Հայ ջրացատկորդը եւս մեկ մեդալ նվաճեց
Երեւանցի Վլադիմիր Հարությունյանը երկրորդ մեդալը նվաճեց Կիեւում ընթացող Ուկրաինայի ջրացատկի գավաթի բաց խաղարկությունում։ Նա բրոնզե պարգեւի արժանացավ 10 մետր բարձրության աշտարակից ցատկերի տղամարդկանց անհատական մրցումներում։
23-ամյա հայ մարզիկը բոլոր 6 ցատկի հանրագումարում վաստակեց 398,20 միավոր՝ 11 մասնակցից զիջելով միայն այդ մրցաձեւից Եվրոպայի ամենաերիտասարդ չեմպիոն Ալեքսեյ Սերեդային (519,75 նիշ) եւ ուկրաինական ընտրանու մյուս առաջատար Օլեգ Սերբինին (443,45)։ Ի դեպ, Սերեդան թարմացրեց իր լավագույն ցուցանիշը։ Ավելի վաղ՝ մրցաշարի երկրորդ օրը, Հարությունյանը եւ Վարդան Բայանդուրյանը դարձել էին նույն բարձրության աշտարակից տղամարդկանց սինքրոն ցատկերի արծաթե մրցանակակիր։ Այսուհետ մեր տղաները պատրաստվելու են ապրիլին Տոկիոյում նախատեսված աշխարհի գավաթի խաղարկությանը, որտեղ վիճարկվելու են առաջիկա օլիմպիական խաղերի ուղեգրեր։
Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ
20-02-2021
|

փակել >>
|