Իսրայելը Բայդենի վարչակազմի գաղափարական թշնամի՞ն է
Նաթանյահուին ցույց են տվել իր տեղն ամերիկյան կաբինետի աչքում
ԶԼՄ-ներն արդեն գրել են, որ Բայդենի վարչակազմում նոր նշանակվածներից շատերը նույնիսկ չեն փորձում թաքցնել իրենց բացասական վերաբերմունքը հրեական պետության նկատմամբ: Այս մասին «Realtribune.ru»-ին ասել է «Ռուսաստան-Եվրասիա. մշակութային քաղաքականությունն ազգամիջյան խաղաղության եւ միջկրոնական համաձայնության ամրապնդման գործում» նախագծի ղեկավար Միխայիլ Չեռնովը:
Փետրվարի 17-ի երեկոյան իսրայելական կառավարության ղեկավարի մամուլի ծառայությունը հաղորդել է ԱՄՆ-ի նախագահ Ջոզեֆ Բայդենի եւ Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուի հեռախոսազրույցի մասին: «Զրույցը, որը տեւել է մոտ մեկ ժամ, անցել է ջերմ, բարեկամական մթնոլորտում: Առաջնորդները նշել են իրենց անձնական կապերը, հայտարարել, որ միասին կաշխատեն ԱՄՆ-ի ու Իսրայելի դաշինքի ամրապնդման ուղղությամբ եւ պայմանավորվել են շարունակել շփումները: Զրույցի ընթացքում քննարկվել են խաղաղ համաձայնագրերի առաջմղման, իրանական սպառնալիքի ու տարածաշրջանային խնդիրների մասին հարցերը»,- նշված է Իսրայելի կառավարության մամուլի ծառայության հաղորդման մեջ:
Միխայիլ Չեռնովը գնահատել է երկու ղեկավարների զրույցի նշանակությունը Երուսաղեմի ու Վաշինգտոնի միջեւ հարաբերությունների հետագա զարգացման համար. «ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն ընտրվելուց հետո ցուցադրաբար մերժել է իսրայելական վարչապետ Բենյամին Նաթանյահուին՝ հասցնելով խոսել «գործնականում բոլորի» հետ, բացի Մերձավոր Արեւելքում իր ռազմավարական դաշնակցից»:
Սա Իսրայելի նկատմամբ ամերիկյան նոր վարչակազմի վերաբերմունքի հստակ ու կոպիտ ցուցադրում է եւ անձամբ վարչապետ Նեթանյահուին ցույց է տալիս իր տեղն ամերիկյան կաբինետի աչքում:
Իսրայելն իր ներկա տեսքով (նույնիսկ առանց հաշվի առնելու կաբինետի ղեկավարի «թրամփյան» պատմությունը) Բայդենի նոր վարչակազմի գաղափարական թշնամին է, «բեռ եւ խոչընդոտ» տոտալիտար նոր աշխարհի կառուցման գործում:
Այլ բան է, որ նախագահ Ջո Բայդենը՝ տարեց սերնդի քաղաքական գործիչը, կարող է պահպանել, ընդհանուր առմամբ, դրական վերաբերմունքն Իսրայելի նկատմամբ:
Միեւնույն ժամանակ նոր վարչակազմի թշնամական վերաբերմունքն Իսրայելի եւ, ընդհանուր առմամբ, Թրամփի տարածաշրջանային ժառանգության նկատմամբ, ոչ միայն հրեական պետության, այլ նաեւ նրա արաբական ընկերների ու գործընկերների վրա կոշտ ճնշման պատրաստակամությունը չի նշանակում, որ տարածաշրջանի երկրները հետեւելու են իրենց ամերիկացի գործընկերներին, որոնք լի են խնդիրներով հենց Միացյալ Նահանգների ներսում:
Այսպես՝ Մարոկկոյի թագավոր Մուհամմեդ 6-րդը Դոնալդ Թրամփին ցուցադրաբար պարգեւատրել է երկրի բարձրագույն պարգեւով՝ իր լիազորությունների ավարտից մի քանի օր առաջ Իսրայելի հետ գործակցության եւ խաղաղության հասնելուն օգնելու համար: Արաբական Միացյալ Էմիրությունները հրապարակավ եւ բացահայտ բարեկամություն է անում Իսրայելի հետ եւ կտրուկ մեծացնում առեւտրի ծավալները, նշանակել է հրեական պետությունում առաջին դեսպանին: Պարսից ծոցի երկրների հրեական համայնքները, ներառյալ այն պետությունները, որոնք Իսրայելի հետ պաշտոնապես չեն կարգավորել հարաբերությունները, փետրվարին ստեղծեցին տարածաշրջանային ընդհանուր կազմակերպություն, ինչն անհնար է առանց իշխանությունների համապատասխան թույլտվության եւ դրական վերաբերմունքի:
Այնպես որ, պայմանով, որ պահպանվի քաղաքական շարունակականությունը, մերձավորարեւելյան բլոկը կշարունակի զարգանալ եւ իր հետաքրքրություններն առավել բարձր կդասի առայժմ ավագ գործընկերոջ՝ Միացյալ Նահանգների շահերից:
Պատրաստեց Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆԸ 20-02-2021
|

փակել >>
|