Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

27.02.2021
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


«GSP+» համակարգում չընդգրկվելն ինչպես կազդի ՀՀ տնտեսության վրա

Մասնագետը պարզաբանում է կանոնակարգը, գործոնները, հետեւանքը


Հայաստանը ՀՆԱ-ի մեկ շնչի հաշվով, Համաշխարհային բանկի մեթոդաբանությամբ, դասակարգվել է որպես միջինից բարձր եկամտային տնտեսություն ունեցող երկիր։ Ըստ այդմ տրված մեկ տարի անցումային շրջանի ավարտից հետո մեր երկիրն այլեւս չի կարողանա օգտվել ԵՄ երկրներ ներմուծման մաքսային արտոնությունների համակարգից։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը:
Ի՞նչ է ենթադրում անցումային շրջան ասվածը, ինչի՞ց ելնելով է ՀԲ-ն մեզ համարել միջինից բարձր եկամտային տնտեսություն ունեցող երկիր եւ, ի վերջո, ի՞նչ է ենթադրում այդ համակարգից օգտվել չկարողանալը մեր երկրի համար։ Այս հարցերի պարզաբանման նպատակով «ՀՀ»-ն դիմեց տնտեսագետ, կառավարման փորձագետ Կարեն Սարգսյանին։
Մինչ այդ նախ պարզաբանենք, որ ԵՄ երկրներ ներմուծման մաքսային արտոնությունների համակարգը՝ GSP+ ասվածը, ԵՄ կողմից տրամադրվող՝ Արտոնությունների ընդհանրացված եւ համալրված համակարգ է։ Այս համակարգը նախատեսում է ոչ կայուն եւ թույլ զարգացող երկրներից ԵՄ շուկա մտնող ապրանքների համար նվազեցված մաքսատուրքերով մուտք կամ մաքսատուրքերից ազատված մուտք։ Սա նպաստում է այդ երկրներին հաղթահարել աղքատությունը, ստեղծել աշխատատեղեր, ապահովել կայուն տնտեսական աճ։
Հիմա՝ ինչ օգուտ է տվել մեզ GSP+ համակարգը։ Ըստ «ՀՀ»-ի զրուցակցի՝ 2008 թ. վերջին Հայաստանը պաշտոնապես դիմել է Եվրոպական հանձնաժողովին եւ, 2009 թ. հունվարի 1-ից մեր երկիրն օգտվում է կայուն զարգացման եւ արդյունավետ կառավարման համար ԵՄ կողմից տրամադրվող «Արտոնությունների ընդհանրացված եւ համալրված համակարգից» (GSP+): «GSP+» արտոնյալ առեւտրային ռեժիմը հնարավորություն է տալիս հայկական ծագման ավելի քան 6200 ապրանքատեսակ արտահանել ԵՄ 28 երկրների միասնական շուկա՝ շուրջ 500 միլիոն սպառողներով զրոյական կամ նվազեցված մաքսատուրքերով: Այժմ Հայաստանը «GSP+»-ն օգտագործում է հետեւյալ ոլորտներում. մետաղներ եւ հանքանյութեր՝ 80 տոկոս, տեքստիլ՝ 17 տոկոս, խեցգետիններ, հյութեր, մուրաբաներ եւ այլ մշակված սնունդ՝ 1.5 տոկոս, ծխախոտ՝ 0.8 տոկոս, ժամացույցներ՝ 0.4 տոկոս:
Հասկանանք նաեւ, թե արդյո՞ք ՀԲ-ն մեզ համարում է միջինից բարձր եկամուտ ունեցող երկիր։ Կարեն Սարգսյանի տվյալներով՝ համաձայն այս «GSP+» կանոնակարգի 4-րդ հոդվածի՝ այս արտոնությունից օգտվում են Համաշխարհային բանկի դասակարգմամբ մեկ շնչին բաժին ընկնող միջինից ցածր եկամուտ ունեցող երկրները, այսինքն՝ այդ եկամտի չափը պետք է լինի 1,036-ից մինչեւ 4,045 դոլարի միջակայքում։ Ինչ վերաբերում է միջինից բարձր եկամուտների դասակարգմանը, ապա այն կազմում է 4,046-ից մինչեւ 12,535 դոլար մեկ շնչի հաշվով։ Հայաստանում մեկ շնչին բաժին ընկնող եկամուտները՝ նույն ՀԲ-ի հրապարակած տվյալների համաձայն՝ վերջին երեք տարիներին կազմել են՝ 2017 թ.՝ 3915 դոլար, 2018 թ.՝ 4212 դոլար , 2019 թ.՝ 4623 դոլար։ Միաժամանակ պետք է նշել, որ 2020 թ. վերջնական տվյալներ բանկի կողմից դեռ չեն հրապարակվել, սակայն, ըստ նախնական կանխատեսման, այն գտնվելու է մոտ 4050 դոլարի սահմանում, բայց սա դեռ նախնական գնահատում է եւ, հաշվի առնելով ավելի մեծ տնտեսական անկման մակարդակը, քան այն, որը հրապարակվել է, ապա այս ցուցանիշն ավելի ցածր կարող է լինել։ Փաստացի ստացվում է, որ Հայաստանը տվյալ պահի դրությամբ 2018 եւ 2019 թվականներին է միայն գտնվել մեկ շնչի հաշվով միջինից բարձր եկամուտ ունեցող երկրների շարքում՝ ըստ ՀԲ սահմանված դասակարգման (2017 թ. այն չի գերազանցել սահմանված շեմը)։
Միաժամանակ, ինչպես փաստեց մասնագետը, 2018 եւ 2019 թթ. արձանագրված ՀՆԱ աճը, ըստ այդմ էլ մեկ շնչի եկամուտների աճը պայմանավորված են եղել մեծամասամբ այլ գործոններով, որոնց ազդեցությունը հետագայում չի պահպանվել (օրինակ՝ ներկրված մեքենաների վաճառք), այլ ոչ թե կայուն եւ ներառական տնտեսական աճի արդյունք է։ Միաժամանակ, ակնհայտ է, որ բնակչության կենսամակարդակի մեջ այդ եկամտի աճից էական դրական փոփոխություն չի արձանագրվել։ Նշվածին հավելելով, որ 2020 թ. մեկ շնչի միջին եկամուտը սահմանային միջակայքում է, ստացվում է, որ երեք տարի անընդմեջ Հայաստանի պարագայում այն չի գերազանցել միջին եկամտի մակարդակը։ Իսկ «GSP+» համակարգի նպատակը զարգացող երկրներում կայուն տնտեսական աճի ապահովումն է։ «Առհասարակ, Համաշխարհային բանկը, ցուցանիշները հրապարակելիս, բնականաբար, հիմնվում է Հայաստանի վիճակագրական ցուցանիշների վերլուծության վրա։ Իսկ այդ տվյալները, ինչպես արդեն բազմիցս համոզվել ենք, չեն արտացոլում տնտեսական իրողությունները»,- ասաց Կ. Սարգսյանը։
«Կարծում եք, որ 2020 թ. վերջնական տվյալները հրապարակելուց առաջ Համաշխարհային բանկը այն կարծիքին կլինի, որ համավարակից ու պատերազմից հետո Հայաստանը միջինից բարձր եկամուտ ունեցող երկի՞ր է»՝ «ՀՀ»-ի այս հարցին ի պատասխան՝ տնտեսագետը նկատեց. «Հայաստանը, եթե անգամ վերցնենք պաշտոնապես հրապարակված տվյալը, այն է՝ 7.5 տոկոսանոց անկում, ապա նույնիսկ այս ցուցանիշն առնվազն կրկնակի անգամ գերազանցում է մեր տարածաշրջանի միջին տնտեսական անկման ցուցանիշը։ Սա լուրջ գործոն է, որը, կարծում եմ, պետք է ազդի ՀԲ դիրքորոշման վրա։ Այսինքն, ավելի կոնկրետ նաեւ ԵՄ դիրքորոշման վրա, քանի որ ՀԲ-ն հրապարակում է մակրոտնտեսական ցուցանիշները, որով եւ առաջնորդվում է Եվրամիությունը՝ այս համակարգի մասնակցության վերաբերյալ որոշումներ կայացնելիս»։
Մեկ այլ հարց է ծագում. իսկ եթե ՀԲ-ն, այնուամենայնիվ, մեզ դասի միջինից բարձր եկամուտ ունեցող տնտեսությունների թվին, այդ անցումային շրջան ասվա՞ծն ինչ է ենթադրում։ «Դա այն նպատակով է նախատեսվում, որպեսզի երկիրը հնարավորություն ունենա իր տնտեսավարողներին նախապատրաստել նոր պայմաններին, նոր շուկաներ փնտրել, մրցունակության պահպանման այլ մեխանիզմներ փնտրել, օրինակ, ինքնարժեքի նվազեցման, մարքեթինգային քաղաքականության ուղղությամբ եւ այլն»,- պարզաբանեց տնտեսագետը։
«Տեսակետ կա, որ GSP+ համակարգից դուրս մնալը մեզ կօգնի վարկեր ու դրամաշնորհներ ստանալ։ Ի՞նչ է, GSP+ համակարգի ժամանակ վարկեր ու դրամաշնորհներ չէի՞նք ստանում»՝ «ՀՀ»-ի մեկ այլ հարցադրմանն ի պատասխան՝ Կարեն Սարգսյանը նկատեց. «Բնականաբար, ստանում էինք։ Սակայն տեսեք, թե խնդիրն ինչումն է։ Եթե անընդհատ պարտքերի ծավալն աճում է, եւ այն մեզ մոտ արդեն հասել է ՀՆԱ 70 տոկոսին, իսկ տնտեսության կառուցվածքում գրեթե ոչինչ չի փոխվել, ներդրումների կայուն հոսքեր չեն ապահովվել, եւ երկարաժամկետ կայուն ու ներառական աճի նախադրյալներ չեն ձեւավորվել, ապա նոր վարկերի ստացումն արդեն իսկ դժվարանում է, եթե ոչ անհնարին է դառնում։ Ավելի պարզ ասեմ, եթե մեզ մոտ իրականում կայուն տնտեսական աճ լիներ, որեւէ մտահոգվելու խնդիր չէինք ունենա։ Ինչպե՞ս կարող ենք կայուն աճ ունենալ, երբ ներդրումները միաժամանակ կրճատվում են»։
Այսինքն՝ GSP+ համակարգից դուրս մնալը ազդելու՞ է մեր բիզնեսի վրա։ Ըստ մասնագետի՝ այո, որովհետեւ հիմա, երբ մեր տնտեսությունը գրեթե երկնիշ անկման մեջ է, պետական պարտքի մակարդակն արդեն իսկ հասել է վտանգավոր «կարմիր գծին», իսկ հակաճգնաժամային միջոցառումների ֆինանսավորման ծավալը բավական չնչին է եղել՝ համեմատած տնտեսության առջեւ ծառացած խնդիրների մասշտաբների հետ, ուստի այս համակարգից մեր տնտեսավարողներին զրկելը լուրջ հարված կարող է լինել թե բիզնեսի եւ թե մեր տնտեսության համար։

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

23-02-2021





27-02-2021
Խթանվում է Հայաստանի հարուստ արեւային էներգիայի օգտագործումը
Նոր արտոնություններ այս ճյուղի արտադրությամբ զբաղվել ցանկացողների համար



27-02-2021
Ամենամեծ խնդիրը հիմա տնտեսական ճգնաժամն է
Դրա պատճառով Սիրիայի 9.3 մլն քաղաքացիներ սննդի պակաս են ...


27-02-2021
Ալիեւը սպառնում է եռակողմ հայտարարության ողջ տրամաբանությանը
Ադրբեջանի նախագահի բացասական ակնարկները Ռուսաստանի ուղղությամբ

Ադրբեջանի նախագահը ...


27-02-2021
Վրաստանը ՆԱՏՕ-ին միանալու հնարավորություն ունի՞
Թբիլիսին չի դադարում ձգտել դեպի Հյուսիսատլանտյան դաշինք

Վրաստանի՝ ...


27-02-2021
Միրիկ գյուղի մոտակա ամրոցները
Սա Հայաստան է, եւ վերջ...
Լեոնիդ Ազգալդյան



27-02-2021
Երբ հայդուկին հորդորում են վեր կենալ գերեզմանից...
Ելի՛ր, Գեւորգ, ելի՛ր, դուշմանը շատ է,
Հայոց ազգի համար ...


27-02-2021
Նրա ֆիլմերը երբեք չեն ծերանում
«Ինչ ծնվում է, պետք է ծնվի մեր հողից, մեր ...



27-02-2021
Հայտնի է երրորդ հանդիպման օրը
Մոսկվայում այսօր տեղի կունենա Հայաստանի ...

27-02-2021
Պուտինը ՌԴ ԱԽ մշտական անդամների հետ քննարկել է Ղարաբաղի հարցը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օպերատիվ ...

27-02-2021
Մաշտոցյան Մատենադարանում կներկայացվի արցախյան ձեռագրային արվեստը
Մաշտոցյան Մատենադարանում մարտի 3-ին կբացվի ...

27-02-2021
Արոնյանը որոշեց հեռանալ
Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը հայտարարել է Հայաստանից ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO