IPSE DIXIT
Զարմանալի բան է հույսը: Նա մարդերի մեջ հայտնվում է երկու կերպարանքով. մեկ, որ մարդը գործում է, աշխատում է եւ ամենեւին չէ թուլացնում իր եռանդը, եւ հույս ունի, որ կհասնի իր նպատակին: Մյուսը, որ մարդը ոչինչ չէ շինում, ծույլ է, հան-գիստ իր տեղը նստած է, եւ հույս ունի, թե մի օր կստանա այն, ինչ որ ցանկանում է:
Մեր խոսքը վերջին տեսակի մասին է: Կան աղքատներ, որ միշտ երեւակայում են, թե մի օր գանձ կգտնեն եւ կհարստանան: Դուք քննեցե՛ք մի ստրուկ եւ ծույլ ժողո-վրդի առակները, առածները, լեգենդաները ու հեքիաթները, եւ կտեսնեք, որ նրանց մեծ մասը թաքուցած գանձերի վրա է: Աղքատի երեւակայությունը մի ուրիշ բան չէ կարող ստեղծել: Այնպես էլ հավը երազումը կուտ է տեսնում եւ սկսում է իր ոտները կտցահարել... Այս տեսակ հույսերը խանգարված երեւակայության եւ ուղեղի հիվան-դության ցնորքներ են: Այս տեսակ հույսերը գժերի երազներ են:
Այս տեսակ հույսերով ապրում են ոչ միայն մասնավոր անհատներ, այլ ամբողջ ժողովուրդներ եւ ամբողջ ազգեր.... Հույսը այնքան սաստիկ ներգործություն ունի մարդկային երեւակայության վրա, որ բոլոր ազգերի կրոնքները նրանց իրանց գլխավոր հիմունքներից մեկն են դրած: Նա է ոգեւորում նահատակներին համբերությամբ տանել բռնակալ ձեռքից սարսափելի տանջանքները....
Հույսը մի անդունդ է, որի անեզրական դատարկության մեջ մարդը մխիթարվում է այն բաներով, որ իսկապես չունի:
Դատարկ հույսը ծուլացնում է մարդուն, խլում է նրանից իր ինքնագործունեու-թյունը եւ զրկում է տոկուն աշխատութենից: Դատարկ հույսը մարդուն ամեն բան դրսից է սպասել տալիս. նա չէ թողնում, որ մարդ կանգնի իր սեփական ոտների վրա: Նա միշտ նեցուկ է որոնում: Եվ այս պատճառավ մարդկային առաջադիմության մեջ չկա մի ավելի վնասակար բան, քան թե ցնորամիտ հույսը... Նրա խաբեական երազ-ների մեջ մարդ զրկվում է իր բոլոր ցանկությունների ստվերների հետ...
Ինչ որ գործում է դարտակ հույսը մի անհատի կյանքի մեջ, նույնը գործում է նա մի ազգի պատմության մեջ: Քննեցեք մի ազգի պատմություն, եւ այդ թո՛ղ լինի մեր ազգի պատմությունը, եւ կտեսնեք, թե որքա՛ն մեծամեծ վնասներ է կրել նա, որքա՛ն կորցրել է դարտակ հույսերից հրապուրված, եւ տակավին չէ խրատվել իր սխալնե-րով....
Հայը ունի այն երազական ցնորքը, որ մենք հույս կոչեցինք, որով ապրում են, ո-րով մխիթարվում են ծույլ եւ դանդաղկոտ ժողովուրդները, թե մի օր գերբնական կեր-պով ազատված կլինեն....
Ինքնախաբեությունը մի աչք միայն ունի, եւ նա ամեն բան լավ կողմից է տես-նում, նրա մյուս աչքը կույր է՝ տգեղություններ, այլանդակություններ եւ մոլորություն-ներ տեսնելու համար: Եվ այս պատճառով այն թշվառականը, որ մի այդպիսի ողոր-մելի դրության մեջ է գտնվում, միշտ գոհ է իր վիճակից, որովհետեւ իր մեջ թերություններ չէ տեսնում: Եվ դրա համար նա միշտ անշարժ է մնում. ոչ մի ձգտում դեպի առաջադիմություն եւ ոչ մի պահանջ կյանքից չունի՝ իրան ամեն բանով լիացած է համարում:
Ինքնախաբեությունը բարոյական ինքնասպանություն է. մի մեռելություն է, որի մեջ մարդկային բոլոր կրքերը հանգիստ են...
Ինքնախաբեության հակառակն է ինքնաճանաչողությունը, նրա հայրը նա-խանձն է, իսկ մայրը՝ դժգոհությունը: Նա ոչինչ բանով բավական չէ: Նա շատ բան ու-նի, բայց միշտ մտածում է, թե սակավ ունի: Նա միշտ դեպի վեր է նայում, աշխատում է բարձրանալ: Նա ըմբռնել է ընդհանուր մարդկային կատարելությունները. նա ծանոթ է բարձր եւ վսեմ գաղափարների հետ, եւ իրան համեմատելով կատարելագործված ընդհանրության հետ՝ գտնում է շատ փոքր եւ փոքր... Դրա համար միշտ դժգոհ է: Նա կրկնում է Սոկրատեսի հետ. «Ես միայն մի բան գիտեմ, այն է, որ ոչինչ չգիտեմ»: Այդ խոսքի մեջն է ինքնաճանաչության բոլոր վսեմությունը:
Երանելի է այն մարդը, որ այսպես է զգում: Այստեղից է առաջ գալիս տոկուն աշ-խատությունը, դա է ոգեւորում մարդուն դեպի անդադար առաջադիմություն. դա է ծնում հանճարները, արհեստը, գիտությունը եւ աշխարհի բարօրությունը:
Դժգոհությունը իր վիճակից՝ մի ազնիվ գրգիռ է, որ տանում է դեպի նրա բարվո-քումը:
ՐԱՖՖԻ
Պատրաստել է Վ. ՄԻՐԶՈՅԱՆԸ 19-02-2021
|

փակել >>
|