«Սիրտն էրվի ու լեզուն խոսի»
Պարտադիր չէ, որ մարդու խոսքն անմիջապես արտահայտի նրա դատողություն-ները կամ մտադրությունը: Ավելին, երբեմն խոսքն ուղղակի թաքցնում է խոսողի միտ-քը կամ ակնարկության ձեւով ասվում: Այնուամենայնիվ, բերված ասացվածքը ճիշտ է արտահայտում հուզված, բորբոքված, «սիրտը լցված» մարդու խոսքի բնույթը: Մեկ այլ ասացվածք նույնիսկ բնախոսական (ֆիզիոլոգիական) բնույթն է ընկալել. «Բերանը սրտին էվելցուկը կը զուրցե»:
Ռուսերեն ասացվածքն էլ է արձանագրում, թե ում ինչը ցավում է, դրանից էլ խո-սում է («Что у кого болит, тот о том и говорит»):
Անգլերենը եւս նույն միտքն է արտահայտում՝ ինչ սիրտը մտածում է, լեզուն ա-սում է («What the heart thinks the tongue speaks»):
Շատ ավելի պատկերավոր է անգլերեն մյուս ասացվածքը, թե՝ երբ սիրտը բռնկված է, բերանից կայծեր են դուրս թռչում («When the heart is afire, some spaks will fly out at the mouth»):
Գերմաներեն ասացվածքը տարբերակված է մոտենում, նշելով, թե փոքր հոգսը շատ է խոսեցնում, մեծը՝ պապանձում է («Kleine Sorgen machen viel Worte, groշe sind stumm»):
Ասացվածքը հանդիպում է նաեւ Աստվածաշնչում, առավել ընդհանրական մի բա-նաձեւի տեսքով. «Բարի մարդն իր սրտի բարի գանձիցը բարի է բղխում, եւ չար մարդն իր սրտի չար գանձիցը չար է բղխում, որովհետեւ սրտի ավելացածիցն խոսում է նրա բերանը» (Ղուկաս, Զ, 45):
Ասացվածքը մեզ հորդորում է հաշվի առնել դիմացինի հոգեվիճակը, զինվել համ-բերությամբ եւ հնարավորություն տալ սիրտը դատարկել: Համաշխարհային գրակա-նության մեջ ամենաշատախոս կերպարներից մեկը՝ չեխ գրող Յարոսլավ Հաշեկի քա-ջարի զինվոր Շվեյկը, երկարաշունչ խոսելու համար, մեղադրանքին ի պատասխան, արդարանում է՝ բացատրելով դրա հիմնական պատճառը. «Անհրաժեշտ է, որ սիրտս հին ներքնակի պես կամաց-կամաց դատարկվի»:
Նման հոգեվիճակ է արձանագրել Շեքսպիրը, երբ Պոլոնիուսը դստերը՝ Օֆելյային զգոնության ու զսպվածության է կոչում, խորհուրդ է տալիս զգուշանալ Համլետի զեղումների ազդեցությունից, ուստի եւ ուզում է ցույց տալ սիրո խոստումների ակունքը. «Ես շատ լավ գիտեմ, որ երբ արյունը բոցավառվում է // Ի˜նչ շռայլությամբ հոգին երդումներ տալիս է լեզվին» («Համլետ»):
Ասացվածքի արդարացիությունն ակնհայտ է նաեւ այն դեպքում, երբ խոսողին որոշ հանգամանքներ կամ որոշակի անձինք ուղղակիորեն հարկադրում են լռել: Հի-շենք Սերվանտեսի Դոն Կիխոտին, որը զայրացած իր զինակրի՝ Սանչո Պանսայի վրա շատախոսության պատճառով (թեպետ հենց իր՝ «թափառական ասպետի» շատախո-սությունն անգերազանցելի է), արգելում է խոսելը: Վերջինս երկար դիմանալուց հետո բողոքում է իր վիճակից. «Ձերդ ողորմածություն, չէի՞ք հաճի արդյոք թույլ տալ ինձ մի քիչ խոսել ձեզ հետ: Այն պահից, ինչ դուք իմ շուրթերի վրա դրել եք լռության այդ դաժան փորձությունը, փորումս թթվել են առնվազն չորս հարց, հիմա է՛լ հինգերորդն է պտտվում լեզվիս ծայրին եւ ես չէի կամենա, որ նա էլ կորչի»: Քիչ հետո ստիպված է ավելի թախանձագին դիմել. «Իսկ ձերդ ողորմածությունը պատվիրում է ինձ թափառել գիշեր-ցերեկ այս անապատում, այն էլ առանց խոսելու, երբ սիրտս ուզենա.... չհանդգնես բերանդ բաց անել, չհանդգնես արտահայտել այն ամենը, ինչ որ դաղել է սիրտդ, ասես համր լինես»:
Արդ, պետք է այնքան խորագիտակ հոգեբան լինենք, որ կարողանանք տարբե-րակել, թե երբ է, իրոք, մարդու «սիրտն էրված», ուստի եւ պարտավոր ենք համբերու-թյամբ ունկնդրելու նման զրուցակցին («Շատ դարդի տերը շատ կխոսա»): Իսկ երբ պարզում ենք, որ գործ ունենք պարզապես դատարկախոս լեզվագարի հետ, ապա կարող ենք, առանց խղճի խայթ զգալու, ազատվել ավելորդ գլխացավանքից:
Վալերի ՄԻՐԶՈՅԱՆ
Փ.գ.դ., պրոֆեսոր
20-02-2021
|

փակել >>
|