Մխիթարյանի չկայացած գոլը չխանգարեց «Ռոմային»
Իտալական «Ռոման» Հենրիխ Մխիթարյանի ակտիվ մասնակցությամբ Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի առաջին խաղում հյուրընկալվելիս 2։0 հաշվով հաղթեց պորտուգալական «Բրագային»։
Այս անգամ հայ կիսապաշտպանը չկարողացավ թարմացնել իր արդյունավետության ցուցանիշը։ Թեպետ 60-րդ րոպեին նա գրավեց մրցակցի դարպասը, սակայն մրցավարները, տեսակրկնությամբ ուսումնասիրելով դրվագը, որոշեցին, որ գոլը խփվել է խաղից դուրս վիճակից եւ չեղարկեցին այն։ Իսկ 86-րդ րոպեին Մխիթարյանը գեղեցիկ ոճով գնդակը խաղարկեց իր թիմի ավագ Էդին Ջեկոյի հետ, որի փոխանցումից էլ Բորխա Մայորալը սահմանեց վերջնարդյունքը։ Ի դեպ, հաշիվը 5-րդ րոպեին բացել էր հենց Ջեկոն։ Հարկ է նշել, որ «Բրագան» 54-րդ րոպեից խաղում էր 10 հոգով, քանզի երկրորդ դեղին քարտը ստանալու պատճառով դաշտից հեռացվել էր Ռիկարդու Էսգայուն։ Հանդիպումից հետո տանտերերի գլխավոր մարզիչ Կարլուշ Կարվալյալը սուր քննադատության ենթարկեց խաղը սպասարկած ռումինացի Իշտվան Կովաչին՝ նշելով, որ նման մրցավեճն արժանի էր ավելի լավ մրցավարության։
Մրցաշարում տեղի ունեցավ եւս 15 հանդիպում. «Դինամո» (Կիեւ, Ուկրաինա)-«Բրյուգե» (Բելգիա)՝ 1։1, «Կրասնոդար» (Ռուսաստան)-«Դինամո» (Խորվաթիա)՝ 2։3, «Ռեալ Սոսիեդադ» (Իսպանիա)-«Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)՝ 0։4, «Վոլֆսբերգ» (Ավստրիա)-«Տոտենհեմ» (Անգլիա)՝ 1։4, «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա)-«Միլան» (Իտալիա)՝ 2։2, «Սլավիա» (Չեխիա)-«Լեսթեր» (Անգլիա)՝ 0։0, «Յանգ Բոյզ» (Շվեյցարիա)-«Բայեր» (Գերմանիա)՝ 4։3, «Օլիմպիակոս» (Հունաստան)-«ՊՍՎ Էյնդհովեն» (Հոլանդիա)՝ 4։2, «Բենֆիկա» (Պորտուգալիա)-«Արսենալ» (Անգլիա)՝ 1։1, «Մաքաբի» (Թել Ավիվ, Իսրայել)-«Շախտյոր» (Ուկրաինա)՝ 0։2, «Գրանադա» (Իսպանիա)-«Նապոլի» (Իտալիա)՝ 2։0, «Զալցբուրգ» (Ավստրիա)-«Վիլիառեալ» (Իսպանիա)՝ 0։2, «Լիլ» (Ֆրանսիա)-«Այաքս» (Հոլանդիա)՝ 1։2, «Մոլդե» (Նորվեգիա)-«Հոֆենհայմ» (Գերմանիա)՝ 3։3, «Անտվերպեն» (Բելգիա)-«Գլազգո Ռեյնջերս» (Շոտլանդիա)՝ 3։4։ Պատասխան հանդիպումները տեղի կունենան փետրվարի 25-ին։ Ի դեպ, մրցակցային օրվա ընթացքում գրանցվել է 59 գոլ, ինչը Եվրոպայի լիգայի արդյունավետության նոր ռեկորդ է։
Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ
20-02-2021
|

փակել >>
|