Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

03.03.2021
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Երեւանում ձեւավորվելիք պարեկային ծառայությունը գործելու է օրական 3 հերթափոխով

Ոստիկանության բարեփոխումների խորհրդի նիստ կառավարությունում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ոստիկանության բարեփոխումների խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել են ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունն ու դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումների ընթացքը: Այս մասին հայտնել են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը զեկուցել է, որ բարեփոխումների նպատակն է՝ ներքին գործերի նախարարության եւ պարեկային ծառայության հիմնմամբ ստեղծել ժամանակակից մարտահրավերներին դիմակայող ոստիկանություն: Փոխոստիկանապետի համոզմամբ՝ իրականացվող բարեփոխումների արդյունքում ապահովվելու են ոստիկանության համակարգի թափանցիկությունն ու հանրային հաշվետվողականության բարձրացումը: Նշվել է, որ արդեն իսկ ընթացքի մեջ են օպերատիվ կառավարման համակարգի արդիականացման, ինչպես նաեւ վերը նշված աշխատանքների ապահովման ուղղությամբ օրենսդրական նախագծերի մշակման ու փոփոխությունների իրականացման աշխատանքները:
Տեղեկացվել է, որ ընթացիկ տարում Երեւանում ձեւավորվելիք պարեկային ծառայությունը գործելու է օրական 3 հերթափոխով՝ 8-ժամյա ռեժիմով: Պարեկային ծառայությունում ընդգրկվելու համար հայտարարված մրցույթին մասնակցելու նպատակով դիմել են 2500 քաղաքացիներ, նրանց մի մասը՝ ոստիկանության համակարգից: Մրցույթի արդյունքում ընտրված 700-ից ավելի դիմորդներն այժմ անցնում են ուսումնական գործընթաց: Պարեկային ծառայությունը համալրվելու է նոր, ժամանակակից ավտոմեքենաներով՝ անհրաժեշտ տեխնիկական միջոցներով, ծառայողներն ունենալու են նոր հանդերձանք ու համազգեստ: Զեկուցվել է, որ օպերատիվ կառավարման կենտրոնի էլեկտրոնային կառավարման տեղեկատվական կենտրոնի գործունեության արդյունքում եւս կբարձրանա պարեկային ծառայության գործունեության արդյունավետությունը, ինչը կնպաստի նաեւ վերահսկողության բարձրացմանն ու աշխատանքներն առավել համակարգված իրականացնելուն:
Հաջորդիվ քննարկվել են Շիրակի եւ Լոռու մարզերում պարեկային ծառայության ձեւավորման ուղղությամբ աշխատանքների կազմակերպմանը վերաբերող հարցեր: Այս առումով սահմանվել է կոնկրետ ժամանակացույց:
Օրակարգի հաջորդ հարցով քննարկվել է Ներքին գործերի նախարարության ձեւավորման աշխատանքների ընթացքը: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշել է, որ արդեն իսկ պատրաստ են անհրաժեշտ իրավական ակտերի նախագծերը, որոնք անցել են հանրային քննարկման փուլ: Առաջիկայում նախատեսվում է նախարարության ձեւավորման համար անհրաժեշտ օրենսդրական փաթեթը ներկայացնել կառավարության քննարկմանն ու հաստատմանը: Նախարարի խոսքով՝ ՆԳՆ-ի ձեւավորման նպատակն է ոստիկանության գործունեության նկատմամբ քաղաքացիական վերահսկողության բարձրացումն ու որպես խորհրդարանական կառավարմամբ պետություն՝ Ազգային ժողովի առաջ հաշվետվողականության ապահովումը: Նոր նախարարության հիմնմամբ իրականացվելու է նաեւ ոստիկանության եւ քաղաքացիական լիազորությունների տարբերակում. ոստիկանությունն զբաղվելու է բուն հանցավորության դեմ պայքարի գործառույթներով, իսկ քաղաքացիական ծառայությունները կկենտրոնացվեն նախարարության կազմում: Վերջինս նաեւ կլինի այն մարմինը, որ կապահովի ոստիկանության համակարգում բարեփոխումների շարունակականությունը:
Ներկայացված օրակարգային հարցերի շուրջ տեղի է ունեցել մտքերի շահագրգիռ փոխանակություն, հնչել են տարբեր առաջարկություններ ու դիտարկումներ:
Ամփոփելով՝ վարչապետ Փաշինյանը հանձնարարել է՝ հաշվի առնելով այսօրվա քննարկման արդյունքները՝ վերը նշված միջոցառումներում իրականացնել անհրաժեշտ լրամշակում եւ ապահովել դրանց իրականացումը սահմանված ժամկետներում:

23-02-2021





02-03-2021
Չնայած դժվարին վիճակին, լուծում, ի վերջո, կա
Որոնք են Հայաստանի անելիքները

ՀՀ վիճակագրական կոմիտեն օրերս ...


02-03-2021
Հայոց բանակի վերածնունդըմտահոգում է մեր հարեւաններին
ԱՀ խորհրդարանը կարեւոր հայտարարություն է ընդունել

Հայի մի ...


02-03-2021
Արցախը որեւէ կարգավիճակում չի կարող լինել Բաքվի իրավասությունների ներքո
Հարցն օրակարգից հանելն ուղիղ ճանապարհ է դեպի կոնֆլիկտի վերսկսում


02-03-2021
«Ես որ Մշո դաշտը տեսա, էլ ընձի մահ չկա»
«Հային այնքան պետք է ուժեղացնել, որպեսզի նրա աստղը պայծառանա ...


02-03-2021
Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը շարունակվում է
Ցեղասպանությունը վաղեմության ժամկետ չունի

Սումգայիթյան ոճրագործությունից 33 ...


02-03-2021
Հայ երգի ժրաջան մշակը
«Նա ասես շրջիկ դպրոց լիներ…»

Հայ երաժշտական արվեստում ...


02-03-2021
Հայրենիք. «Տիրոջ օրհնութիւնը ինչպէ՞ս երգենք օտար երկրումը»
Սուրբ Գրքում հստակ արտահայտված է, որ մեր երկրային հայրենիքը ...



02-03-2021
Ունենանք այնքան սեր ու վճռականություն, որ հետեւություններ անենք սխալներից
Հայաստանում 2021 թվականի մարտի 1-ը դիմավորում են ...

02-03-2021
Վարչապետն այցելել է նախագահին
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ...

02-03-2021
Պատգամավորների միաձայն հավանությամբ
ԱՀ խորհրդարանի արտահերթ նիստում

Երեկ ...

02-03-2021
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում 5-րդն է
Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը ՖԻԴԵ-ի դասակարգման ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO