ նախագահը նշել է, որ Իրանին դիտարկում է որպես բարեկամ երկիր եւ վստահելի գործընկեր: Անդրադարձ կատարելով արցախյան հակամարտությանը՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ կրակի դադարեցման մասին նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո անհրաժեշտ է կյանքի կոչել ամրագրված պայմանավորվածությունները: Որպես առաջնահերթություն՝ օր առաջ իրականացնել ռազմագերիների եւ այլ գերեվարված անձանց շուտափույթ փոխանակումը «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով: Խորհրդարանի խոսնակը նաեւ հավելել է, որ հակամարտությունը չի կարող վերջնականապես լուծված համարվել, քանի դեռ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափում չի կարգավորվել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը՝ արցախահայերի ինքնորոշման իրավունքը: Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Իրանը չի կարող ձեռնպահ մնալ Արցախի հարցում դիրքորոշում արտահայտելուց՝ հաշվի առնելով նաեւ տարածաշրջանային այլ պետությունների ակտիվ ներգրավվածությունն ի օգուտ ադրբեջանական կողմի թե՛ ռազմական գործողությունների փուլում, թե՛ դրան հաջորդած ժամանակահատվածում:
Դեսպան Զոհուրին հայտնել է, որ իրանական կողմը ողջունում է Արցախում կրակի դադարեցման մասին համաձայնության ձեռքբերումը եւ վերահաստատել է ԱԳ նախարար Զարիֆի՝ նախկինում հնչեցրած տեսակետն առ այն, որ ռազմագերիների վերադարձի խնդիրը պիտի շուտափույթ լուծում ստանա:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են միջխորհրդարանական կապերն առավել աշխուժացնելու, երկու երկրների միջեւ տնտեսական հարաբերությունների ակտիվացման եւ հատկապես Սյունիքում համատեղ տնտեսական գործունեության ծավալման վերաբերյալ մի շարք հարցեր:
19-02-2021
|

փակել >>
|
 |
27-02-2021 Խթանվում է Հայաստանի հարուստ արեւային էներգիայի օգտագործումը Նոր արտոնություններ այս ճյուղի արտադրությամբ զբաղվել ցանկացողների համար
|
 |
27-02-2021 Ամենամեծ խնդիրը հիմա տնտեսական ճգնաժամն է Դրա պատճառով Սիրիայի 9.3 մլն քաղաքացիներ սննդի պակաս են ...
|
 |
27-02-2021 Ալիեւը սպառնում է եռակողմ հայտարարության ողջ տրամաբանությանը Ադրբեջանի նախագահի բացասական ակնարկները Ռուսաստանի ուղղությամբ
Ադրբեջանի նախագահը ...
|
 |
27-02-2021 Վրաստանը ՆԱՏՕ-ին միանալու հնարավորություն ունի՞ Թբիլիսին չի դադարում ձգտել դեպի Հյուսիսատլանտյան դաշինք
Վրաստանի՝ ...
|
 |
27-02-2021 Միրիկ գյուղի մոտակա ամրոցները Սա Հայաստան է, եւ վերջ...
Լեոնիդ Ազգալդյան
|
 |
27-02-2021 Երբ հայդուկին հորդորում են վեր կենալ գերեզմանից... Ելի՛ր, Գեւորգ, ելի՛ր, դուշմանը շատ է,
Հայոց ազգի համար ...
|
 |
27-02-2021 Նրա ֆիլմերը երբեք չեն ծերանում «Ինչ ծնվում է, պետք է ծնվի մեր հողից, մեր ...
|
|