Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.03.2021
ԳԻՏՈՒԹՅՈՒՆ


Գրքի բույրը, հրապույրը եւ ոսկեփայլ շուքը...

Ֆրիդրիխ Նիցշեն գրքի, հեղինակի եւ ընթերցողի մասին

Լավ գիրքը նախատեսված է որոշակի ընթերցողի եւ նրա տեսակի ընթերցող-ների համար, ուստի մյուս բոլորը, այսինքն՝ մեծամասնությունը անբարյացակամորեն է դի-մավորում գիրքը: Այդկերպ՝ գրքի փառքի հենարանը նեղ է լինում եւ կարող է լայնանալ միայն կամաց-կամաց: Գիրքը միջակ կամ վատն է լինում հատկապես այն պատճառով, որ ուզում է եւ իսկապես էլ դուր է գալիս շատերին....
Ամեն լավ գիրք հայտնության պահին փոթոթահամ է. նրա թերությունը նոր լի-նելն է: Դրանից բացի՝ գրքին խանգարում է կենդանի հեղինակը, եթե հայտնի է, եւ նրա մասին ինչ-որ բան լսվել է. չէ՞ որ բոլորը սովոր են հեղինակին խառնել իր ստեղ-ծագործության հետ: Գրքի բույրը, հրապույրը եւ ոսկեփայլ շուքը տարիների ըն-թացքում են հասունանալու. աստիճանաբար է ավելանալու մեծարանքը՝ մինչեւ ավանդական դառնալը: Բազում ժամեր են անցնել-գնալու գրքի վրայով, բազում սարդեր են իրենց ցանցը հյուսելու: Լավ ընթերցողները մշտապես բարելավում են գիրքը, լավ հակառակորդները մշտապես պարզաբանում են գիրքը....
Երբեմն ասվում է՝ «Իմ փորձով գիտեմ, որ այդ գիրքը վնասակար է»: Սակայն հարկավոր է փոքր-ինչ հապաղել, եւ նման արտահայտություն անողն ինքն էլ, թերեւս, կխոստովանի, որ այդ գիրքը իրեն մեծ ծառայություն է մատուցել՝ հայտնաբերելով նրա սրտի՝ մինչ այդ թաքուն ցավը: Հայացքների փոփոխությունից մարդու բնավորու-թյունը չի փոխվում (կամ քիչ է փոխվում), բայց դրանով պարզվում են նրա անհատա-կանության առանձին կողմերը, որոնք դատողությունների այլ բնույթի համատեղման ժամանակ մնում էին ծածուկ եւ չճանաչված....
Որոշ մարդկանց եւ գրքերի արժանիքն այն առանձնահատկությունն է, որ նրանք հարկադրում են ամենքին արտահայտելու իրենց ամենանվիրական մտքերը, ամենից ներանձնային բովանդակությունը. նրանք սանձազերծում են լեզուները, ճեղք են բա-ցում ամենից ավելի սեղմված ատամների միջով: Այս իմաստով ինչ-որ օգուտ են բե-րում նաեւ այն իրադարձություններն ու հանցագործությունները, որոնք, կարծես, մարդկության միայն անեծքը պիտի համարվեին....
Խելքով լեցուն գիրքը խելք է բաժանում նաեւ իր հակառակորդներին.... Ազնիվ գրքերը ընթերցողին ազնիվ են դարձնում. նրանք առնվազն բացեիբաց պարզում են ընթերցողի ատելությունը եւ զզվանքը, որոնք լավագույնս քողարկված են լինում խո-րամանկ դատողականությամբ: Բայց մարդը համարձակվում է գրքին դեմ գնալ ան-գամ այն դեպքում, երբ չէր համարձակվի մարդուն դեմ գնալ....
Գրքերի համար պահանջվում է գրիչ, թանաք, գրասեղան: Բայց այժմ գրիչը, թա-նաքը եւ գրասեղանը առաջացնում են գիրք գրելու պահանջմունք... Ահա թե ինչու են լավ գրքերը այդքան քիչ....
Եռանդուն ընթերցում, մտքերի փոխանցում, հույզերի երփներանգ խաղ՝ այս ա-մենն ենք մենք նվիրում հեղինակին, քանի որ դրանք մեր մեջ ենք կրում եւ տրամա-դրում հօգուտ գրքի, եթե գիրքն էլ ինչ-որ բանով մեզ համար եղել է օգտակար.... Ար-տահայտիչ հակիրճություն, հանդարտություն եւ հասունություն՝ եթե այդ հատկու-թյունները գտնում ես հեղինակի մեջ, ուրեմն կանգնիր եւ երկար վայելիր տոնակա-տարությունդ անապատի մեջտեղում. նման բախտավոր առիթ քեզ հաճախ չի վիճակ-վելու....
Կարող ենք վիճել այն բանի առթիվ, թե ո՞ր դեպքում է մոլորությունն ավելի մեծ վնաս հասցնում՝ արդյոք երբ անհաջո՞ղ ձեւով է արտահայտված լինում, թե՞ երբ մա-տուցվում է որպես անհերքելի ճշմարտություն: Հարկավ, առաջին դեպքում մոլորու-թյունը կրկնակի վնասակար է. ավելի դժվար է գլուխներից հանելը, բայց մյուս կող-մից, դրա ազդեցությունը պակաս խորքային է եւ նվազ վարակիչ, որքան երկրորդ դեպքում....
Փիլիսոփան կարծում է, թե իր փիլիսոփայության արժեքը դրա ամբողջական կառույցն է, բայց սերունդները արժեքավոր են համարում միայն այն քարը, որով նա կառուցել էր եւ որից հնարավոր է կառուցել նոր եւ ավելի լավ շինություն, այսինքն՝ արժեքավորն այն է, որ եղածը կարելի է քանդել, եւ այդկերպ, այդուհանդերձ, լինում է օգտակար որպես շինանյութ....
Ճշմարտությունը գլխիվայր շրջելիս մենք, սովորաբար, չենք նկատում, որ մեր սեփական գլուխն էլ այնտեղ չի գտնվում, որտեղ պարտավոր է լինել....
Լավ հեղինակներին կարելի է ճանաչել երկու հատկանիշով, նախ՝ նրանք գերա-դասում են, որ իրենց հասկանան, այլ ոչ թե զարմանան իրենցով, երկրորդ՝ նրանք գրում են ոչ չափազանց խորաթափանց եւ սրամիտ ընթերցողների համար....
Հեղինակին հարկ է լինում իր բերանը փակելու, երբ որ նրա ստեղծագործու-թյունը բացում է ուրիշների բերանները....
Անհեթեթ մտածողը սովորաբար իրեն օգնության է կանչում կա՛մ շատախոսու-թյունը, կա՛մ հանդիսավորությունը: Առաջինը, իր կարծիքով, նրան հաղորդում է աշ-խուժություն եւ թեթեւություն: Երկրորդին դիմելիս՝ նա տպավորություն է ստեղծում, թե իբր իր ծանրաշարժությունն ազատ ցանկության արգասիք է գեղարվեստական այն մտահղացման, որը դանդաղաշարժություն է պահանջում՝ հանուն արժանապատվության պահպանման....
Ամեն մի ստեղծագործություն պետք է իրենով նշանավորի հեղինակի հաղթանա-կը, եւ հատկապես հաղթանակ ինքն իր նկատմամբ, որ հաղորդվում է ուրիշներին՝ ի շահ վերջիններիս: Բայց երբեմն լինում են հիվանդ ստամոքսով հեղինակներ, որոնք գրում են հատկապես այն ժամանակ, երբ ինչ-որ բան չեն կարողանում մարսել, երբ ինչ-որ բան էլ խրվել-մնացել է ատամների արանքում: Նրանք ակամա ցանկանում են իրենց տհաճությամբ սրտնեղություն պատճառել նաեւ ընթերցողին, այդկերպ՝ ի ցույց դնելով իրենց իշխանությունը նրա վրա: Հետեւաբար, այդ հեղինակներն էլ են ցանկանում հաղթանակ տանել, բայց ոչ իրենց վրա, այլ ուրիշների....
Սեփական տառապանքները նկարագրող հեղինակը կարող է կոչվել «տրտում» հեղինակ: Իսկ «լրջմիտ» հեղինակ է կոչվում նա, ով մեզ է փոխանցում իր պատմու-թյունն այն մասին, թե ի՛նչ տառապանքներ է կրել ինքը եւ ինչո՛ւ է հիմա ապրում բերկ-րալից կյանքով.... Ոճը պետք է ապացուցի, որ հավատում ես քո մտքերին, եւ որ ոչ թե սոսկ խորհում ես դրանք, այլեւ զգում....
Հարկ է խոսել միայն այնժամ, երբ իրավունք չունես լռելու, եւ միայն այն բանի մասին, ինչն արդեն հաղթահարել ես. մնացյալ ամեն ինչը շաղակրատանք է, «գրա-կանություն»՝ զսպվածության պակասություն: Իմ ստեղծագործություններում խոսվում է միայն իմ հաղթանակների մասին, դրանցում իմ «ես»-ն է այն ամենի հետ, ինչն ինձ թշնամի է եղել.... Իմ ստեղծագործություններն անվանել են կասկածանքի դպրոց, դեռ ավելին՝ արհամարհանքի դպրոց, նաեւ, բարեբախտաբար, արիության եւ նույնիսկ հանդգնության դպրոց: Եվ իրոք, ինքս էլ չեմ կարծում, որ երբեւէ որեւէ մեկը աշխարհին նայել է այնքան խորին կասկածամտությամբ, որքան ես....
Երիտասարդ հեղինակները չգիտեն, որ ամեն մի հաջող արտահայտություն, հա-ջող միտք լավն է միայն համատեղվելիս մյուս, դրան նման արտահայտությունների եւ մտքերի հետ, եւ որ գերազանց մեջբերումը կարող է ի չիք դարձնել ամբողջ էջեր, նույնիսկ գիրքն ամբողջությամբ: Այդ մեջբերումը, կարծես, նախազգուշացնում է ըն-թերցողին, ասում նրան. «Ուշադիր եղիր. ես թանկարժեք զարդ եմ, իսկ իմ կողքի մյուս բոլորը անագ են, հասարակ, խղճուկ անագ»: Ամեն մի բառ, ամեն միտք պետք է գտնվի, այսպես ասած՝ իրեն պատշաճ շրջապատում: Սա է նրբագեղ ոճի առաջին կանոնը....
Ինչ-որ բանում եղածից ավելի շատ հույզեր երեւան հանելու ցանկությունը փչացնում է ոճը՝ ինչպես լեզվի մեջ, այնպես էլ արվեստի բոլոր տեսակներում: Ամեն մի ճշմարիտ արվեստի ավելի բնորոշ է հակադիր հակվածությունը. բարձր բարոյա-կանության մարդու պես՝ արվեստը զսպում է իր զգացմունքները, թույլ չի տալիս դրանց լիովին արտահայտվելու....
Ընտիր իմաստախոսությունը չափազանց կարծր է ժամանակի ատամի համար, նրան չեն կարող կրծոտել բոլոր հազարամյակները, թեպետ նա որպես սնունդ է ծա-ռայում բոլոր դարերի համար: Այդ պատճառով իմաստախոսությունը դառնում է մե-ծագույն պարադոքս գրականության մեջ, անանցը փոփոխվողի մեջ, մշտապես բարձր գնահատվող ուտեստ, ինչպես աղը, եւ վերջինիս նման երբեք չի հնանում....
Բարձրաձայն ընթերցելու ունակությունը ենթադրում է նաեւ կարդացածը շարա-դրելու հմտություն, ընդ որում հարկ է լինում օգտագործելու նաեւ ավելի դալուկ գույներ, որոնք, սակայն, պետք է կարողանալ խստիվ համապատասխան հարաբերակցել այն գլխավոր, վառ պատկերված նկարին, որն անցնում է մեր մտահայացքի առջեւով....
Ամեն մի օգտատիրող մտածում է, թե ծառի համար ամենից կարեւորը իր պտուղ-ներն են, մինչդեռ ծառի համար ամենակարեւորը իր սերմերն են: Սա է երկնողների եւ օգտվողների տարբերությունը....
Նա, ով շատ է կարդում, լսած կամ կարդացած ամեն մի նոր միտք իսկույն ընկա-լում է շղթայի տեսքով....
Ընթերցողի թեթեւակի հակաճառությունը կանխելն անքաղաքավարի եւ անխո-հեմ բան է: Մեծ քաղաքավարությունն ու մեծ խոհեմությունն այն կլիներ, որ ընթերցո-ղին հնարավորություն ընձեռվեր ինքնուրույն արտահայտելու մեր իմաստության վերջին խտացումը....
Երբ ընթերցողը հեղինակի ստեղծագործության մի որեւէ հատվածին ավելի խո-րամիտ նշանակություն է վերագրում, քան իրականում կա, ապա դրանով նա ոչ թե պարզաբանում է հեղինակին, այլ միայն մթագնում: Ճիշտ նույն կերպ, իսկ միգուցե ավելի վատթար դիրքորոշումն է բնորոշ մեր մետաֆիզիկներին՝ բնության տեքստը մեկնաբանելիս. ավելի խոր մեկնաբանության նպատակով նրանք ոչ հազվադեպ սկսում են շտկել, այսինքն՝ աղճատել այն....
Անփորձ մարդիկ, լսելով ինչ-որ իմաստախոսություն, որի ճշմարտացիությունը նրանց աչքին է զարնում, անմիջապես ենթադրում են, թե դա հին բան է ու հանրա-հայտ, ուստի եւ խեթ են նայում դրա հեղինակին, իբր վերջինս պատրաստվում է յու-րացնել հանրային սեփականությունը: Բայց նրանք հրապուրվում են զգայագրգիռ կիսաճշմարտություններով եւ իրենց հավանությունն են հայտնում դրանց հեղինակին: Վերջինս էլ իսկույն գլխի է ընկնում, թե ինչն ինչոց է, որտե՛ղ է սխալվել եւ որտե՛ղ՝ հաջողել....
Ամենից վատ ընթերցողները նման են թալանչի զինվորների. սրանք վերցնում են միայն իրենց հարկավոր եղածը, մնացածը կեղտոտում են, խառնակություն սարքում եւ անարգում բոլորին....
Հակիրճ արտահայտվածը կարող է լինել երկարատեւ խորհրդածությունների արգասիք: Բայց նորելուկ ընթերցողն ամեն մի հակիրճություն ընկալում է որպես սաղմնային մի բան եւ դժգոհում է, թե իբր հեղինակն իր սեղանին է դնում թերաճ, թեր-հաս պտուղներ:

Պատրաստել է Վ. ՄԻՐԶՈՅԱՆԸ

19-02-2021





05-03-2021
ԱՄՆ-ը որոշել է չվիճել Թուրքիայի հետ
Բայդենի վարչակազմը մտադիր է շարունակել համագործակցությունն Էրդողանի հետ



05-03-2021
Մասնավորեցվում է «Ընդերքաբանի Աղբյուրակի տեղամասը»
100 տոկոս պետական սեփականության բաժնեմասը կվաճառվի աճուրդով

«Ընդերքաբանի ...


05-03-2021
Իտալացի ժողովուրդը կանգնած է արցախցու կողքին
Իտալիայում համայնքային մակարդակով շարունակում են ճանաչել Արցախի անկախությունը



05-03-2021
Կբացի՞, արդյոք, ՆԱՏՕ-ն իր դռները Ուկրաինայի ու Վրաստանի առջեւ
Թուրք-ադրբեջանական ուսումնական վարժանքներ, այս անգամ` Սպարտայում

ՆԱՏՕ-ի գլխավոր ...


05-03-2021
Համանախագահ երկրների դեսպանատների մոտ
Արցախի Հադրութի շրջանն ամբողջությամբ մնացել է ադրբեջանական տիրապետության տակ, ...


05-03-2021
Ձախորդ օրերի հանճարեղ երգիչը
«…Անհետ չկորչեի մահիցս հետո»

Այսպիսին են մեծերը՝ ինչ ...


05-03-2021
«Աճեցէք եւ շատացէք, եւ լցրէք երկիրը, եւ տիրեցէք նորան...»
Աստծո արարածներից՝ Ադամից եւ Եվայից, անցնենք մեր՝ սովորական ընտանիքներին: ...



05-03-2021
Կարող ենք հարցը լուծված համարել
Եթե խորհրդարանական ուժերը կայացնեն արտահերթ ...

05-03-2021
Եռաբլուրում կստեղծվի հուշահամալիր
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում կստեղծվի ...

05-03-2021
Օպտիմալ ձեւաչափը՝ «Բոլորը՝ բոլորի դիմաց»
Գերիների փոխանակման օպտիմալ ձեւաչափը հնչում է ...

05-03-2021
Սենատորի կոչը
ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO