Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

27.02.2021
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Վերադարձ ակունքներին

Ինքնաճանաչումը մեզ ժողովրդից կվերածի ազգի

Փետրվարի 20-ին Ստեփանակերտում ԼՂԻՄ Ժողովրդական պատգամավորների խորհրդի արտահերթ նիստում որոշում ընդունվեց «դիմել Ադրբեջանական եւ Հայկական ԽՍՀ-ների Գերագույն խորհուրդներին՝ նրանց միջնորդությամբ ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից դուրս գալու եւ Հայկական ԽՍՀ-ի կազմ վերադարձնելու պահանջով»։ Այդ նույն օրը Երեւանում սկսվեց ցույց հաջակցություն արցախահայության։
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում, անդրադառնալով 33 տարի առաջ տեղի ունեցած պատմական իրադարձությանը, գրող, հրապարակախոս, քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը նկատեց, որ սկսված շարժումը նմանը չուներ հայ ժողովրդի պատմության մեջ. «Շարժումը, որը հետագայում դարձավ անկրկնելի եւ նախանձելի, բավական երկար ժամանակ չէր ստացվում։ Ժողովուրդը խոր քնի եւ ճզմող համակարգի մեջ փակված էր եղել որպես մարդ եւ քաղաքացի, եւ դժվար էր հաղթահարել այդ ամենն ու դուրս գալ հանրահավաքների, ինչը խստիվ արգելված էր Խորհրդային Միությունում»։ Լինելով պատմական հանրահավաքի անմիջական մասնակիցը՝ զրուցակիցս հիշում է, որ ամիսներ տեւեց, մինչեւ որ հարթակի վրա գտնվողներին հաջողվեց ապահովել մարդկանց հոսքը դեպի հրապարակ։ Պետք էր հանել վախն ու կաշկանդվածությունը մարդկանց միջից, որը ոչ միայն բոլշեւիկյան իշխանության 70-ամյա ընթացքի, այլեւ նախորդած հազար տարվա ազդեցությունն էր։ «Մարդկանց մեջ կաշկանդվածություն կար, բայց հաջողվեց տքնանքի միջոցով ջարդել այդ պատնեշները, եւ ունեցանք ծովի ալիքի պես հզոր եւ նախանձելի շարժում։ Մաքառման, կյանքի գնով հաջողվեց ազատագրել Արցախը, բայց դրան չհաջորդեցին այն քայլերը, որոնք պետք է ամրագրեին մեր ձեռքբերումները»,-ասաց քաղաքական վերլուծաբանը։
Եվ նորից անցյալի բացասական ազդեցությունները զգացնել տվեցին իրենց։ Այդ փուլում Արցախի եւ մայր հայրենիքի համար պայքարի ելած սերունդը, հասնելով իր առջեւ դրված նպատակին, այլեւս չունեցավ այդ մակարդակի միավորող գաղափարներ եւ նպատակներ։ «Ինչ-որ ժամանակ հետո ազգային-ազատագրական պայքարի բերած վերափոխումները նահանջեցին, եւ բացասական հատկանիշները կրկին գերիշխող դարձան։ Մեր կյանքը վերադարձավ Խորհրդային Միության ավարտի փուլին, երբ ամեն ինչ գլխիվայր շրջված էր, եւ մենք չարեցինք այն քայլերը, որոնք անհրաժեշտ էին ամրագրելու մեր հաղթանակը»,-նշեց նա։ Իսկ դրանք որքան պարզ էին ձեւակերպման առումով, այնքան էլ՝ բարդ իրագործման համար, քանի որ չունեինք անհրաժեշտ ազգային հատկանիշները. մեզ պետք էր շարունակաբար հզորացնել բանակն ու պետությունը, հաստատել արդարություն եւ հայեցի դաստիարակություն, արմատախիլ անել բացասականն ու համախմբել հայությանը, այդ թվում՝ աշխարհասփյուռ։ Մինչ մենք ոգեւորվում էինք մեր ռազմական հաղթանակներով, պարտված թշնամին հետեւություններ էր անում եւ համապատասխան ծրագրեր մշակում ու քայլեր ձեռնարկում։
Պեպանյանի խոսքերով՝ իշխանության եկած արցախյան շարժման ղեկավարներից ոչ մեկը պետական կառավարման համակարգից չէր, բոլորն ազատ մտավորականներ էին, որոնք տեղյակ չէին, թե ինչպես են կառավարում պետությունը, ժողովուրդն էլ տեղյակ չէր, թե ինչ է ազգային պետությունը։ Մյուս կողմից՝ ժողովրդին էլ լավ չէին ճանաչում, որովհետեւ կոմունիստական շրջանում քաղաքական վերլուծություններն արգելված էին. «Մեղադրելու էլ չէր, թե ինչու չգիտենք։ Այդ ժամանակ պետք էր պատերազմ մղել, պետություն կառուցել եւ նաեւ քաղաքական միտքը զարգացնել, թե որն է իրական պետությունը։ Այս վերջինը հետ ընկավ»։ Նկատենք, որ ժողովուրդը կարողացել էր կյանքի կոչել այն խնդիրը, որը դրվել էր իր առջեւ, սակայն դրան չհետեւեց հաջորդ քայլը՝ չձեւակերպվեց հաջորդ խնդիրը, ինչի հետեւանքով գնացինք մի ճանապարհով, որը չբխեց մեր ազգի եւ պետության շահերից։
Մեկ այլ էական փոփոխություն էլ տեղի ունեցավ. մեր երկիրն անցում կատարեց կապիտալիստական համակարգի, երբ պետական ունեցվածքը պետք է բաշխվեր մարդկանց միջեւ։ Պեպանյանի գնահատմամբ՝ հենց այդտեղ էլ սկսվեց ազգային աղետը։ «Մարդիկ սկսեցին իրարից խլել ունեցվածքը, իսկ որտեղ ի հայտ են գալիս ստորին բնազդները, այնտեղ մեռնում են գաղափարներն ու բարձր արժեքները։ Դրա հետեւանքով վերացավ գաղափարականությունը, եւ եկավ ունեցվածքի համար մրցավազքը, որն այդպես էլ չհաղթահարեցինք»,-ասաց հրապարակախոսը՝ ընդգծելով, որ սա մեղադրանք չէ, քանի որ անփորձ լինելով՝ հայտնվեցինք մի տարածքում, որտեղ ամեն քայլափոխի «ականներ» էին դրված, եւ մենք «պայթեցինք» դրանց վրա։
Ցավոք, ներկայում էլ՝ պատերազմից հետո մեր ժողովուրդը հայտնվել է ընկճված, կաշկանդված վիճակում, գերիշխում են այնպիսի վտանգավոր մտայնություններ, որ իրենցից ոչինչ կախված չէ, ինքնամեկուսացումը, անտարբերությունն ու ինքնախարազանումը վտանգավոր չափերի են հասել։ Պեպանյանը վստահ է, որ յուրաքանչյուրը, առավել եւս ազգի խնդիրներն ու առանձնահատկությունները ճանաչող անհատներն ու ուժերը պարտավոր են վիճակից դուրս բերող քայլեր ձեռնարկել, որ ժողովրդի մեջ չխորանա այդ վիճակը, այլապես հետո շատ ավելի դժվար կլինի։ «Ազգայինը կրող մարդիկ այդ ահազանգին ականջալուր լինելով պետք է քայլեր անեն, որպեսզի թույլ չտան այդ ամենը»,-շեշտեց նա։ Չնայած դրան, քաղաքական վերլուծաբանը տեսնում է նաեւ շատ կարեւոր շրջադարձ, այսօր ավելի մեծաթիվ մարդիկ են սկսել ճանաչել իրականությունը։ Զրուցակցիս խոսքերով՝ երբ նախկինում ասում էր, որ մեր ժողովուրդն անցյալից մնացած բացասական հետք է կրում իր հոգու մեջ, չէին ընդունում եւ ամեն ինչում մեղադրում էին միայն իշխանություններին։ Հիմա շատերն են հասկանում, որ անցյալից եկող խնդիր կա, հազարից ավելի տարիների բացասական ազդեցությունը կնիք է թողել մեր ժողովրդի վրա, եւ հարկավոր է արմատական քայլեր անել՝ այդ ամենը վերացնելու համար։ Միայն այդպես հնարավոր կլինի ժողովրդից վերածվել ազգի, որպեսզի կարողանանք դիմագրավել մերօրյա մարտահրավերներին։

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

20-02-2021





27-02-2021
Խթանվում է Հայաստանի հարուստ արեւային էներգիայի օգտագործումը
Նոր արտոնություններ այս ճյուղի արտադրությամբ զբաղվել ցանկացողների համար



27-02-2021
Ամենամեծ խնդիրը հիմա տնտեսական ճգնաժամն է
Դրա պատճառով Սիրիայի 9.3 մլն քաղաքացիներ սննդի պակաս են ...


27-02-2021
Ալիեւը սպառնում է եռակողմ հայտարարության ողջ տրամաբանությանը
Ադրբեջանի նախագահի բացասական ակնարկները Ռուսաստանի ուղղությամբ

Ադրբեջանի նախագահը ...


27-02-2021
Վրաստանը ՆԱՏՕ-ին միանալու հնարավորություն ունի՞
Թբիլիսին չի դադարում ձգտել դեպի Հյուսիսատլանտյան դաշինք

Վրաստանի՝ ...


27-02-2021
Միրիկ գյուղի մոտակա ամրոցները
Սա Հայաստան է, եւ վերջ...
Լեոնիդ Ազգալդյան



27-02-2021
Երբ հայդուկին հորդորում են վեր կենալ գերեզմանից...
Ելի՛ր, Գեւորգ, ելի՛ր, դուշմանը շատ է,
Հայոց ազգի համար ...


27-02-2021
Նրա ֆիլմերը երբեք չեն ծերանում
«Ինչ ծնվում է, պետք է ծնվի մեր հողից, մեր ...



27-02-2021
Հայտնի է երրորդ հանդիպման օրը
Մոսկվայում այսօր տեղի կունենա Հայաստանի ...

27-02-2021
Պուտինը ՌԴ ԱԽ մշտական անդամների հետ քննարկել է Ղարաբաղի հարցը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օպերատիվ ...

27-02-2021
Մաշտոցյան Մատենադարանում կներկայացվի արցախյան ձեռագրային արվեստը
Մաշտոցյան Մատենադարանում մարտի 3-ին կբացվի ...

27-02-2021
Արոնյանը որոշեց հեռանալ
Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը հայտարարել է Հայաստանից ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO