Պայքար Սեւ ծովի համար
Թուրքիայի եւ Ուկրաինայի ռազմական արդյունաբերության ներկայացուցիչներն ինտենսիվորեն համագործակցում են
Ոչ Թուրքիան, ոչ Ուկրաինան չեն կարող առաջատար երկրներ համարվել զենքի եւ ռազմական տեխնոլոգիաների ոլորտում: Բայց, ըստ փորձագետների, նրանք միմյանց շատ բան կարող են տալ եւ վերջերս ինտենսիվորեն զարգացնում են համագործակցությունը՝ ձգտելով թույլ չտալ, որ Ռուսաստանը գերակշռի Սեւ ծովում: Այս մասին գրել է գերմանական «Frankfurter Allgemeine Zeitung»-ի աշխատակից Ռայներ Հերմանը:
Հարեւան ոչ մի երկրի հետ Թուրքիան նման սերտ հարաբերություններ չի պահպանում, որքան Ուկրաինայի հետ: Այն բանից հետո, երբ 2014 թ. Ղրիմը միացավ Ռուսաստանի Դաշնությանը, սեւծովյան երկու երկրները ռազմավարական գործընկերներ են դարձել եւ օգտվում են իրենց ռազմական արդյունաբերության միավորումից: Նրանք ներկայումս իրականացնում են ավելի քան 30 համատեղ նախագծեր սպառազինության եւ ավիացիայի ոլորտում:
Երկկողմ կապերի այս դինամիկան բացատրվում է նաեւ նրանով, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դրանք վերցրել է իր անձնական վերահսկողության տակ: 2018 թ. հոկտեմբերից հետո նա 10 անգամ հանդիպել է Ուկրաինայի նախագահների (2019 թ. մայիսից ՝ Վլադիմիր Զելենսկու) հետ:
Թուրքիայի ռազմական արդյունաբերությունը տարիների ընթացքում մեծ հաջողությունների է հասել: Բայց նրա թույլ տեղը մնում է շարժիչների արտադրությունը: Եվ այստեղ օգնության պետք է հասնի Ուկրաինան, որտեղ խորհրդային տարիներին գտնվում էին բոլոր տեսակի շարժիչներ արտադրող գլխավոր ձեռնարկությունները: Այս գործընթացում հատկապես կարեւոր դեր է խաղացել 2011 թ. ձեւավորված Գերագույն ռազմավարական խորհուրդը, որը կոչված է նպաստել երկկողմ կապերի զարգացմանը հատկապես այն բանից հետո, երբ Ղրիմը միացավ ՌԴ-ին: Անկարան դատապարտում է «Ղրիմի օկուպացիան» եւ պահանջում է վերականգնել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը:
Քանի որ Սեւ ծովում ռազմական ուժերի հավասարակշռությունը փոխվել է հօգուտ Ռուսաստանի, Թուրքիան նույնպես իրեն վտանգված է զգում: Ռուսաստանի կողմից Ղրիմում տեղակայված ռազմական համակարգերը կարող են ընդգրկել սեւծովյան բոլոր շրջանները: Անկարան վախենում է, որ Սեւ ծովը կարող է վերածվել «ռուսականի»: Սերտ կապեր պահպանելով Ուկրաինայի հետ՝ Թուրքիան ցանկանում է հակազդել դրան: Իսկ Ուկրաինան հույս ունի, որ այդ երկրի օգնությամբ կամրապնդի իր խոցելի դիրքերը:
«Եթե սեւծովյան երկրները Ռուսաստանին նայեն որպես իրենց անվտանգության սպառնալիքի, ապա դա ձեռնտու է նաեւ ԱՄՆ-ին»,- նշել է կառավարությանը մոտ կանգնած «Սետա» վերլուծական կենտրոնի ներկայացուցիչ Զաֆեր Մեսեն: Մյուս կողմից, ըստ Մեսեի, դա ձեռնտու է նաեւ Ռուսաստանին, եթե գործընթացի արդյունքում Ամերիկան նվազեցնի իր ներկայությունը Սեւ ծովում: Իրեն թյուրքական փոքրամասնությունների հովանավորը համարող Անկարայի համար, ռազմավարական գործոնից բացի, կարեւոր է կանգնել նաեւ Ղրիմի թաթարների կողքին, որոնք ավանդաբար թշնամական կեցվածք ունեն Ռուսաստանի նկատմամբ: Ղրիմում այժմ ապրում է միայն յուրաքանչյուր տասներորդ ղրիմցի թաթարը, իսկ նրանց ընդհանուր թիվը հասնում է 3 միլիոնի: Մեծամասնությունն ապրում է Թուրքիայում:
2014-ից Թուրքիան եւ Ուկրաինան ինտենսիվորեն զարգացնում են համագործակցությունը: 2020 թ. հոկտեմբերին երկու երկրների պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարները համաձայնության եկան «Baykar» եւ «Ukrspetsexport» ընկերությունների կոնսորցիումի ստեղծման հարցում: Այն Ուկրաինայում պետք է արտադրի թուրքական ռազմական «Bayraktar TB2» անօդաչու թռչող սարքեր: Ենթադրվում է, որ դրանք կօգտագործվեն երկրի արեւելքում՝ ռուսամետ անջատողականների դեմ:
Թուրքիան 2018 թ. Ուկրաինային վաճառել է 6 TV2 անօդաչու սարք: Անցած տարի այս տեսակի անօդաչու սարքերը որոշիչ դեր խաղացին Կովկասում եւ Լիբիայում զինված բախումների ընթացքում: «Baykar»-ն արդեն մշակել է նոր՝ «Akinci» դրոն՝ ուկրաինական շարժիչով: Իր հերթին, մեծ նավաշինարաններ չունեցող Ուկրաինան Թուրքիային պատվիրել է «Milgem» տեսակի կորվետներ՝ հագեցած այնպիսի տեխնիկայով, որոնք նավերն անտեսանելի են դարձնում ռադարների համար: Դրանց արտադրությունը պետք է աստիճանաբար տեղափոխվի Ուկրաինա:
Թուրքիան Ուկրաինայի հետ միասին մտադիր է վերացնել իր ռազմական արդյունաբերության մեծ թերությունը` ստեղծելով տարբեր շարժիչների համատեղ արտադրություն` անօդաչու թռչող սարքերի, նավերի, հրթիռների, ինքնաթիռների եւ տանկերի համար: Վերջերս մշակված «Gezgin» թեւավոր հրթիռների համար շարժիչները Թուրքիայի զինամթերքի ամենամեծ «Aselsan» կոնցեռնը, ըստ թուրքական մամուլի, գնում է ուկրաինական «Իվչենկո-Պրոգրես» արտադրողից: «Aselsan»-ը, ընդհանուր առմամբ, գնում է մի շարք փոքր արտադրանքներ Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերությունից եւ նրան մատակարարում իր արտադրանքը:
Երկու երկրները համագործակցում են նաեւ թուրքական «Altay» տանկի շարժիչի ստեղծման գործում: Առկա ուկրաինական շարժիչները չափազանց թույլ են եւ հարմար չեն այդ տանկի համար: Թուրքիան նաեւ պայմանագիր է ստորագրել ուկրաինական «C-125» հակահրթիռային համակարգի մատակարարման վերաբերյալ: Սակայն այդ համակարգը միջին հեռահարություն ունի եւ չի կարող փոխարինել վիճահարույց ռուսական C-400 հակաօդային պաշտպանության համակարգին: Նախատեսվում է, որ ապագայում Թուրքիան կմասնակցի «Անտոնով» բեռնատար ինքնաթիռների արտադրությանը:
«Երկու երկրների ուժեղ կողմերը լրացնում են միմյանց, ինչպես գնացքի անիվները,-ասել է պաշտպանական արդյունաբերության թեմաներով մասնագիտացած «TurDef» ինտերնետ ամսագրի գլխավոր խմբագիր Էզգյուր Էքսին:- Երկուսն էլ զենքի արտադրության ոլորտում ամենազարգացածների թվին չեն պատկանում. միայն երկրորդ խմբում են: Ուստի նրանց համագործակցության առավելությունն այն է, որ երկրներից ոչ մեկը չի գերիշխում, իսկ երկուսը միասին ի վիճակի են ինչ-որ օգտակար բան անել: Ուկրաինան ունի այն, ինչ անհրաժեշտ է Թուրքիային: Համագործակցությունը ձեռնտու է երկու կողմերին՝ Թուրքիային, որը ՆԱՏՕ-ի անդամ է 1952 թվականից, եւ Ուկրաինային, որը ՆԱՏՕ-ի անդամության թեկնածու է 2018 թվականից: Թուրքիան աշխատում է ՆԱՏՕ-ի նորմերով ու ստանդարտներով եւ օգնում է Ուկրաինային աստիճանաբար ընդունել դրանք: Բացի այդ, Թուրքիան իր ապրանքներն առաջարկում է ավելի էժան գնով, քան ՆԱՏՕ-ի մյուս մատակարարները»:
Պատրաստեց Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆԸ 19-02-2021
|

փակել >>
|