Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

27.02.2021
ԱՇԽԱՐՀ


Թուրքիայի անհագ աշխարհաքաղաքականությունը

Առանց ուժեղ Հունաստանի Եվրոպան եւ Արեւմուտքը խոցելի կլինեն իրենց հարավային թեւում

Հունական «Kathimerini»-ի հեղինակ Ալեքսիս Պապահելասն ակնհայտորեն անհանգստացած է Թուրքիայի աճող ազդեցությունից: Այդ զավթիչ երկրից փրկվելու համար Պապահելասն Արեւմուտքին կոչ է անում գիտակցել Թուրքիայից եկող «վտանգը»: Նա նաեւ ակնարկում է Անկարայում որոշ «հակաարեւմտյան ուժերի» գոյության մասին:
Հասկանալու համար, թե հակառակորդն իրեն ինչպես կդրսեւորի, չափազանց կարեւոր է, որ քեզ տեսնես նրա տեղում եւ պատկերացնես, թե ինչպես է տեսնում քեզ իր աչքերով: Հունաստանին ուղղված Թուրքիայի հայացքը վերջին 10 տարում շատ բանով փոխվել է: 20-րդ դարում այդ երկրի պահվածքում ու հայացքներում միշտ գոյություն է ունեցել նախանձի տարրը: Նա չէր կարող հասկանալ, թե ինչպես կարող է Օսմանյան կայսրության կազմում եղած երկիրը զարգանալ այս ճանապարհով, անդամակցել Եվրամիությանը եւ դառնալ քաղաքակիրթ Արեւմուտքի բաղկացուցիչ մաս: Հունական ռեալիզմի հսկայական հաջողությունն արտահայտվել է նաեւ Կիպրոսի՝ Եվրամիության անդամ դառնալու գործընթացով: Թուրքիան չէր էլ կարող պատկերացնել, որ «հունական» երկրորդ պետությունը կարող է անդամակցել եվրոպական փակ ակումբին, հատկապես որ նույն Թուրքիան դեռ շատ հեռու է անդամակցությունից:
Թուրքիան միշտ ապրել է դավադրության իր տեսություններով: Այդ պատճառով կարծում է, որ այժմ մշակվում է մեկ այլ ծրագիր, որի նպատակն է բաժանել Արեւելյան Միջերկրականը Կիպրոսի, Եգիպտոսի, Իսրայելի եւ Հունաստանի միջեւ, իսկ Թուրքիան կմղվի հեռավոր անկյուն:
Միեւնույն ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նույնպես սկսել է այլ կերպ նայել Հունաստանին, քանզի այսօր այլ կերպ է նայում նաեւ իրեն: Նրան թվում է, թե հավասար է կանգնած Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի, Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Նա, հավանաբար, շատ այլ մարդկանց ծիծաղելի է համարում, ասենք՝ ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Խոսեպ Բորելին: Թվում է՝ նույնիսկ նրանց անունները չի հիշում: Էրդողանը Թուրքիային տեսնում է որպես աճող գերտերություն, որպես մի տեսակ վերափոխված Օսմանյան կայսրություն: Ակնհայտ է, որ նա այլ կերպ է նայում նաեւ Հունաստանին:
«Քանի որ այս ամենը հայտնի է մեզ, հարցը միայն այն բանի մեջ է, թե ինքներս ինչ կարող ենք անել: Ակնհայտ պատասխանն այն է, ինչ հիմա փորձում ենք անել համավարակի պայմաններում: Ահա թե ինչ պետք է անենք. ֆինանսապես ամուր կանգնենք սեփական ոտքերի վրա, Հունաստան վերադարձնենք արտասահման մեկնած հույներին եւ այն եվրոպացիներին, ովքեր մեծացել են հունական հողի վրա, որպեսզի ապրեն մեր երկրում եւ ներդրումներ կատարեն այստեղ, արագ արդիականացնենք եւ ուժեղացնենք սեփական զինված ուժերը: Այս նախաձեռնողական գործողությունները, զուգորդված տարածաշրջանային դաշինքների հետ, բազմապատկելու են մեր ուժն ու ազդեցությունը»:
Բայց արեւելյան Միջերկրական ծովի աշխարհաքաղաքական հավասարության ճիշտ տեսլականի համար կարեւոր է հասկանալ մեկ փաստ: Դա հասկանում են եվրոպական եւ ամերիկյան որոշ առաջնորդներ, իսկ Իսրայելը լիովին գիտակցում է այն. առանց ուժեղ Հունաստանի Եվրոպան եւ Արեւմուտքը խոցելի կլինեն իրենց հարավային թեւում, պաշտպանված չեն լինի սպառնալիքների մի ամբողջ շարքից՝ սկսած ահաբեկչությունից եւ վերջացրած հակաարեւմտյան ուժերի հեգեմոնիայով: Դա հասկանալու համար նրանք պետք է սկսեն մտածել աշխարհաքաղաքական, այլ ոչ թե լոգիստիկ տեսանկյունից: Արեւմտյան պետությունները հսկայական սխալ թույլ կտան, եթե Հունաստանին մենակ թողնեն աշխարհաքաղաքական անհագ թշնամու դեմ:
2020 թ. Եվրոպան արդեն նման «հսկայական սխալ» թույլ է տվել՝ չկանգնելով Թուրքիայի՝ Հարավային Կովկաս ներխուժման դեմ: Այդ ուղղությամբ թուրքերի տարածումը հարվածում է Արեւմուտքին, քանզի հայ ժողովուրդը պայքարում էր ոչ միայն սեփական տարածքների ու իր ազգային անվտանգության համար, այլեւ պահպանում էր դեպի Եվրոպա բացվող դարպասները: Միամտություն կլինի կարծել, որ Ադրբեջանը, Թուրքիան, Իսրայելը, Պակիստանը, զինված արդիական զինատեսակներով ու սիրիա-լիբիական վարձկաններով, պատերազմ էին հայտարարել միայն 150 հազարանոց Արցախին:
Եթե Եվրոպան դասեր է քաղել արցախյան հակամարտությունում թուրքական նկրտումներից, վստահաբար չի զոհաբերի Հունաստանին, որովհետեւ այդ դեպքում Օսմանյան կայսրության վերստեղծման հովերով տարված գազանը նույնիսկ շատ հեռվից կզգա վիրավորի արյան հոտը, եթե արդեն չի զգացել Արցախում…
Փրկելով Հունաստանը՝ Արեւմուտքը կփրկի իրեն…

Պատրաստեց Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆԸ

19-02-2021





27-02-2021
Խթանվում է Հայաստանի հարուստ արեւային էներգիայի օգտագործումը
Նոր արտոնություններ այս ճյուղի արտադրությամբ զբաղվել ցանկացողների համար



27-02-2021
Ամենամեծ խնդիրը հիմա տնտեսական ճգնաժամն է
Դրա պատճառով Սիրիայի 9.3 մլն քաղաքացիներ սննդի պակաս են ...


27-02-2021
Ալիեւը սպառնում է եռակողմ հայտարարության ողջ տրամաբանությանը
Ադրբեջանի նախագահի բացասական ակնարկները Ռուսաստանի ուղղությամբ

Ադրբեջանի նախագահը ...


27-02-2021
Վրաստանը ՆԱՏՕ-ին միանալու հնարավորություն ունի՞
Թբիլիսին չի դադարում ձգտել դեպի Հյուսիսատլանտյան դաշինք

Վրաստանի՝ ...


27-02-2021
Միրիկ գյուղի մոտակա ամրոցները
Սա Հայաստան է, եւ վերջ...
Լեոնիդ Ազգալդյան



27-02-2021
Երբ հայդուկին հորդորում են վեր կենալ գերեզմանից...
Ելի՛ր, Գեւորգ, ելի՛ր, դուշմանը շատ է,
Հայոց ազգի համար ...


27-02-2021
Նրա ֆիլմերը երբեք չեն ծերանում
«Ինչ ծնվում է, պետք է ծնվի մեր հողից, մեր ...



27-02-2021
Հայտնի է երրորդ հանդիպման օրը
Մոսկվայում այսօր տեղի կունենա Հայաստանի ...

27-02-2021
Պուտինը ՌԴ ԱԽ մշտական անդամների հետ քննարկել է Ղարաբաղի հարցը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օպերատիվ ...

27-02-2021
Մաշտոցյան Մատենադարանում կներկայացվի արցախյան ձեռագրային արվեստը
Մաշտոցյան Մատենադարանում մարտի 3-ին կբացվի ...

27-02-2021
Արոնյանը որոշեց հեռանալ
Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը հայտարարել է Հայաստանից ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO