Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.02.2021
ԱՇԽԱՐՀ


Անկարան քրդական հարցը վերածել է ԱՄՆ-ի հետ քաղաքական առեւտրի մանրադրամի

«Աստանայի ձեւաչափով» Թուրքիան զիջումներ է կորզում ԱՄՆ-ից

Քրդական գործոնը Մերձավոր Արեւելքում այսօր վերածվել է աշխարհաքաղաքական բախումների գործիքի: Իրաքի հյուսիում եւ Սիրիայի հյուսիս-արեւելքում քրդական ինքնավարությունների ձեւավորումն արդեն երկար ժամանակ է, ինչ Թուրքիայի համար լուրջ սպառնալիք է դարձել: Վերջին շրջանում հատկապես ակտիվացել են Քրդական աշխատավորական կուսակցության ստորաբաժանումների գործողություններն ինչպես այդ տարածքներ պարբերաբար ներխուժող թուրքական զորքերի դեմ, այնպես էլ հարակից քրդաբնակ թուրքական շրջաններում:
Այդ տարածաշրջանների քրդական ուժերը վայելում են ԱՄՆ-ի աջակցությունը եւ Միացյալ Նահանգների ու Թուրքիայի վերջին շրջանի լարված հարաբերությունների ֆոնին ավելի են ակտիվացել: ԱՄՆ-ը քրդական գործոնը փորձում է օգտագործել Թուրքիայի վրա ճնշումներ գործադրելու եւ Ռուսաստանի հետ հարաբերությունների սերտացումը կանխելու համար: Դրան ի պատասխան՝ Թուրքիան էլ սկսել է իրեն բնորոշ շանտաժը եւ քաղաքական առեւտուրը:
Մի քանի օր առաջ վերջինս հերթական առեւտրային առաջարկը հնչեցրեց: Ինչպես գրում է ռուսական «ՌԻԱ նովոստի» լրատվական գործակալությունը՝ Սոչիում կայացած սիրիական խնդրի «Աստանայի ձեւաչափի» հանդիպմանը հայտարարություն է ընդունվել, որով Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը դատապարտել են Սիրիայի հյուսիս-արեւելքում նավթի եկամուտների ապօրինի բռնագրավումն ու փոխանցումը: Ակնհայտորեն այդ հայտարարության հասցեատերը ԱՄՆ-ն է, որը վերահսկում է իրավիճակն այդ հատվածում, իսկ վերջին շրջանում նաեւ ավելացնում է իր ռազմական ներկայությունն այնտեղ:
ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան նախատեսում է ստեղծել նոր ռшզմшբшզш Սիրիայի հյուսիս-արեւելքում գտնվող Հասակա նահանգում՝ Իրաք-Սիրիա-Թուրքիա սահմանագծի հատման կետի Այն Դուվար շրջանում: Այդ մասին հաղորդել է Մարդու իրավունքների սիրիական կենտրոնը: Վերոնշյալ կառույցը նաեւ տեղեկացրել է, որ արդեն կոալիցիայի 11-րդ շարասյունն է, որ մտնում է Սիրիայի տարածք:
«Աստանայի ձեւաչափի» երկրների այդ հայտարարությունը Թուրքիայի հերթական էժանագին առեւտրի փորձն է: Դրանով վերջինս փորձում է ԱՄՆ-ից կորզել իրեն ձեռնտու դիրքորոշում եւ զիջումներ՝ ծավալապաշտական գործողությունների մեջ առավել ինքնուրույն եւ ըստ նախընտրելիության գործելու համար: Էրդողանն արդեն ավելի հաճախ է դիմում առեւտրային շանտաժի լեզվին, քանի որ իր գործողություններում ավելի հաճախ է սկսել հանդիպել ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրների հակազդեցությանը: Պատահական չէ, որ նման կոշտ հայտարարությունը հնչեց ԱՄՆ-ի հովանու տակ գտնվող Իրաքյան քուրդիստանում վերջերս Թուրքիայի կրած ցավալի կորուստների ֆոնին:
Սիրիական կոնֆլիկտի քաղաքական կարգավորման հարցով ստեղծված «Աստանայի ձեւաչափի» մեջ մտնող ՌԴ-ն, Իրանը եւ Թուրքիան, անընդունելի համարելով սիրիական նավթի եկամուտների ապօրինի բռնագրավումն ու փոխանցումը, հայտարարել են, որ այն պետք է պատկաներ Սիրիայի Արաբական Հանրապետությանը: Վերջիններս նաեւ հայտարարել են, որ Սիրիայի հյուսիս-արեւելքում երկարաժամկետ անվտանգության եւ կայունության ձեռք բերումը «հնարավոր է միայն երկրի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության պահպանման հիման վրա»:
Եռյակը մերժել է Սիրիայի հյուսիս-արեւելքում նոր իրողություններ ստեղծելու բոլոր փորձերը, ներառյալ՝ ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով ինքնակառավարման նոր անօրինական մոդելների ստեղծումը, եւ վճռականություն է հայտնել ընդդիմանալու անջատողականների ծրագրերին, որոնք ուղղված են Սիրիայի միասնության խաթարմանը եւ սպառնալիք են հարեւան երկրների ազգային անվտանգությանը:
Սոչիի հանդիպմանը մասնակից երկրների վերջնական հայտարարությունում ասվում է, որ Ռուսաստանի Դաշնությունը, Թուրքիան եւ Իրանը մտահոգված են սիրիական Իդլիբում զինյալների դիրքերի ուժեղացման կապակցությամբ: Ռուսաստանի նախագահի Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտեւը, ներկայացնելով ձեւաչափի հայտարարությունը, նշել է, որ երաշխավոր երկրները լուրջ անհանգստություն են հայտնել «Հայատ Թահրիր ալ-Շամ» խմբավորման եւ դրան հարող այլ ահաբեկչական կազմակերպությունների առկայության ու ահաբեկչական գործողությունների ակտիվության կապակցությամբ, որոնք սպառնում են Իդլիբի դեէսկալացիոն գոտու ներսում եւ դրսում գտնվող խաղաղ բնակիչներին:
Ակնհայտ է, որ այդ բոլոր հայտարարությունների հասցեատերը նաեւ Թուրքիան է, որն իրեն ենթակա ծայրահեղ ջիհադիստական կազմակերպությունների միջոցով իր վերահսկողության տակ է պահում Սիրիայի հյուսիսային շրջանները, սակայն դա չի խանգարում վերջինիս նույն մեղադրանքներով հանդես գալու ԱՄՆ-ի դեմ: Եթե ՌԴ-ի եւ Իրանի հակաամերիկյան կեցվածքն ընկալելի է, ապա Թուրքիայի դեպքում դա տեղավորվում է միայն դիվանագիտական-քաղաքական պարզագույն շանտաժի եւ առեւտրի համատեքստում:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

19-02-2021





24-02-2021
Ռազմավարական գործընկերության առավել սերտացումը ժամանակի պահանջ է
ՌԴ 102-րդ ռազմաբազայի ընդլայնման անհրաժեշտությունը թելադրված է տարածաշրջանային զարգացումներով


24-02-2021
Սիրիան պահանջում է դադարեցնել ավիահարվածները
Ռուսաստանը, Իրանը եւ Թուրքիան համակարծիք են այդ հարցում



24-02-2021
Անկարան վախենում է, որ Սեւ ծովը կարող է դառնալ «ռուսական»
Թշնամական նավերի այնտեղ հայտնվելը պարզապես ինքնասպանություն է

Թուրքիայի ...


24-02-2021
Իրանում քաղաքական մթնոլորտն «ընտրականացվում» է
2021 թ. հունիսի 18-ին Իրանի Իսլամական Հանրապետությունում (ԻԻՀ) տեղի ...


24-02-2021
Վերադասավորումների եւ հստակեցումների ճանապարհով
Ինչ փոփոխություններ են եղել կառավարության նախորդ տարվա որոշման մեջ


24-02-2021
Մեր գործերով պետք է փորձենք բարություն քարոզել ու սփռել շուրջբոլորը
Նկարիչների գալիք սերնդին հարկ է քաջալերել, սրտապնդել, որպեսզի կարողանանք ...


24-02-2021
Ինչպե՞ս օգնել երեխաներին՝ ընթերցելու Աստվածաշունչ
«Եւ որ մանկութիւնիցդ սուրբ գրքերը գիտես...»

Գ . ...



24-02-2021
Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ծրագրերին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել է ՀՀ ...

24-02-2021
Արցախի նախագահի խոսնակը պարզաբանել է
Արցախի վերահսկողության ներքո գտնվող ...

24-02-2021
Մայրը միշտ պաշտպանում է իր զավակներին
Իտալիայի Կավրիլյայի (տարածաշրջան Տոսկանա, գավառ ...

24-02-2021
Միանձնյա առաջատարներով
Երեւանում շարունակվում են շախմատի Հայաստանի կանանց ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO