Պատմական իրադարձություն, որը ճակատագրական եղավ հայ ժողովրդի համար
Փետրվարի 20-ը Արցախի վերածննդի օրն է
1988 թ. փետրվարի 20-ը, որն Արցախի տարեգրության մեջ է մտել իբրեւ երկրի քաղաքական պատմության նոր փուլանիշ եւ ԱՀ տոնացույցում նշված է որպես Վերածննդի օր, ըստ էության, պետական անկախության հիմնաքարը դարձավ:
33 տարի առաջ Ստեփանակերտում տեղի ունեցավ մի այնպիսի բացառիկ իրադարձություն, որը ճակատագրական եղավ հայ ժողովրդի համար: Այդ օրը՝ փետրվարի 20-ին, ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների խորհրդի արտահերթ նստաշրջանում, հիմնվելով երկրամասի հայազգի բնակչության ցանկության վրա, որոշում կայացվեց միջնորդել Ադրբեջանական ԽՍՀ եւ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդների առաջ՝ մարզն Ադրբեջանի կազմից Հայաստանի կազմ փոխանցելու մասին: Որոշումը, որն արցախահայության կամարտահայտության արտացոլումն էր իրավական հարթությունում, սեփական ճակատագրի եւ ազատության տնօրինման համար ժողովրդի արդար պահանջի դրսեւորումն էր:
Ակնհայտորեն Ադրբեջանի ազգայնամոլները հնարավոր բոլոր միջոցները ձեռնարկեցին նստաշրջանը տապալելու համար եւ սվիններով, ծանրագույն դիմակայության պայմաններում «ընդունեցին» նստաշրջանի վճիռը՝ փորձելով թույլ չտալ հիմնախնդրի խաղաղ լուծումը: Սակայն ոչ մի բռնություն, սպառնալիք ի զորու չէր կանգնեցնելու պայքարի այն ալիքը, որ ծավալվել էր Արցախով մեկ, եւ ժողովուրդն անդրդվելի էր իր ընտրության մեջ:
Արցախյան շարժման ակտիվ մասնակից, ԱԺ նախկին պատգամավոր Ալյոշա Գաբրիելյանի կարծիքով՝ ազգային համախմբման շնորհիվ հնարավոր դարձավ հաղթահարել բոլոր դժվարություններն ու փորձությունները եւ դիմակայել հակառակորդին, արցախահայությանը փրկել բռնի տեղահանումից եւ զանգվածային կոտորածներից: «Արցախը, Հայաստանն ու սփյուռքը դարձան մի կուռ միասնություն եւ համատեղեցին իրենց ուժերը զինված թշնամու դեմ: Իսկ դա ամենալուրջ մարտահրավերը դարձավ համազգային պայքարում: Սկսվեց գոյի նոր պայքար, մեծ գոյամարտ՝ հանուն արժանապատվության եւ հող հայրենիի, հանուն արդարության եւ ազատության: Հայի վճիռը մնում էր աներեր: Քաղաքական նոր իրողությունների բերումով Արցախի ժողովուրդն ընտրեց սեփական պետականության ստեղծման ճանապարհը: Մարդիկ դժվարագույն խնդիրները լուծելու կարողություն, հաստատակամություն եւ վճռականություն դրսեւորեցին: Հայաստանի, աշխարհի համայն հայության աջակցությամբ, բազում զոհողությունների գնով Արցախը հաղթանակով դուրս եկավ իրեն պարտադրված դաժան պատերազմից: Նոր ուժ հավաքեց՝ պայքարը շարունակելու տնտեսական ու քաղաքական, դիվանագիտական հարթակներում»,-գտնում է Ա. Գաբրիելյանը:
Արցախյան շարժման ազատամարտիկներից Գրիշա Աֆանասյանը, ով 1988-ի փետրվարի 13-ի պատմական ցույցի ժամանակ առաջինն է բարձրացել Ստեփանակերտի կենտրոնական հրապարակի տրիբունա եւ խիզախորեն ծածանել ազատության դրոշը, կարծում է, որ «միացում» բառը նստած էր յուրաքանչյուր հայի հոգում, ուժ ու կորով էր հաղորդում նրան: «Հայի վերածնված ազատատենչ ոգին անպարտելի է,-ասում է նա եւ ծոցագրպանից հանելով «Խորհրդային Ղարաբաղ» թերթի խունացած էջը՝ ցույց տալիս փետրվարի 20-ի պատմական որոշումը:-Յոթ տասնյակ է պահանջվել տիտանական կարծր ու բարդ ուղին անցնելու համար, որպեսզի մեր ժողովուրդը հաղթահարի բոլոր դժվարություններն ու խոչընդոտները եւ ազատվի ստրուկի կարգավիճակից»: Ապա նա հպարտությամբ նկարագրում է պատմական այն դրվագները, որոնք տարիների հեռվից «լույս են սփռում» շարժման առաջամարտիկների, ժողովրդի հորդաբուխ պայքարի եւ օրվա խորհրդի վերաբերյալ:
Ադրբեջանի իշխանությունները, չհրաժարվելով ռազմական ուժով Արցախը նվաճելու մտադրությունից, շարունակում են իրենց արկածախնդիր, հայատյաց քաղաքականությունը՝ վտանգելով ողջ տարածաշրջանի կայունությունը: Վերջին տարիներին հակառակորդի կողմից հաճախ էր խախտվում հրադադարի ռեժիմը, չէին դադարում դիվերսիոն գործողությունները սահմանում, որոնց պատճառով հայ դիրքապահներ էին զոհվում:
Թշնամու հանցավոր մտադրությունների իրագործման գագաթնակետը դարձավ 2020-ի սեպտեմբերի 27-ին՝ Թուրքիայի զինված ուժերի մասնակցությամբ ու մեծաթիվ գրոհայինների, վարձկանների ներգրավմամբ, Արցախի դեմ սանձազերծած պատերազմը, որը հազարավոր զոհեր խլեց մեզանից: Ծանր ու անհավասար մարտերում հերոսաբար նահատակվեցին ՊԲ մեր լավագույն զինվորներն ու սպաները, մեծաթիվ կամավորականներ եւ աշխարհազորայիններ, ունեցանք հազարավոր վիրավորներ ու անհետ կորածներ, որոնց ճակատագիրն առայսօր անորոշ է մնում: Թշնամու ձեռնարկած գործողությունների, զանգվածային ռմբակոծությունների եւ հրետակոծությունների հետեւանքով իրենց մշտական օջախներից տեղահանվեցին տասնյակ հազարավոր ընտանիքներ, թալանվեցին ու հրի մատնվեցին 100-ից ավելի բնակավայրեր, որոնց թվում՝ Հադրութ քաղաքն ու պատմական Դիզակի բոլոր գյուղերը:
Պատերազմից նոր դուրս եկած վիրավոր երկիրը, բնականաբար, հայտնվել է սոցիալ-տնտեսական բարդ իրավիճակում եւ ապաքինման կարիք ունի: Իշխանությունները ռուս խաղաղապահների աջակցությամբ քայլեր են ձեռնարկում ավերված բնակֆոնդն ու ենթակառուցվածքները, կաթվածահար տնտեսությունը վերականգնելու, անապաստան ընտանիքների բնակարանային խնդիրը եւ սոցիալական մյուս հարցերը լուծելու ուղղությամբ, ինչի համար երկար ժամանակ ֆինանսական լուրջ միջոցներ կպահանջվեն:
Չնայած կրած ծանր հարվածներին, դաժան փորձությունների միջով անցած ժողովուրդը չի վհատվում, շարունակում է պայքարել, ապրել ու արարել հարազատ հողի վրա: Նա հավատացած է, որ մի օր հասնելու է իր նպատակին, որի հիմքերը դրվել են 1988-ի փետրվարի 20-ին՝ ժողպատգամավորների պատմական հայտնի նստաշրջանում…
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Ստեփանակերտ 20-02-2021
|

փակել >>
|