Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

27.02.2021
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Ինչպե՞ս օգնել երեխաներին ընթերցելու Աստվածաշունչ

Ձեր երեխաներին նվիրեք Աստվածաշունչ, որից արժեքներ, գեղեցկություն եւ որակ են ճառագում

Լրջորեն տրամադրված քրիստոնյա ծնողները ցանկանում են օգնել իրենց երեխաներին սովորելու ընթերցել, հասկանալ ու սիրել Աստվածաշունչը, վստահել նրան: Բայց մեզնից շատերը վախով են մոտենում այս խնդրին՝ այն համարելով շատ դժվար իրագործելի: Աստվածաշունչը բավականին ստվար եւ բարդ գիրք է, որի ուսումնասիրությունը դժվարամարս է թվում անգամ մեծահասակների համար: Ինչպե՞ս կարող ենք օգնել մեր երեխաներին ծանոթանալու երբեւէ ստեղծված ամենակարեւոր գրքի հետ, եւ ինչի՞ց սկսել զարգացնել նրանց մեջ այն ամեն օր ընթերցելու սովորությունը եւ հաճույք ստանալ դրանից:
Այստեղ չկա հեշտությամբ հաջողության հասնելու բանաձեւ: Ամեն երեխա հատուկ է, եւ Սուրբ Հոգին յուրաքանչյուր դեպքում գործում է առանձնահատուկ ձեւով եւ իրեն հարմար ժամանակ: Կան մի շարք արդյունավետ մեթոդներ, որոնք դրական ազդեցություն են թողնում:
Ա. Երեխաներին տվեք այնպիսի Աստվածաշունչ, որը նրանց դուր կգա:
Դուք երբեւէ ձեր երեխաներին նվիրե՞լ եք իրենց սեփական Աստվածաշունչը: Եթե նրանք դեռ չունեն իրենց սեփականը, ապա անպայման ներդրում արեք: Գնեք նրանց համար ամենալավ մանկական Աստվածաշունչը, որը կարող եք ձեզ թույլ տալ, որպեսզի ձեր երեխաները հաճույք ստանան գրքի էջերը թերթելիս, որպեսզի անգամ նրա արտաքին տեսքը ցուցանի, թե որքան արժեքավոր ու կարեւոր գիրք է այն: Այժմ աստվածաշնչյան հրատարակչությունները հրատարակում են բարձրորակ թղթով եւ գեղեցիկ կազմերով Աստվածաշունչներ: Ձեր երեխաներին նվիրեք Աստվածաշունչ, որից արժեքներ, գեղեցկություն եւ որակ են ճառագում, որոնց միջոցով փոխանցվում է Աստծո ուժեղ խոսքը:
Բ. Եղեք նրանց համար ընդօրինակելի:
Սակայն ամենագեղեցիկ ու բարձրորակ հրատարակված Աստվածաշունչը դարակներում կփոշոտվի, եթե երեխաները չտեսնեն, որ մենք պարբերաբար եւ մեծ ուրախությամբ ընթերցում ենք այն: Երեխաները հաճախ զարմանում են, թե ինչու՞ են ծնողներ առավոտ կանուխ արթնանում, որպեսզի մինչեւ տնից դուրս գալը ընթերցեն Սուրբ Գիրքը, կամ թե ինչու՞ է տատիկը, որ ֆիզիկապես արդեն տկար է, ամեն պատեհ առիթով ձեռքը վերցնում Աստվածաշունչը: Չնայած զարմանքին, այս օրինակները մեծ ազդեցություն ու տպավորություն են թողնում երեխայի վրա ողջ կյանքի ընթացքում:

Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ

23-02-2021





27-02-2021
Խթանվում է Հայաստանի հարուստ արեւային էներգիայի օգտագործումը
Նոր արտոնություններ այս ճյուղի արտադրությամբ զբաղվել ցանկացողների համար



27-02-2021
Ամենամեծ խնդիրը հիմա տնտեսական ճգնաժամն է
Դրա պատճառով Սիրիայի 9.3 մլն քաղաքացիներ սննդի պակաս են ...


27-02-2021
Ալիեւը սպառնում է եռակողմ հայտարարության ողջ տրամաբանությանը
Ադրբեջանի նախագահի բացասական ակնարկները Ռուսաստանի ուղղությամբ

Ադրբեջանի նախագահը ...


27-02-2021
Վրաստանը ՆԱՏՕ-ին միանալու հնարավորություն ունի՞
Թբիլիսին չի դադարում ձգտել դեպի Հյուսիսատլանտյան դաշինք

Վրաստանի՝ ...


27-02-2021
Միրիկ գյուղի մոտակա ամրոցները
Սա Հայաստան է, եւ վերջ...
Լեոնիդ Ազգալդյան



27-02-2021
Երբ հայդուկին հորդորում են վեր կենալ գերեզմանից...
Ելի՛ր, Գեւորգ, ելի՛ր, դուշմանը շատ է,
Հայոց ազգի համար ...


27-02-2021
Նրա ֆիլմերը երբեք չեն ծերանում
«Ինչ ծնվում է, պետք է ծնվի մեր հողից, մեր ...



27-02-2021
Հայտնի է երրորդ հանդիպման օրը
Մոսկվայում այսօր տեղի կունենա Հայաստանի ...

27-02-2021
Պուտինը ՌԴ ԱԽ մշտական անդամների հետ քննարկել է Ղարաբաղի հարցը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օպերատիվ ...

27-02-2021
Մաշտոցյան Մատենադարանում կներկայացվի արցախյան ձեռագրային արվեստը
Մաշտոցյան Մատենադարանում մարտի 3-ին կբացվի ...

27-02-2021
Արոնյանը որոշեց հեռանալ
Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը հայտարարել է Հայաստանից ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO