Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

27.02.2021
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Հանքարդյունաբերության ոլորտը դեռ չի ապահովում կայուն զարգացում

Ուսումնասիրությունից հետո ինչ խնդիրներ է առանձնացրել հանձնաժողովը

Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտը բարձր հարկային եկամուտների ապահովման, արտահանումից ստացվող եկամուտների, օտարերկրյա ներդրումների եւ աշխատատեղերի ստեղծման տեսանկյունից առանցքային դեր ունի մեր երկրի տնտեսության մեջ։ Սա հայտնի է, եւ այս գործոնը հաշվի առնելով՝ «ՀՀ»-ն մշտապես ուշադրության կենտրոնում է պահում ոլորտի զարգացումները։ Նույն պատճառով մեզ համար կարեւոր էր հանքարդյունաբերության ոլորտում ուսումնասիրությունը, որ իրականացրել էր տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը։ Ուսումնասիրությունն ընդգրկում է 2018 թ. հունվարից մինչեւ 2020 թ. հոկտեմբեր ընկած ժամանակահատվածը: Հասկանալի է, որ պատերազմի հետեւանքով այս ոլորտում էլ փոփոխություններ կլինեն, բայց հնարավոր հեռանկարի մասին խոսել ենք, ուստի այստեղ դրան չենք անդրադառնա։ Բայցեւ, հասկանալի է, որ հիմնական խնդիրները կան, մնում են։ Ուստի փորձեցինք հասկանալ, թե ուսումնասիրությունից հետո ինչ խնդիրներ է առանձնացրել ՏՄՊՊՀ-ն։
Մինչ այդ կարեւոր մի տեղեկություն. հանքարդյունաբերության ոլորտում (մետաղական եւ ոչ մետաղական) հանձնաժողովի ուսումնասիրության հրատապությունը պայմանավորված էր նաեւ ընդերքի հարստությունների սահմանափակ քանակով. եթե ոչ մետաղական հանքարդյունաբերության ոլորտի օգտակար հանածոների գրեթե բոլոր տեսակների մասով նույնիսկ խոշորամասշտաբ արդյունահանման պարագայում ապահովվածությունը գնահատվում է մի քանի հարյուր տարի, մետաղական օգտակար հանածոների պաշարներով ապահովվածությունը տարիների հաշվարկով շատ ավելի քիչ է։ Ուսումնասիրության համար նախադրյալ է եղել նաեւ հանձնաժողովի՝ նախկինում արված ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերված հնարավոր խնդիրների եւ ռիսկերի ունեցած ազդեցությունը գնահատելու անհրաժեշտությունը։
Այսպիսով՝ հանձնաժողովն ինչ խնդիրներ է վեր հանել (նաեւ ենք ասում, որովհետեւ այլ խնդիրներ ավելի վաղ ենք ներկայացրել)։ Հանձնաժողովի նախագահի մամուլի քարտուղար Անի Սմբատյանը մեզ տեղեկացրեց, որ ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրությունների արդյունքում առանձնացրել է նաեւ այս խնդիրները։ Խոսքը, օրինակ, մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման պայմանագրերի մասով է։ Թեեւ պայմանագրերը մեծամասամբ կրկնում են օգտակար հանածոյի արդյունահանման եւ (կամ) ընդերքօգտագործման թափոնների վերամշակման նպատակով ընդերքօգտագործման պայմանագրի օրինակելի ձեւը, դրանցից որոշներում բացակայող տեղեկատվությունն առաջացնում է հետագա ֆինանսական հետեւանքներ։ Մասնավորապես, «Հանքի փակման ծրագրով նախատեսված պարտավորություններ» բաժինը, որից անմիջական կախվածության մեջ է ընկերության կողմից վճարվող մշտադիտարկումների իրականացման վճարի չափը, պայմանագրերի մեծ մասում բացակայում է կամ թերի է լրացված։ Մշտադիտարկումների իրականացման հաշվարկային բազային չափ է համարվում հանքի փակման ծրագրի բաղկացուցիչ մաս հանդիսացող մշտադիտարկումների ծրագրով նախատեսված օգտակար հանածոների արդյունահանված տարածքի, արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի եւ դրանց հարակից համայնքների բնակչության անվտանգության ու առողջության ապահովման նպատակով իրականացվող մշտադիտարկումների նախահաշվային արժեքը։ Համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտում ստանձնած պարտավորությունների չափն ու կատարման ժամկետները նույնպես բացակայում են պայմանագրերի մի մասից։
Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության առցանց հաշվետվությունների համակարգի դիտարկումներից պարզ է դարձել, որ ընկերությունների մեծ մասի համար հանքարդյունահանման պայմանագրով սոցիալ-տնտեսական ներդրումներ կատարելու պարտավորություն սահմանված չէ (18 ընկերություն), որոշների դեպքում այդպիսի ներդրումներ պայմանագրով նախատեսված են, սակայն ընկերությունները դրանք փաստացի չեն կատարում, կան նաեւ դեպքեր, երբ ներդրումներ կատարվում են՝ չնայած այն հանգամանքին, որ դրանք պայմանագրով չեն սահմանվել կամ ավելի քիչ են սահմանվել։ Ստացվում է՝ հանքարդյունահանող տնտեսավարող սուբյեկտների համար ստեղծվում են գործունեության իրականացման անհավասար պայմաններ։
Հանձնաժողովից հայտնեցին նաեւ մեկ այլ խնդրի մասին. պարզվել է, որ բնաիրային չափիչների կիրառման մեթոդաբանական տարբեր մոտեցումների հետեւանքով հաճախ համադրելի չեն պետական տարբեր մարմինների, հանքարդյունահանող տնտեսավարող սուբյեկտների, իրավական ակտերով կամ միջազգային ստանդարտներով սահմանված տվյալները։ Նշվածի օրինակ է մետաղների չափման չոր եւ թաց մետրիկ տոննաների կիրառությունը, որոնք հաճախ դրանց ծավալների շփոթություն են առաջացնում։ Մեկ այլ դեպքում դրանք փոխարինվում են «տոննա» չափման միավորով՝ չշեշտելով չոր կամ թաց լինելը։ Կան նաեւ դեպքեր, երբ միեւնույն օգտակար հանածոն մի հանքավայրի դեպքում ի սկզբանե գնահատված է «տոննա» չափման միավորով, մյուսի դեպքում՝ «խորանարդ մետր», ըստ այդմ էլ կազմակերպություններն իրենց հաշվառումը տանում են տարբեր չափման միավորներով։ Հանձնաժողովը կարծում է, որ անհրաժեշտություն կա բնաիրային չափիչների կիրառման միասնական մոտեցման՝ տեղեկատվության համադրելիությունը եւ ճշգրտությունն ապահովելու նպատակով։
Մյուս խնդիրը վերաբերում է հանքարդյունաբերության ոլորտի ամբողջ տնտեսական ներուժը դեռ չօգտագործելուն։ Խոսքն այն մասին է, որ չեն կիրառվում օգտակար հանածոների հանքավայրերի շահագործման այնպիսի համակարգեր, որոնք կապահովեն հիմնական եւ ուղեկից օգտակար հանածոների պաշարների տնտեսապես նպատակահարմար եւ բնապահպանական նվազագույն կորուստներ ապահովող արդյունահանումը։ Չի օգտագործվում նաեւ Հայաստանում հանքարդյունաբերական հումքի վերամշակման հնարավորինս երկար արտադրական շղթայի հիմնադրման հնարավորությունը, որը թույլ կտա արտահանել զտված մետաղներ եւ մեծացնել ստացվող շահույթը. «Բացի այդ, ընկերությունների ներկայացրած հաշվետվություններից պարզ է դարձել, որ օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ստացած մի շարք ընկերություններ (մետաղական հանքարդյունաբերությունում՝ 14 ընկերություն կամ 56 տոկոսը, ոչ մետաղական հանքարդյունաբերությունում՝ 99 ընկերություն կամ 33 տոկոսը) արդյունահանման աշխատանքներ չեն իրականացրել վերջին տարիներին, մինչդեռ օգտակար հանածոների արդյունահանումը տվյալ տեղամասից ոչ միայն ընկերության բացառիկ իրավունքն է, այլեւ պարտականությունը՝ հաշվի առնելով, որ մի շարք այլ հավանական ընկերություններից ընդերքօգտագործման իրավունքը տրվել է տվյալ ընկերությանը, եւ ընդերքօգտագործման պայմանագրով նախատեսվել են պաշարների մարման տարեկան ծավալներ»։ Կան նաեւ ընդերքօգտագործողներ, դարձյալ ըստ ՏՄՊՊՀ տեղեկատվության, որոնք հաստատված պաշարների համեմատ չնչին արդյունահանում են իրականացնում: Նշված խնդիրը կարող է հանքավայրի արդյունահանման թույլտվությունն առանց մրցույթի տրամադրելու հետեւանք լինել, քանի որ այդ դեպքում չեն համեմատվում տարբեր ընկերությունների տեխնիկական ու ֆինանսական կարողությունները:
Ոլորտի խնդիրներից է նաեւ ընդերքօգտագործման իրավունքը դադարեցված, արդյունահանման համար չշահագործվող հանքավայրերի հետագա օգտագործան հնարավորությունների, ինչպեսեւ տնտեսական ու բնապահպանական ռիսկերի գնահատումը։ Հանձնաժողովը համարում է, որ համապատասխան պայմաններ ստեղծելու, ինչպեսեւ դրանց մասին տեղեկատվությունը հանրայնացնելու պարագայում լիազոր մարմինը կարող է ստեղծել օգուտներ չօգտագործվող այս պոտենցիալից։
Այլ խնդիրներ էլ կան: Առկա են նաեւ մրցակցության վրա ուղղակի կամ անուղղակի կերպով բացասական ազդեցություն ունեցող մի շարք հնարավոր խնդիրներ, որոնք կապված են ինչպես ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտի, այնպես էլ թույլտվությունների եւ իրավունքների տրամադրման, ներկայումս ներդրվող իրական սեփականատերերի բացահայտման գործընթացների եւ ոլորտում կայուն գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ երաշխիքների հետ։ Բայց նշենք նաեւ, որ խնդրահարույց ուղղությունների կարգավորմանն ուղղված միջոցառումների իրականացումը մեծամասամբ գտնվում է այլ մարմինների իրավասությունների շրջանակներում։
Եթե փորձենք հանքարդյունաբերության ոլորտի նկարագիրը հակիրճ տալ, ապա պատկերը սա է. չնայած տնտեսության մեջ ունեցած դերին՝ պետք է նշել, որ այն դեռ չի ապահովում կայուն զարգացում, որը կբավարարի ներկա կարիքները՝ առանց վտանգելու գալիք սերունդների՝ սեփական կարիքները բավարարելու հնարավորությունը:

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

19-02-2021





27-02-2021
Խթանվում է Հայաստանի հարուստ արեւային էներգիայի օգտագործումը
Նոր արտոնություններ այս ճյուղի արտադրությամբ զբաղվել ցանկացողների համար



27-02-2021
Ամենամեծ խնդիրը հիմա տնտեսական ճգնաժամն է
Դրա պատճառով Սիրիայի 9.3 մլն քաղաքացիներ սննդի պակաս են ...


27-02-2021
Ալիեւը սպառնում է եռակողմ հայտարարության ողջ տրամաբանությանը
Ադրբեջանի նախագահի բացասական ակնարկները Ռուսաստանի ուղղությամբ

Ադրբեջանի նախագահը ...


27-02-2021
Վրաստանը ՆԱՏՕ-ին միանալու հնարավորություն ունի՞
Թբիլիսին չի դադարում ձգտել դեպի Հյուսիսատլանտյան դաշինք

Վրաստանի՝ ...


27-02-2021
Միրիկ գյուղի մոտակա ամրոցները
Սա Հայաստան է, եւ վերջ...
Լեոնիդ Ազգալդյան



27-02-2021
Երբ հայդուկին հորդորում են վեր կենալ գերեզմանից...
Ելի՛ր, Գեւորգ, ելի՛ր, դուշմանը շատ է,
Հայոց ազգի համար ...


27-02-2021
Նրա ֆիլմերը երբեք չեն ծերանում
«Ինչ ծնվում է, պետք է ծնվի մեր հողից, մեր ...



27-02-2021
Հայտնի է երրորդ հանդիպման օրը
Մոսկվայում այսօր տեղի կունենա Հայաստանի ...

27-02-2021
Պուտինը ՌԴ ԱԽ մշտական անդամների հետ քննարկել է Ղարաբաղի հարցը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օպերատիվ ...

27-02-2021
Մաշտոցյան Մատենադարանում կներկայացվի արցախյան ձեռագրային արվեստը
Մաշտոցյան Մատենադարանում մարտի 3-ին կբացվի ...

27-02-2021
Արոնյանը որոշեց հեռանալ
Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը հայտարարել է Հայաստանից ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO