Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

27.02.2021
ՍՈՑԻՈՒՄ


Ավելի քան 184 տոննա օգնություն հիմնադրամի միջոցով

Պատերազմի առաջին օրերից սփյուռքի ջանքերով եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի օժանդակությամբ սփյուռքի տարբեր կենտրոններից Հայաստան է հասնում մեծածավալ մարդասիրական օգնություն։ Առայսօր Հայաստան է հասել շուրջ 184345 կգ (ավելի քան 184 տոննա) մարդասիրական տարաբնույթ օգնություն: Այս մասին հայտնեցին «Հայաստան» համահայկական հիմնադրամից։
Ստացվել են բժշկական ժամանակակից սարքավորումներ, առաջին բուժօգնության վիրակապեր, վերքերի մշակման եւ մաշկի վերականգնման բուժական միջոցներ, ձմեռային տաք արտահագուստ եւ կոշիկներ, քնապարկեր, վրաններ, մահճակալներ, սնունդ, նվերների փաթեթներ արցախցի դպրոցականների համար եւ այլն:
Պատերազմի ընթացքում՝ հոկտեմբերի 10-ից սկսած, սփյուռքում բնակվող հայերի եւ տարբեր համայնքներում գործող հայկական կազմակերպությունների ուժերով ԱՄՆ-ից եւ Եվրոպայից ընդհանուր առմամբ հավաքվել եւ համահայկական հիմնադրամի ջանքերով Հայաստան է հասել շուրջ 87941 կգ հումանիտար օգնություն։ Լոս Անջելեսից բեռներ են ստացվել հոկտեմբերի 10-ին, 15-ին, 16-ին, 19-ին, 22-ին, 30-ին եւ 31-ին, որոնց ընդհանուր քաշը կազմել է շուրջ 61549 կգ, Նիդեռլանդներից հոկտեմբերի 11-ին եւ 12-ին՝ 10415 կգ։ Հայաստան ժամանել են նաեւ 2 ինքնաթիռներ՝ Ֆրանսիայից եւ Բելգիայից հոկտեմբերի 23-ին եւ 26-ին համապատասխանաբար, որոնք տեղ են հասցրել Եվրոպայի տարբեր հայ համայնքներից հավաքված մոտ 15977 կգ հումանիտար օգնություն։
Պատերազմական գործողությունների ընթացքում ստացված մարդասիրական բեռները արտակարգ դրության պայմաններում շահառուներին արագ հասցնելու նպատակով ստացած օգնությունը հիմնադրամը ստանալուն պես զիջել է արտակարգ իրավիճակների, առողջապահության եւ պաշտպանության նախարարություններին, որը հնարավորություն է տվել ստացված մարդասիրական օգնությունը առանց օր կորցնելու անմիջապես ուղղել ծառացած կարիքների ապահովմանը։
Պատերազմի ավարտից հետո եւս ՀՀՀ ջանքերով Հայաստան է հասել եւ բաշխվել 33389 կգ հումանիտար օգնություն։ Այս շրջանում օգնության մեծ մասը ժամանել է Լոս Անջելեսից, ինչպես նաեւ Ֆրանսիայից: Հումանիտար բեռները Հայաստան են հասել նոյեմբերի 19-ին, 20-ին, դեկտեմբերի 6-ին, 7-ին, 14-ին, 18-ին, 21-ին, 24-ին, 26-ին, 28-ին, 29-ին եւ 2021 թվականի հունվարի 14-ին։
Այս շրջանում ստացված օգնությունը բաշխվել է մի շարք առողջապահական եւ համայնքային կառույցների, այն է՝ Քանաքեռ–Զեյթուն ԲԿ եւ ծննդատուն, պրոֆ․ Ռ․Օ․ Յօլյանի անվան արյունաբանական կենտրոն, Մուրացանի զինվորական հոսպիտալ, Մարտունի ԲԿ, Կապանի ԲԿ, Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն, Նոյեմբերյան ԲԿ, Սուրբ Աստվածամայր ԲԿ, Վարդենիսի հիվանդանոց, Էրեբունի ԲԿ, Գրիգոր Լուսավորիչ ԲԿ, Գորիսի ԲԿ, օգնություն է տրամադրվել Արցախի առողջապահության նախարարությանը։ Որոշակի քանակի օգնություն` հիմնականում ձմեռային տաք արտահագուստ եւ կոշիկներ, շահառուներին փոխանցվել է Տավուշի, Արարատի եւ Գեղարքունիքի մարզպետարանների միջոցով:
Մարդասիրական բեռները շարունակում են ժամանել, եւ այս պահի դրությամբ պահեստավորված է հունվարի 22-ից փետրվարի 4-ը Լոս Անջելեսից ստացվաց 63015 կգ բեռ։ Դրանք դեռեւս գտնվում են մաքսազերծման եւ դասակարգման գործընթացում եւ շուտով կհասնեն իրենց հասցեատերերին։

20-02-2021





27-02-2021
Խթանվում է Հայաստանի հարուստ արեւային էներգիայի օգտագործումը
Նոր արտոնություններ այս ճյուղի արտադրությամբ զբաղվել ցանկացողների համար



27-02-2021
Ամենամեծ խնդիրը հիմա տնտեսական ճգնաժամն է
Դրա պատճառով Սիրիայի 9.3 մլն քաղաքացիներ սննդի պակաս են ...


27-02-2021
Ալիեւը սպառնում է եռակողմ հայտարարության ողջ տրամաբանությանը
Ադրբեջանի նախագահի բացասական ակնարկները Ռուսաստանի ուղղությամբ

Ադրբեջանի նախագահը ...


27-02-2021
Վրաստանը ՆԱՏՕ-ին միանալու հնարավորություն ունի՞
Թբիլիսին չի դադարում ձգտել դեպի Հյուսիսատլանտյան դաշինք

Վրաստանի՝ ...


27-02-2021
Միրիկ գյուղի մոտակա ամրոցները
Սա Հայաստան է, եւ վերջ...
Լեոնիդ Ազգալդյան



27-02-2021
Երբ հայդուկին հորդորում են վեր կենալ գերեզմանից...
Ելի՛ր, Գեւորգ, ելի՛ր, դուշմանը շատ է,
Հայոց ազգի համար ...


27-02-2021
Նրա ֆիլմերը երբեք չեն ծերանում
«Ինչ ծնվում է, պետք է ծնվի մեր հողից, մեր ...



27-02-2021
Հայտնի է երրորդ հանդիպման օրը
Մոսկվայում այսօր տեղի կունենա Հայաստանի ...

27-02-2021
Պուտինը ՌԴ ԱԽ մշտական անդամների հետ քննարկել է Ղարաբաղի հարցը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օպերատիվ ...

27-02-2021
Մաշտոցյան Մատենադարանում կներկայացվի արցախյան ձեռագրային արվեստը
Մաշտոցյան Մատենադարանում մարտի 3-ին կբացվի ...

27-02-2021
Արոնյանը որոշեց հեռանալ
Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը հայտարարել է Հայաստանից ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO