Որն ընտրել՝ այսրոպեականը, թե անանցը
Արդեն 30 տարի է, ինչ գործում է «Լուսաբաց» հրատարակչատունը։ Հիմնականում հրատարակում է առողջ ապրելակերպի եւ հոգեւոր զարգացման վերաբերյալ գրականություն։ Այս տարիների ընթացքում հրատարակչության կողմից լույս են ընծայվել տասնյակ գրքեր, որոնք խորացրել են ընթերցողի հոգեւոր աշխարհընկալումները, այն դարձրել առավել համակողմանի։
Հրապարակված յուրաքանչյուր գիրք պարզապես սպասված նվեր է այն մարդկանց համար, ովքեր բռնել են հոգեւոր զարգացման ճանապարհը կամ այդ ճանապարհին կատարում են իրենց առաջին քայլերը։ Նաեւ՝ նրանց համար, ովքեր առողջ ապրելակերպի կողմնակիցներ են։ Իսկ այս երկուսը սերտորեն կապված են միմյանց հետ. առողջ ապրելակերպն է դուռ դառնում հոգեւոր զարգացման եւ առաջընթացի համար։ Միեւնույն ժամանակ եթե արդեն ունես հոգեւոր աճի բավարար մակարդակ, ապա այլեւս առողջ ապրելակերպը քո կենսակերպն է։ Այլ կերպ պարզապես հնարավոր չէ։
Վերջերս իր ընթերցողներին հերթական նվերը մատուցեց հրատարակչությունը՝ լույս ընծայելով «Իմաստասիրական զրույցներ» խորագրով ժողովածուն։ Հեղինակը Վիտալի Ասլանյանն է։ Առավել քան տասնհինգ աղբյուրից հավաքելով տարբեր ժողովուրդների իմաստասիրական ավանդազրույցներ՝ թարգմանեց եւ ներկայացրեց հայ ընթերցողին։
Գիրքըն ընդգրկում է հինդուիստական, բուդդայական, հուդայական, դաոսական, քրիստոնեական, սուֆիական ավանդազրուցներ։ Նաեւ՝ ավանդազրույցներ կենդանի էթիկայի ուսմունքից (Ագնա յոգա)։ Առկա են նաեւ արեւելյան խառը ուսանելի պատմություններ տարբեր ժողովուրդների կյանքից։
Ժողովածուն ավարտվում է համաշխարհային կրոնների եւ կրոնափիլիսոփայական ուսմունքների վերաբերյալ բաժնով, որն արդեն առանձին-առանձին ծանոթացնում է աշխարհի կրոններին ու կրոնական ուղղություններին, ներկայացնում նրանց առանձնահատկությունները, բնորոշիչ հիմնական հատկանիշները։
Գիրքն ընթերցելուց հասկանում ես մի բան. հավատի բանաձեւերն ու փիլիսոփայությունը նույնն են բոլոր ժողովուրդների ու բոլոր ժամանակների համար, պարզապես նույն կետին՝ Աստծո գոյության գիտակցությանը կամ կատարելությանը հասնելու ճանապարհներն են տարբեր։ Կախված արդեն ազգային առանձնահատկություններից, կյանքի ու կեցության մակարդակներից, զարգացման աստիճանից։
Նույնը եւ ժամանակների համար. ամեն ժամանակաշրջան իր չափաբաժինն է ստանում վերին ճշմարտությունների վերաբերյալ։ Մարդկությանը տրվում է այնքան, որքան կարող է ընկալել ու մարսել զարգացման տվյալ փուլում։ Այնպես որ, այստեղ է տարբերությունը, թե կրոնական ինչպիսի հավատալիքներ են տրվել մարդուն, ասենք, նրա գոյության արշալույսին կամ մեզանից հինգ հազար տարի առաջ, եւ ինչ է տրվում այսօր մեզ՝ ժամանակակից մարդուն։
Գրքի ասելիքը չափազանց մատչելի է, պարզ ավանդազրույցները եւ իմաստախոսությունները մարդուն ուղղակի եւս մեկ անգամ խորհելու առիթ են տալիս, թե որն է այսրոպեականը, եւ որն է հավիտենականը, որը նախընտրել. նախընտրել նյութակա՞նը, նյութականի սպառո՞ւմը, թե՞ մտածել անանց բաների մասին։
Եվ հատկապես նման գիտելիքները մի բան են ասում յուրաքանչյուրիս. մեր ճակատագիրը մենք ենք կերտում, մենք ենք մեր ճակատագրի տերը՝ կախված այն բանից, թե հոգեւոր զարգացման ինչպիսի աստիճանի ես ոտք դնում։ Իսկ զարգացման յուրաքանչյուր աստիճան տանում է հզորացման եւ հաղթանակների հենց այս աշխարհում, որում ապրում ենք։
Գոհար ՍԱՐԴԱՐՅԱՆ 19-02-2021
|

փակել >>
|