Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

27.02.2021
ԼՂՀ


Նոր բնակավայր՝ տեղահանված ընտանիքների համար

Արցախում մեկնարկել է բնակարանաշինության եւս մեկ ծրագիր

Ադրբեջանի իշխանությունների կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի պատճառով մշտական բնակավայրերից տեղահանված ընտանիքների բնակարանային խնդիրը շարունակում է առաջնահերթ մնալ ԱՀ կառավարության նախանշած ծրագրերում: Հաշվի առնելով երկրում ստեղծված բարդ իրավիճակը, քայլեր են ձեռնարկվում լարվածությունը մեղմելու, անապաստան մարդկանց պահանջմունքները բավարարելու ուղղությամբ:
Եթե քաղաքաբնակների (մասնավորապես՝ հադրութցիների) համար նախատեսվում է Ստեփանակերտում կառուցվող բազմաբնակարան շենքերից կամ «ֆիննական տնակներից» բնակարաններ հատկացնել, ապա գյուղաբնակների պարագայում խնդիրը բոլորովին այլ է: Բնակարանաշինության ծրագիրը քննարկելու ժամանակ անպայմանորեն հաշվի են առնվում գյուղական համայնքներից բռնի տեղահանվածների առաջարկությունները: Այդ «համատեքստում» է հենց ծնունդ առել Ասկերանի շրջանի մի շարք հարթավայրային տարածքներում նոր բնակավայրեր հիմնելու գաղափարը, որին երկրի իշխանություններն ըմբռնումով են մոտեցել եւ տվել իրենց համաձայնությունը:
Երկու-երեք սենյականոց, երկհարկանի շուրջ 150 առանձնատուն է ընդգրկելու Աստղաշեն-Պատարա գյուղերի միջեւ ընկած հարթ տարածքում (մայրուղու հարեւանությամբ) մեկնարկած շինծրագիրը, որի համաձայն՝ նորակառույց բնակավայրը տրամադրվելու է Ասկերանի շրջանի Ջրաղացներ, Մոշխմա, Մադաթաշեն եւ Սղնախ գյուղերի անապաստան ընտանիքներին: Քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանի խոսքով՝ նոր բնակատեղին զբաղեցնում է մոտ 650 հազար քառ. մետր հողատարածք: Այն կունենա ժամանակակից բոլոր ենթակառուցվածքները, կկառուցվեն հասարակական շինություններ, համայնքապետարան, դպրոց եւ մանկապարտեզ, փոքրիկ շուկա՝ հաշվի առնելով բնակավայրը մայրուղուն մոտ լինելու հանգամանքը: Նա նշեց նաեւ, որ յուրաքանչյուր ընտանիքի 1500 քառ. մետր տնամերձ հողամաս կհատկացվի, որպեսզի «մարդիկ բերրի հողի վրա նոր այգի եւ բանջարանոց հիմնադրեն», մանավանդ որ խմելու եւ ոռոգման ջրի խնդիր նրանք չեն ունենալու:
Արդեն մեկ շաբաթ է, ինչ հողի հարթեցման աշխատանքներ են ընթանում, եւ համապատասխան շինանյութեր են տեղափոխվում տեղանք: Էկոնոմիկայի եւ տարածքային կառավարման նախարար Հայկ Խանումյանի հավաստմամբ՝ շուտով վիճակահանություն կարվի, եւ մարդիկ կկատարեն իրենց ընտրությունը: Մինչեւ տարեվերջ կշահագործվեն առաջին նորակառույց տները, իսկ ծրագիրն ամբողջովին ավարտին կհասցվի 2022 թվականին:
«Կապավոր» շինարարական ընկերության պատասխանատուները վստահեցնում են, որ նոր բնակավայրի կառուցման գործընթացը եղանակային պայմանները բարելավվելուն պես արագ թափ կստանա, եւ շինաշխատանքներին կներգրավվեն նաեւ շահառու ընտանիքների անդամները, ովքեր զբաղմունք կունենան սեփական տանիքները կառուցելու ժամանակ եւ, բնականաբար, աշխատավարձ կստանան:
Հավելենք, որ նոր ծնունդ առնող բնակավայրը բավականաչափ մոտ է Ստեփանակերտին, եւ մայրաքաղաք հասնելու համար ընդամենը 20 րոպե ժամանակ կպահանջվի: Եվս մեկ ուշագրավ մտահղացման մասին են իրազեկում նախագծի հեղինակները. նորաբնակների խնդրանքով թաղամասերը կկոչվեն՝ Ջրաղացներ, Մոշխմա, Մադաթաշեն եւ Սղնախ, որպեսզի երբեք չխամրեն իրենց ծննդավայրերի վերաբերյալ մարդկանց մշտապես ուղեկցող հիշողությունները…

Դ. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Ստեփանակերտ

20-02-2021





27-02-2021
Խթանվում է Հայաստանի հարուստ արեւային էներգիայի օգտագործումը
Նոր արտոնություններ այս ճյուղի արտադրությամբ զբաղվել ցանկացողների համար



27-02-2021
Ամենամեծ խնդիրը հիմա տնտեսական ճգնաժամն է
Դրա պատճառով Սիրիայի 9.3 մլն քաղաքացիներ սննդի պակաս են ...


27-02-2021
Ալիեւը սպառնում է եռակողմ հայտարարության ողջ տրամաբանությանը
Ադրբեջանի նախագահի բացասական ակնարկները Ռուսաստանի ուղղությամբ

Ադրբեջանի նախագահը ...


27-02-2021
Վրաստանը ՆԱՏՕ-ին միանալու հնարավորություն ունի՞
Թբիլիսին չի դադարում ձգտել դեպի Հյուսիսատլանտյան դաշինք

Վրաստանի՝ ...


27-02-2021
Միրիկ գյուղի մոտակա ամրոցները
Սա Հայաստան է, եւ վերջ...
Լեոնիդ Ազգալդյան



27-02-2021
Երբ հայդուկին հորդորում են վեր կենալ գերեզմանից...
Ելի՛ր, Գեւորգ, ելի՛ր, դուշմանը շատ է,
Հայոց ազգի համար ...


27-02-2021
Նրա ֆիլմերը երբեք չեն ծերանում
«Ինչ ծնվում է, պետք է ծնվի մեր հողից, մեր ...



27-02-2021
Հայտնի է երրորդ հանդիպման օրը
Մոսկվայում այսօր տեղի կունենա Հայաստանի ...

27-02-2021
Պուտինը ՌԴ ԱԽ մշտական անդամների հետ քննարկել է Ղարաբաղի հարցը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օպերատիվ ...

27-02-2021
Մաշտոցյան Մատենադարանում կներկայացվի արցախյան ձեռագրային արվեստը
Մաշտոցյան Մատենադարանում մարտի 3-ին կբացվի ...

27-02-2021
Արոնյանը որոշեց հեռանալ
Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը հայտարարել է Հայաստանից ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO