Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

27.02.2021
ՄՇԱԿՈՒՅԹ


Գիրքը հոգեւոր զենք է

Այն նվիրելու սովորույթը պիտի դառնա չպարտադրվող օրենք

Այս օրը բարձր եւ խորհրդանշական իմաստ ունի, որը ես ոչ թե օր, այլ տոն կանվանեի: Դրա հիմքը մեզանում դրել է մեծանուն, մեր հանճարեղ Հովհաննես Թումանյանը, որի յուրաքանչյուր քայլը, նախաձեռնությունը մեծ իմաստ պարունակող երեւույթ է: Ինչ է նշանակում գիրք նվիրել. այսինքն՝ դու նվիրում ես բառ դարձած, գիրք դարձած մարդկային իմաստությունը, մարդկային կյանքի գեղեցկությունը, խոհը, մեկ ուրիշի հետ կիսվում ես քո հարստությամբ: Դա նաեւ թանկ հիշատակ է: Ես հիշում եմ՝ երկար տարիներ իմ պապը՝ Վարպետը, ինձ միայն գրքեր էր նվիրում, որոնց մեծ մասը սրբությամբ պահում եմ:
Վերջերս «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը լույս ընծայեց Հասմիկ Մելքոնյանի՝ «Ավետիք Իսահակյանի անձնական գրադարանի մատենագիտական ցանկը» ստվարածավալ՝ շուրջ 400 էջանոց գիրքը, որում հազարից ավելի գրքերի անուններ կան եւ բազմաթիվ գրքեր՝ Վարպետին ընծայված մակագրությամբ, ինչպես՝ Չարենցից, Համո Սահյանից, Սիլվա Կապուտիկյանից, Սերո Խանզադյանից, Հրաչյա Հովհաննիսյանից: Այսինքն՝ կյանքի վերջին քսան տարիներին Հայաստանում ապրող բոլոր խորհրդային գրողները Վարպետին, որպես իրենց սիրելի գրողի, նահապետի, իրենց գրքերն են նվիրել: Եվ ես այսօր կարծում եմ, որ այս նոր՝ գրքի տոնը համայն Հայաստանով մեկ պետք է տարածվի, դուրս գա մեր երկրի սահմաններից, որովհետեւ մենք ունենք հեռավոր հայահոծ համայնքներ Ջավախքում, Ռուսաստանում, աշխարհի շատ ու շատ այլ երկրներում: Մենք պետք է փորձենք հայ գիրքը հասցնել նրանց բոլորին: Երբ 1945 թ. Ավետիք Իսահակյանն այցելեց Արցախ, տեսավ եւ խորապես զայրացավ, որ այնտեղ հայերեն ոչ մի գիրք չի տպագրվում, ընդամենը մի թերթ, որն ամբողջությամբ կուսակցական ուղղվածություն ուներ, իսկ դպրոցներում ռուսերեն կամ ադրբեջաներեն գրքեր էին, եւ հայերենը չկար: Մենք աչքի լույսի պես պիտի պահենք Արցախի հայությանը, այն հայությանը, որը 1920 թվականից հետո հավաքեց իր ներքին ուժերը եւ կարողացավ ոտքի կանգնել մեր երկրի առաջին ավերումից հետո: Հիմա էլ պետք է այդպես լինի, եւ հայատառ, հայրենաշունչ գրքով պիտի սնվի ու զորեղանա նոր սերունդը եւ զորավիգ լինի նրա վերհառնումին:
Ուզում եմ եւս մեկ բան ընդգծել. գտնում եմ, որ սխալ մրցակցություն կա հեռուստատեսության, համակարգչի եւ գրքի միջեւ: Այդ մրցակցությունը հետեւյալում է. մեկը տալիս է զորեղ ինֆորմացիա, ասենք, մեքենաների կամ զվարճանքի թեմաներով, բայց դրանք օտարածին բաներ են, մարդու հոգուն ոչինչ չեն տալիս, բթացնում են մեր երեխաների ուղեղները, ենթարկում գլոբալիզացիա կոչված չարիքին: Մինչդեռ հայ գրքով պիտի հայ մարդը դաստիարակվի ու մեծանա: Ահա նաեւ այս առումով է շատ կարեւոր գիրք նվիրելու սովորույթը, որը պիտի դառնա չպարտադրվող օրենք: Ես ինքս հանձն եմ առել ամսի 19-ից գիրք նվիրելու մեկամսյակ, արդեն ունեմ մեր լավագույն գրադարանների, տուն-թանգարանների, մշակութային այլ օջախների հասցեները, որոնց կնվիրեմ հեղինակային եւ տարաբնույթ 200 գիրք: Շատ կուզենայի, որ այս սքանչելի սովորությունը վերածվեր համազգային տոնի… Կարծում եմ, որ մեր զենքը գիրքն է: Դա է դաստիարակում զինվորին, եւ նոր զինվորը, ինչպես ցույց տվեցին մեր առաջին ու երկրորդ արցախյան պատերազմները, կարդացած զինվոր է, գիրք ճանաչող զինվոր է, հայրենասիրությունը նրա հոգում սերմանվել է գրքի միջոցով:
Դարերի հայ հայրենասիրական գրականությունը՝ լինի Հովհաննես Թումանյան, թե Ավետիք Իսահակյան, լինի Եղիշե Չարենց, թե Վահան Տերյան, լինի Սիամանթո, թե Մեծարենց, Վարուժան եւ Ռուբեն Սեւակ, Պարույր Սեւակ եւ Հովհաննես Շիրազ, դաստիարակել է մեր զինվորին հայրենասիրական ոգով, կյանքը հայրենիքին զոհաբերելու ոգով: Եվ վերջին պատերազմը, որին երբեմն կպցնում են պարտված պիտակը, ես չեմ ընդունում: Մենք այս պատերազմում չենք պարտվել, միայն նահանջել ենք: Մեր բանակը պարտվողական բանակ չի եղել, ինչպե՞ս կարող է պարտվել այն բանակը, որը շուրջ 6 հազար անմահացած հերոս է տվել: Մեր բոլոր զոհված հերոսները հաղթանակած հերոսներ են: Նրանք զենքը ձեռքին պայքարել են, առաջ են գնացել, եւ եթե ինչ-որ տեղ կանգնել են, ոչ թե ադրբեջանցի զինվորի առաջ, այլ ժամանակակից ռազմական հզոր տեխնիկայի, թուրքական բանակի, որին մենք, ցավոք սրտի, ոչ մեր զինվորի պատճառով չենք կարողացել դիմակայել անցյալ դարի զենքերով: Դա զինվորի մեղքը չէ: Սա ոչ թե պարտություն է, այլ նահանջ գերժամանակակից զենքի առաջ, եւ դրա համար չպետք է ասենք, որ պատերազմում պարտվել ենք: Ոչ: 1943 թ. ռուսական Ռեժեւ քաղաքի մեկամսյա մարտերում 300 հազար կարմիրբանակային զոհվեց, բայց դա չնշանակեց, որ խորհրդային բանակը պարտվեց: Երբ եկավ ժամանակը, այդ բանակը ռեւանշ վերցրեց: Հայ զինվորը, կրկնում եմ, եւ նման հերոս զինվորը պատերազմի ժամանակ իր հերոսությունն ապացուցեց կյանքի գնով: Նրա սխրանքի մասին մեր գրողները պարտավոր են նոր գրքեր գրել: Երբեք չհուսահատվել եւ չտարածել պարտվողական տրամադրություններ ժողովրդի մեջ: Հայ զինվորն ապացուցեց, որ ինքը Վազգեն Սարգսյանի ու Մոնթե Մելքոնյանի արժանի հետնորդն է: Դա հայ զինվորի մեղքը չէ, որ իրենք չունեցան Վազգեն Սարգսյանի ու Մոնթե Մելքոնյանի նման հրամանատարներ: Հայ ժողովրդի հազարավոր տարիների պատմությունն ապացուցում է, որ ինքը չի կարող վերանալ աշխարհի երեսից ու կծնի նոր անդրանիկներ, նժդեհներ, սարգսյաններ, մելքոնյաններ: Եվ հաղթանակը կլինի մերը, միայն թե ժողովուրդը հավատա իր ուժերին եւ համախմբվի ու դառնա բռունցք:
Իմ համոզմունքով՝ գիրքը զենքին հավասար հոգեւոր զենք է:

Ավիկ ԻՍԱՀԱԿՅԱՆ

19-02-2021





27-02-2021
Խթանվում է Հայաստանի հարուստ արեւային էներգիայի օգտագործումը
Նոր արտոնություններ այս ճյուղի արտադրությամբ զբաղվել ցանկացողների համար



27-02-2021
Ամենամեծ խնդիրը հիմա տնտեսական ճգնաժամն է
Դրա պատճառով Սիրիայի 9.3 մլն քաղաքացիներ սննդի պակաս են ...


27-02-2021
Ալիեւը սպառնում է եռակողմ հայտարարության ողջ տրամաբանությանը
Ադրբեջանի նախագահի բացասական ակնարկները Ռուսաստանի ուղղությամբ

Ադրբեջանի նախագահը ...


27-02-2021
Վրաստանը ՆԱՏՕ-ին միանալու հնարավորություն ունի՞
Թբիլիսին չի դադարում ձգտել դեպի Հյուսիսատլանտյան դաշինք

Վրաստանի՝ ...


27-02-2021
Միրիկ գյուղի մոտակա ամրոցները
Սա Հայաստան է, եւ վերջ...
Լեոնիդ Ազգալդյան



27-02-2021
Երբ հայդուկին հորդորում են վեր կենալ գերեզմանից...
Ելի՛ր, Գեւորգ, ելի՛ր, դուշմանը շատ է,
Հայոց ազգի համար ...


27-02-2021
Նրա ֆիլմերը երբեք չեն ծերանում
«Ինչ ծնվում է, պետք է ծնվի մեր հողից, մեր ...



27-02-2021
Հայտնի է երրորդ հանդիպման օրը
Մոսկվայում այսօր տեղի կունենա Հայաստանի ...

27-02-2021
Պուտինը ՌԴ ԱԽ մշտական անդամների հետ քննարկել է Ղարաբաղի հարցը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օպերատիվ ...

27-02-2021
Մաշտոցյան Մատենադարանում կներկայացվի արցախյան ձեռագրային արվեստը
Մաշտոցյան Մատենադարանում մարտի 3-ին կբացվի ...

27-02-2021
Արոնյանը որոշեց հեռանալ
Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը հայտարարել է Հայաստանից ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO